21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կոալիցիաս ո՞րն է, սա աբսուրդ, non sense. քաղաքագետ (տեսանյութ)

ՌԱՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը Henaran.am-ի հետ զրուցում է սպասվող ու ընթացիկ քաղաքական իրադարձություններից: Ըստ Մանվել Սարգսյանի՝ եթե մի կուսակցություն ունի մեծամասնություն խորհրդարանում, «կոալիցիաս ո՞րն է, սա աբսուրդ է, non sense է»: Նրա խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքի միանալը կոալիցիային նպատակ է ունենալու, որ նախագահ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ 2018 թվականին: Քաղաքագետը նաև անկարևոր է համարում, թե կոնկրետ […]

Քաղաքական մարգինալներ են, հանցագործներ. քաղաքագետը՝ «Ելքի» առաջարկից (տեսանյութ)

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը դեմ է ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» նախաձեռնությանը. այս մասին Միհրանյանը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Այդ առաջարկն անողները քաղաքական իմաստով բոբիկ մարդիկ են: Այսօր բոլորը մրցակցում են շուկաների համար, Հայաստանի համար դա մեծ հնարավորություն է: Հրաժարվել այդ շուկայից, այդ հնարավորությունից, որը ստեղծվում է, միայն հանցագործ մարդիկ կարող էին նման բան ասել»,-նշեց նա: […]

«Եվրոպական բուհ-երին հարկ է շատ զգույշ վերաբերվել» (տեսանյութ)

«Օպտիմալացումը ցավագին բան է, բայց անհրաժեշտություն է, որովհետև եթե 60 երեխա է դպրոցում, դա պահել չի լինի: Այսօր մեր դպրոցի վիճակն իսկապես վատ է, շատ վատ է»,-Henaran.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասում է գրականագետ Ազատ Եղիազարյանը: Ըստ նրա՝ արմատական փոփոխություններ պիտի լինեն կրթական համակարգում, սակայն չի կարելի միանշանակ ասել, որ եվրոպական բուհ-երի օրինակները պիտի վերցնել ու […]

Ի՞նչ է անելու Զարուհի Փոստանջյանը (տեսանյութ)

«Մեր գործողությունները լինելու են բազմաշերտ և բազմաբովանդակ, իհարկե, նաև այցելությունները մարզեր ներառվելու են այդ գործունեության մեջ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով իրենց կուսակցության ապագա ծրագրերի մասին: Նա նշեց, որ երկու գրասենյակ ունեն, եվս երկուսը կունենան: Հարցին, թե լինելով նորաստեղծ կուսակցությունը՝ կարող են այնպես անել, որ մարդիկ գան իրենց հետևից, նա […]

«Ելքն» այդ սցենարին էլ է պատրաստ (տեսանյութ)

«Մենք չենք ձգտել ու չենք ձգտում լինել միակ ընդդիմադիր ուժը, բայց ամեն դեպքում ժամանակը կգա, մենք կտեսնենք, թե «Ծառուկյան» դաշինքն ինչպես է կողմնորոշվում, բայց քաղաքական դաշտում մենք պատրաստ ենք ցանկացած զարգացումների»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ի պատասխան հարցին, թե պատրաստ են արդյոք լինել միակ ընդդիմադիր ուժը խորհրդարանում, եթե «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա […]

Այդ ամենն ուղղակի զառանցանք է, այլ գնահատական չեմ կարող տալ. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

Տեսանելի որևէ փոփոխություն Կառավարության գործունեության մեկ տարվա մեջ տեղի չի ունեցել. Henaran.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: «Բազմամիլիոնանոց ներդրումները, որ խոստացվել էին, չեն իրականացվել, բոլոր ոլորտներում ունենք բացթողումներ»,-նշում է նա: Պատգամավորի խոսքով՝ եթե ուզում ենք, որ պետությունը զարգանա, Հայաստանը պիտի պամիդոր, վարունգ արտահանող երկրից դառնա ռազմամթերք արտադրող երկիր: Գորգիսյանին դուր […]

Պատանդ է. Ժամանակ

ժամանակ»–ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարա­պետ Ռուբինյանը։ – Պարոն Ռուբինյսւն, «Ելք» դաշինքը ԵՏՄ-ից դուրս գալու հայտարարությսւն նախագիծ է ներկասսցրԵլ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս նախաձեռնությանը։ Կարծում եք՝ այն հեռան­կա՞ր ունի։  -Նախ պեւոք է օրինական գործընթաց սկսվի խորհրդարանում՝ քննարկումներ լինեն։ Այդ ամենի արդյունքը, ըստ իս, կանխատեսելի է։ Բայց ինքը երեւույթը, որպես […]

Կասի՞ Մոսկվան՝ մի արեք (տեսանյութ)

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը չի բացառում, որ նոյեմբերին  Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրած համագործակցության մասին նոր փաստաթուղթը կրկին չստորագրվի: «Չի բացառվում, որ Մոսկվան ասի՝ մի արեք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Սակայն, ի տարբերություն նախորդ անգամվա՝ այս անգամ եթե նման հայտարարություն լինի, ոչ թե կասեն՝ մի ստորագրեք, այլ կասեն՝ պետք է գործընթացը ձգել՝ ըստ մեր […]

Բախում Սարգսյանի եւ Կարապետյանի համակարգերի միջեւ. ինչ է ասվել ՀՀԿ թիմին. Ժամանակ

– Օրերս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ապագա վարչապետի թեկնածուի հարցում ՀՀԿ-ի կարծիքը կձևավորվի գալիք տարվա ապրիլին, մինչդեռ մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ականները նշում էին, որ վարչապետի փոփոխության հարց իրենց օրակարգում չկա: Ըստ Ձեզ՝ ինչ-որ բա՞ն է փոխվել: – ՀՀԿ-ն այս պահին վարչապետի օրակարգ չունի: Այսինքն՝ թիմին հստակ չի տեղեկացվել […]

Իրենց PR են անում, իշխանությունները շատ շնորհակալ են. Սարգսյանը՝ «Ելքից» (տեսանյութ)

«Առաջին անգամն է, որ ընտրություններից հետո բողոքը կար, բայց բողոքը մնաց տանը՝ խոհանոցում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ինչպես ամեն աշնանը, հիմա էլ արդյոք քաղաքական ակտիվացում ու զարգացումներ սպասենք, թե ոչ, և թե ինչու քաղաքական օրակարգ չկա: «Ցավոք սրտի, հանրության մի մասին, որին գնեցին, իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված