21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Բանգկոկում խռովությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 4-ի

Թայլանդի մայրաքաղաքում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ այսօր կրկին բախումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում 4 հոգի մահացել է, եւս 64-ը վիրավորվել են, գրում է РИА Новости-ն: Ինչպես պարզվել է, 4 մահացածներից մեկը ոստիկան է, երեքը` ցուցարար: Հիշեցնենք, որ Բանգկոկում նախորդ տարվանից ցույցերը շարունակվում են, մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը:

Քահանան մեքենայի տակ է գցել մի կնոջ ու երեխայի

Կրասնոյարսկում քահանան իր մեքենայով վրաերթի է ենթարկել փողոցն անցնող մի կնոջ ու նրա փոքրիկ երեխային: Կինը տեղում մահացել է, իսկ երեխային հասցրել են հիվանդանոց: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, պարզվել է, որ քահանան գերազանցել էր արագությունը:

Քննարկվել են ՀՀ–ում այլընտրանքային պատիժների ռազմավարությանը վերաբերող հարցեր

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի  նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Նիստում հանգամանալից քննարկվել է “Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման” հայեցակարգի նախագիծը: Նշվել է, որ ուսումնասիրվել է այլընտրանքային պատիժներ նշանակելու վերաբերյալ միջազգային փորձը, մասնավորապես՝ Եվրոպական միության անդամ պետությունների՝ հաշվի առնելով այդ երկրների վերջին […]

NATIONAL GEOGRAPHIC-ի հաղորդավարը մահացել է օձի խայթոցից /վիդեո/

ԱՄՆ-ում օձի խայթոցից մահացել է NATIONAL GEOGRAPHIC-ի օձերի մասին հաղորդաշարի հաղորդավարներից մեկը` հոգեւորական Ջեյմի Կուտսը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հոգեւորականը հաղորդաշար էր պատրաստում օձերի մասին: Հետաքրքիրն այն է, որ հոգեւորականը, խայթոցից հետո հիվանդանոց դիմելու փոխարեն, տուն է գնացել: Նա միշտ ասում էր, որ եթե անկեղծորեն հավատաս Աստծուն, օձի խայթոցը չի կարողանա քեզ […]

Ինքնաթիռը գրաված օդաչուն սպառնացել է այն վերացնել. ուղեւոր

Ethiopian Airlines-ի ինքնափիռի ուղեւորներից մեկը, որը այսօր փորձել էին գրավել, պատմել է, որ այն գրաված օդաչուն սպառնում էր ոչնչացնել ինքնաթիռը: Ուղեւորն այդ մասին պատմել է մամուլի ասւոլիսի ժամանակ, գրում էРИА Новости-ն: Հիշեցնենք, որ Ադիս-Աբեբայից Հռոմ թռչող ինքնաթիռը ստիպված էր եղել Ժնեւում վայրէջք կատարել, քանի որ ինքնաթիռի երկրորդ օդաչուն փորձել էր գրավել այն: Ուղեւորը պատմել է, […]

Եգիպտոսում տուրիստական ավտոբուս են պայթեցրել, կան զոհեր /ֆոտո/

Եգիպտոսում տուրիստական ավտոբուս է պայթեցվել: Միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի հետ սահմանի մոտակայքում: Պայթյունի արդյունքում 5 հոգի մահացել է, եւս 14-ը` վիրավորվել: Ավտոբուսում ընդհանուր առմամբ 30 հոգի է եղել, հիմնականում զբոսաշրջիկներ Հյուսիսային Կորեայից: Ոստիկանության հաղորդմամբ` ահաբեկչության համար պատասխանատվություն դեռ ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել, տեղեկացնում է Reuters-ը:

Փորձել են ինքնաթիռ գրավել

Ադիս-Աբեբայից Հռոմ թռչող ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Ժնեւում, քանի որ անհայտ անձինք փորձել են գրավել ինքնաթիռը, տեղեկացնում է РИА Новости-ն:  Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռից ազդանշան է եկել, որ ինքնաթիռի սրահում փորձ է արվում գրավել ինքնաթիռը: Փորձը, բարեբախտաբար կանխվել է, ինքնաթիռի բոլոր ուղեւորները անվտանգ կերպով տարհանվել են:  Այժմ Ժնեւի օդանավակայանը փակ է, տեղում աշխատում […]

Խոշոր ավտովթարի արդյունքում 10 հոգի է մահացել /ֆոտո/

Ռուսաստանում` Լենինգրադյան շրջանում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, իրար են բախվել բեռնատարն ու երթուղայինը, տեղեկացնում է РИА Новости-ն: Վթարի արդյունքում 10 հոգի է մահացել, բոլորը երթուղայինի ուղեւորներն են եղել: Ընդհանուր առմամբ, երթուղայինում 12 հոգի է եղել: Ոստիկանները պարզել են, որ մահացածների թվում երեխաներ չկան: Մանրամասները ճշտվում են:

Շինություն է փլվել. կա զոհ

Լոնդոնի կենտրոնում շինություն է փլվել, ինչի արդյունքում մի հոգի մահացել է, մեկը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, գրում է INTERFAX.RU-ն: Մահացած կինը փլուզման պահին գտնվելիս է եղել իր մեքենայում` շինության կողքին: Թե ինչի հետեւանքով է փլուզվել շինությունը, առայժմ հայտնի չէ, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում դեպքի առթիվ:

Ձնաբքի հետեւանքով 25 մարդ է մահացել

ԱՄՆ-ում ձնաբքի հետեւանքով զոհերի թիվը արդեն հասել է 25-ի, գրում է Lenta.ru-ն: Մահացել է նաեւ Նյու Յորքի մի հղի բնակչուհի, ով ընկել է ձնահավաք մեքենայի տակ։ Զոհված կնոջ երեխային հաջողվել է փրկել՝ կեսարյան հատման միջոցով։  Հակ է նշել, որ ձնաբքի պատճառով ԱՄՆ-ի տարածքում փետրվարի 14-ին չեղյալ է համարվել 2.100 չվերթ։   ԱՄՆ-ի տարբեր հատվածներում առանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի