21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Մահվան ելքով պատահար Արմավիր-Գյումրի ճանապարհին

Մարտի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1940 թ. ծնված Ժորա Պետրոսյանը ”ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին բախվել է 1963 թ. ծնված Գասպար Գ.-ի վարած ”Մերսեդես” մակնիշի ավտոմեքենային:Պատահարի հետևանքով Գասպար Գ.-ն և վերջինիս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ ”ՎԱԶ-2106”-ի վարորդ Ժ. Պետրոսյանը տեղում […]

Վթարվել է Ռուսաստան մեկնող ավտոբուսը

Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, մարտի 17-ին, ժամը 07.35-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Հայաստան-Ռուսաստան մեկնող “Նեոպլան” մակնիշի 777 PP 27 պետհամարանիշով ուղեւորատար ավտոբուսը, դեռեւս չբացահայտած հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը. տուժածներ չկան:

Արամուսում դիակ է հայտնաբերվել

Մարտի 15-ին, ժամը 04.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը ընկել է լոգարանում եւ չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը “1-03” ծառայության աշխատակիցները լոգարանի հատակին հայտնաբերել են 1967 թ. ծնված Մ.Ա.-ի դին: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների […]

Գտնվել է Սեւ ջրում ջրասույզ եղածը

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, մարտի 14-ին, ժամը 08.35-ին Ռանչպար գյուղի Մեծամոր գետում վերսկսվել են քաղաքացի Ա. Խ.-ի որոնո­ղական աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (15 հրշեջ-փրկարար), փրկարարական ջոկատը (6 փրկարար, 1 ջրասուզակ), եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը (9 ջրափրկարար): Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ 36 աշխատակից, ՀՀ […]

Դոնեցկում բախումներ են տեղի ունեցել,մեկ հոգի մահացել է /ֆոտո, վիդեո/

Նախօրեին երեկոյան Դոնեցկում բախվել են Եվրոմայդանի ակտիվիստներն ու ռուսամետ ակցիայի մասնակիցները: Բախումների արդյունքում մի տեղացի երիտասարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ, տեղեկացնում է РИА “Новости”-ն: 22-ամյա զոհվածը տեղի բնակիչ Դմիտրի Չերնյավսկին է, նա մահացել է դանակահարության արդյունքում: Ականատեսները պատմել են, որ սկզբում ամեն ինչ խաղաղ է ընթացել, սակայն կեսից արյունալի բախումներ են սկսվել: Մասնակիցներից մի […]

Հղի կնոջ վիճակը ծանր է. բոտուլիզմի դեպք

Վայոց ձորի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով (հղի կինը և ամուսինը): Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդային թունավորման հավանական պատճառ է հանդիսացել տուժածների կողմից մարտի 7-ին սննդում օգտագործած սմբուկի խորովածի պահածոն: Ուտելու հաջորդ օրը կնոջ ինքնազգացողությունը վատացել է, ի հայտ են եկել սրտխառնոց, փսխումներ, գլխացավ, գլխապտույտ, մշուշոտ տեսողություն, սակայն նա բժշկի […]

Մերկասառույցի հետեւանքով ավտոմեքենաներ են արգելափակվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 13-ին, ժամը 10.03-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը : Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նյու Յորքում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն ավելանում է /ֆոտոշարք/

Նյու Յորքում նախօրեին երկու հինգհարկանի շենքեր են փլուզվել, ինչի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի: 74 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է РИАНовости–ն: Ավելի վաղ հաղորդվումէր 2 զոհի եւ 69 վիրավորի մասին: Եւս 9 հոգի անհետ կորած է համարվում:

Սկանդալ. անհետացած ինքնաթիռի օդաչուն խցիկում աղջիկների հետ է եղել /ֆոտո/

Malaysia Airlines-ի անհետացած ինքնաթիռի գործով նոր բացահայտումներ կան: Պարզվել է, ինքնթիռի օդաչուն նախկինում խցիկում թռչելիս է եղել աղջիկների հետ եւ այնտեղ խրախճանքներ են սարքել անմիջապես թռիչքի ժամանակ, գրում է РИА Новости-ն: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ երեւում է, թե ինչպես է օդաչուն զվարճանում աղջիկների հետ: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ […]

Երկրպագուները ծեծելով սպանել են մրցավարին

Աֆրիկայում ֆուտբոլի երկրպագուների զայրույթը ողբերգական հետեւանք է ունեցել մրցավարի համար: Գանայի երկրորդ դիվիզիոնում ”Գոլդ Սթարս” եւ ”Նաա Ջո Յունյաթեդ” թիմերի հանդիպման ընթացքում երկրպագուները ներխուժել են խաղադաշտ եւ ծեծել եզրային մրցավարին: Քվամե Անդո Կեյը տեղափոխվել է հիվանդանոց: Հետազոտությունից հետո մրցավարը ուղարկվել է բուժվելու տնային պայմաններում: Սակայն հաջորդ օրը նա մահացել է: Գանայի ֆուտբոլի ֆեդերացիան քննում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի