18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ջրհեղեղ ու սողանքներ Թբիլիսիում /տեսանյութ/

Թբիլիսիում անձրեւների հետեւանքով ջրհեղեղներ ու սողանքներ են։ Ջուրը լցվել է բնակելի շենքերի առաջին հարկերի բնակարանները, քաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Մանրամասները՝ տեսանյութում

Հարձակում Փարիզի ռեստորաններից մեկում․ կան վիրավորներ /տեսանյութ/

Նախօրեին երեկոյան անհայտ անձը հարձակվել է Փարիզի ռեստորաններից մեկի վրա ու պայթուցիկ սարք նետել այնտեղ։ Նախնական տեղեկություններով՝ հանցագործը ցանկացել է թալանել ռեստորանը, սակայն դա նրան չի հաջողվել՝ տարածքում հրդեհ է բռնկվել։ Արդյունքում 12 հոգի վիրավորվել է, որոնցից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։   

Երեւանում օձ է հայտնաբերվել

Հունիսի 11-ին, ժամը  21:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 4-րդ փողոցի թիվ 14 տան մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա օձ և տեղափոխել անվտանգ տարածք:  

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա վիրավոր

Հունիսի 11-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի նախկին ՃՈ հենակետից մոտ 5 կմ դեպի Չարենցավան քաղաք հեռավորության վրա տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին. կա տուժած. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան […]

Կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզում

Հունիսի 10-ին, ժամը 15:04-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:38-ից մինչև 14:42-ը կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկաշատ համայնքում: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին և Լոռու փոխմարզպետին:  Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու նպատակով: Նշված համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից:

Հրդեհ Մոսկվայի կայարանում․ կան զոհեր, հազարավոր մարդիկ տարհանվել են /տեսանյութ/

Նախօրեին հրդեհ է տեղի ունեցել Մոսկվայի Կիեւյան կայարանում։ Հրդեհը բռնկվել է փոքրիկ պահեստներից մեկում ու տարածվել։ Դեպքի վայրից 3 500 մարդ է տարհանվել։  Հրդեհի արդյունքում 2 հոգի է մահացել։ Հրդեհը մարելուց հետո պահեստի տարածքում երկու դի է հայտնաբերվել, սակայն նրանց ինքնությունը դեռեւս պարզ չէ, հայտնում է Life-ը։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել։

Երեւանում 34-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը. ժամանել են փրկարարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 06:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևւան քաղաքի Մեծարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 34-ամյա Ս. Ա.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ջրանցքից: Փրկարարները ոստիկանների ուղեկցությամբ տուժածին տեղափոխել են Ա. Բաբաջանյան […]

Քննություն է տարվում՝ պարզելու Ախուրյանի շաքարի գործարանում քաղաքացու մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Ախուրյանի շաքարի գործարանում քաղաքացու մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Ախուրյանի շաքարի գործարան»-ի տարածքում ջերմաքարշով բեռնատար վագոնները քարշակելու ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով մեկ անձ մահացել է։ Մասնավորապես՝ շարժման ընթացքում վագոնի […]

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. զոհեր, վիրավորներ

Այսօր՝ հունիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 47-ամյա Խաչիկ Սուքիասյանը իր վարած ГАЗ 2410 մակնիշի Б 553 ЕC 15 RUS համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Կողես ավտոճանապարհին՝ «Մղարթի հանքեր» կոչվող տարածքում, բախվել է հողաթմբին, հայտնում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ Գյումրի քաղաքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված