15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տղա ջան, ի՞նչ գործ ունես դու իմ հետ. Ռուբեն Հայրապետյանի արձագանքը` Թորոսյանի գրառմանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գրառումը, որով վերջինս իր մտահոգությունն էր հայտնել՝ կապված կորոնավիրուսի ահագնացող տեմպերի հետ և գրառել.  Նրա վերոհիշյալ գրառման հետ կապված, NEWSPRESS.am֊ը փորձեց կապ հաստատել Թորոսյանի «ցուցակում» հայտնված անձանց հետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել նրանցից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ -Պարոն Հայրապետյան, Առողջապահության […]

«Նիկո՛լ ջան, լավով դիմում գրի, գնա, եթե քո մեջ մնացել է մի կաթիլ՝ ինքնասիրության ու պետականասիրության». Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին օրվանից էլ պարզ էր, որ այս իշխանությունը, որը եկավ ժողովրդավարական բարեփոխումների դրոշի ներքո, գնալով եվրոպական տարածքում դառնում է, երևի թե, ամենաավտորիտար, անհանդուրժող և ամենակոռումպացված իշխանություններից մեկը և օգտագործում է ցանկացած միջոց ընդդիմախոսներին ճնշելու համար՝ հատկապես արտակարգ դրության պայմաններում։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ ««Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի […]

Եթե Ադրբեջանի զորավարժությունները սպառնլիք պարունակեն, առանց վարանելու տեղում կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն. ՊՆ փոխնախարար

Կարծում եմ, որ այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու հնարավոր չէր անել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ խոսելով Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների մասին: «Կան միջազգային պարտավորություններ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համապատասխան պայմանագրերին միացած երկիր, պարտավորություններ ունի, որոնք պետք է իրականացնի: Բայց մենք արդեն սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին: […]

«Փաշինյանի հեռացումը կդրվի հենց ներսից, այնտեղից նրան կհանեն դուրս». Մարգարիտ Եսայան

Կորոնավիրուսի համավարակի այս ամբողջ աղմուկն իշխանության համար շատ անպատեհ ժամի եկավ, և ակնհայտ է, որ Կառավարությունն իր գործողություններով հայտնվել է ցայտնոտային իրավիճակում, իսկ հենց նման դեպքերից խուսափելու համար էր պարտադիր, որ տարբեր պաշտոններում լինեն մարդիկ, որոնք անցել են պետական կառավարման համակարգի տարբեր օղակներով, մինչդեռ մեր իշխանությունն այսօր գտնվում է աննախանձելի իրավիճակում։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղողորդաշարի եթերում ասաց […]

«Бьет значит любит տեղին չէ հայ-ռուսական հարաբերություններում». Արմեն Աշոտյան

«Հրապարակի» հարցազրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի հետ -Պարոն Աշոտյան,  մայիսի 9-ին գրել էիք՝ կտրեմ ձեր արտաքին քաղաքանության թաթիկները։ Այդքան կարևո՞ր էր Պուտինի և վարչապետի հարացազրույցը։ – Հայ-ռուսական հարաբերություններում առաջացել են կնճիռներ, դրանք խորանում են Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ օրվանից։ Մոսկվայում կար մտահոգություն և անվստահություն Նիկոլ Փաշինյանի անձի և իր շուրջ հավաքվածների նկատմամբ։ […]

«Այս հե­ղա­փո­խու­թ­յու­նը Հա­յաս­տա­նի հա­մար կոր­ծա­նա­րար նշա­նա­կու­թ­յուն է ու­նե­ցել»

Մա­յի­սի 8-ին խոր­հր­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցած ծեծ­կռ­տու­քը և դրան հետևած Նի­կոլ Փա­շի­նյա­նի ե­լույ­թը նրա եր­կա­մյա կա­ռա­վար­ման յու­րա­հա­տուկ գնա­հա­տա­կանն էր։ Բա­ցի էա­կան խն­դիր­նե­րի բա­ցա­հայ­տու­մից, այդ մի­ջա­դե­պը մի նր­բե­րանգ էլ ու­ներ։ Ոչ վաղ ան­ցյա­լում միևնույն դա­շին­քի ան­դամ­ներն այ­սօր ի­րար են ծե­ծում ու մե­ղադ­րում նախ­կին­նե­րի հետ կա­պի մեջ։ «Ելք» խմ­բակ­ցու­թյան եր­րորդ հա­մա­րը ա­ռա­ջի­նին մե­ղադ­րում է նախ­կին ռե­ժի­մի սպա­սար­կու լի­նե­լու […]

«Ալիևին կառուցողական անվանելն ուղղակի խայտառակություն է. հակապետական դիրքորոշում է». Էդուարդ Շարմազանով

«Այս խուժանությունն արդյունքն է Նիկոլ Փաշինյանի քաղաքական բանավեճի բացակայության: Երկու տարի շարունակ Փաշինյանի իշխանությունը պառլամենտում զրոյացրել է քաղաքական բանավեճը, սպառնում է թաթիկներ կտրելով, ասֆալտին փռելով, սամասուդ անելով: Էլ ի՞նչ եք սպասում»,-  168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով օրերս խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին: Նա ընդգծեց՝ ԱԺ-ից քաղաքական բանավեճն իսպառ բացակայում է Նիկոլ Փաշինյանի պատճառով. «Ուշ թե […]

Խղճացի Փաշինյանին, քանի որ ակնհատ էր, որ նա այսօր չի տիրապետում իրավիճակին․ Մարգարիտ Եսայան

Օրերս Ազգային Ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի և դրա վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարության շուրջ զրուցել ենք Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ։ Տիկի՛ն Եսայան, վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իրենց կին պատգամավորներին սպառնում են, սպառնում են նրանց ընտանիքի անդամներին։ Ի՞նչ զգացիք, երբ դա լսում էիք մի մարդուց, որը երկու տարի առաջ նման հարձակումներ էր կազմակերպում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի