09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանը այս օրինագծով ուղիղ 40 տարով ետ գնաց․ իրավապաշտպանը պայքարելու է օրենքը հակասահմանադրական ճանաչելու /Տեսանյութ/

ՀՀ իշխանությունը անօրինական ձեւով փորձում է լրագրողներին իրենց տեղը նստեցնել։ Վիրավորանքի, զրպարտության ֆինանսական շեմն ավելացնելու մասին օրենքը, որ նախօրեին ընդունվեց Ազգային ժողով, իրավապաշտպան Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն այս օրինագծով ուղիղ 40 տարով ետ գնաց։ 

Հիշեցնենք, խոսքը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախագծի մասին է, որով խստացվում է վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափը:

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով վիրավորանքի համար առաջարկվում է 1 միլիոնի փոխարեն մինչև 5 միլիոն դրամ փոխհատուցման չափ սահմանել, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 10 միլիոն։

Հավելենք, որ Ալեն Սիմոնյանի առաջարկած շեմը վիրավորանքի եւ զրպարտության համար բարձր է անգամ եվրոպական շատ երկրներում կիրառվող զրպարտության փոխհատուցման չափերից։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ