15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ոչ մի ուրիշ երկրում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրենցով չեն փոխարինում տնտեսությունը

«Այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, տեղավորվում է նախընտրական տրամաբանության շրջանակներում։ Այս կարծիքին է հրապարակախոս Տիգրան Խզմալյանը։ «Այն, ինչ կատարվում է, նախ եւ առաջ պետք է բնորոշել որպես նախընտրական կամպանիա, նախընտրական քաղաքական արշավ։ Ոչ մի երկրում պատմության մեջ ոստիկանությունը չէր կարող իրենով փոխարինել տնտեսությունը,

Պուտինի սեւ քարտը Փաշինյանին

Հրապարակախոս Տիգրան Խզմալյանը համաձայն չէ վարչապետ Փաշինյանի հայտարարության հետ, թե Փանիկ գյուղում ռուսական ռազմաբազայի իրականացրած զորավարժությունները, որոնց մասին համայնքը չէր տեղեկացվել, սադրանք են՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների դեմ: Հրապարակախոսի կարծիքով, սադրանքը միայն մեկ էպիզոդ է, մինչդեռ տեղի ունեցած զարգացումներն ավելին վտանգավոր են: Տիգրան Խզմալյանը հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված վիճակը վերլուծում է՝ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում: […]

Եվրոպան երբեք հեղափոխություն չի գնել եւ չի գնի

 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել էր գնացել բոլորովին այլ ակնկալիքով։ Նա մտածում էր, որ Եվրոպան կավելացնի  Հայաստանին տրամադրվող հատկացումը, բայց դա տեղի չունեցավ եւ չէր կարող տեղի ունենալ, որովհետև թավշյա հեղափոխության փաստը երբեք չի համարվել հատկացումն ավելացնելու հիմք։ Կոպիտ ասած, Եվրոպան երբեք հեղափոխություն չի գնել եւ չի գնի,որքան էլ այն գեղեցիկ լինի եւ որքան էլ նոր […]

Եթե երիտասարդ ես, ու «քայլել» ես…

«Իշխանության եկած ուժը չունի կադրային մեծ բազա, նա չունի ոչ միայն կադրային մեծ բազա, այլեւ գիտակցված կողմնակիցների բազա: Մարդուն կարող ես դու ինչ-որ պաշտոն տալ, դա էլ է կադր համարվում, բայց տվյալ դեպքում դու պետք է ունենաս գիտակցված գործընկերների բազա, որպեսզի պաշտոնների նշանակվելիս նրանք իմանան՝ որտեղ ինչ կարելի է ասել, ինչ՝ չի կարելի, բայց քանի […]

Եթե աղանդավորական կազմակերպության գրասենյակ ներխուժեին կամ սեռական փոքրամասնությանը թթու խոսք ասեին…Շարմազանովը վտանգ է տեսնում

Այն, ինչ կատարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ եւ Վեհափառի դեմ, անընդունելի եւ անթույլատրելի է։  Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների գործողություններիին։ «Սա ոչ միայն հոգեւոր, այլ նաև ազգային անվտանգության խնդիր է։ Եկեղեցին այն եզակի կառույցն է, որը դարերի ընթացքում ունեցել է մեծ […]

Երեւանի ավագանու հետ կապված հարցը չի կարող անորոշ ժամկետով չքննարկվել. «Ելք»-ում կոմպրոմիսի կգա՞ն /տեսանյութ/

«Ելք»-ում չեն քննարկել Երեւանի ավագանու սպասվող ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց համանուն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ տարբերակները շատ են: «Կարելի է գնալ եւ «Ելք» դաշինքով եւ առանձին: Նախընտրելի է, որ ֆորմատը պահպանվի»,- նշեց Մարուքյանը: Մարուքյանն ասաց, որ եթե «Ելք» դաշինքով չգնան ընտրություների, «Լուսավոր Հայաստան»-ը առանձին կմասնակցի:  Henaran.am-ի հետ […]

Ակտիվիստների գործողությունները բացահայտ աղանդավորական տարրեր են պարունակում. Տ. Գեվորգ եպիսկոպոս Սարոյան

Նոր Հայաստան, նոր Հայրապետ՚ նախաձեռնության՝ օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք ներխուժած անդամները հնարավոր է եղել են թմրանյութի ազդեցության տակ: Այս մասին երեկ տեղեկացրել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ ոստիկանությունը հաղորդում էր ստացել ակցիայի մասնակիցների մոտ թմրանյութի հնարավոր առկայության մասին: Որից հետո ոստիկանության առանձին խումբ է մեկնել դպքի վայր, […]

Որտեղ է Փաշինյանի հռչակած օրենքի հավասարությունը

Վերլուծաբան Հայկ Նահապետյանը կարծում է, որ ՀՀ ոստիկանությունը համարժեք չի արձագանքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նո՛ր Հայաստան, Նո՛ր հայրապետ» նախաձեռնության անդամների գործողություններիին։  «Ոստիկանությունն իրեն համարժեք չի պահում, թե ինչու, ցանկացած հայ եկեղեցու զավակ ինքը կարող է հետեւություններ անել»  – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը։ Նրա խոսքով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն […]

Թաքնված նպատակը՝ ոչնչացնել Հայ եկեղեցու ձեռնադրման խորհուրդը

Վեհափառ Հայրապետի դեմ անցկացվող հավաքների ու ցույցերը ոչ թե հոգեւոր կամ արժեհամակարգային նպատակ են հետապնդում, այլ մի խումբ մարդկանց հավակնությունների արտահայտությունն են, որոնց տակ Հայ առաքելական եկեղեցուն սպառնացող լուրջ վտանգ է թաքնված:  Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վերլուծաբան Հայկ Նահապետյանը՝  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության գործունեությանը: «Ես չգիտեմ իրենց քրիստոնեական ընկալումները որ դաշտում են, բայց այն, […]

ԵՄ-ն կաջակցի Հայաստանի ընդդիմություններին

«Եվրամիությանն պաշտոնյաները Հայաստանի վարչապետին ասել են, որ պատրաստ են աջակցել Հայաստանին առաջիկա ընտրություններին»  – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար  դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով առաջիկա արտահերթ ընտրություներին ԵՄ աջակցության մասին հարցին։  Նա ասել է, որ Ընտրական օրենսգրքի ակնկալիքները կապված են ԵՄ աջակցության հետ եւ կորոշվեն Հայաստանի կողմից։ «Մենք հանձնառու ենք աջակցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի