24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Խոշոր հրդեհ Արջուտ գյուղում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 12-ին, ժամը 21:25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի 1-ին փողոցի վերջնամասում այրվում է տան տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 29-րդ փողոցի Պ. Պ.-ին պատկանող տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

Հրդեհ Ջրվեժ գյուղում. տուժածը հոսպիտալացվել է

Մարտի 11-ին, ժամը 04:19-ին քաղաքացի Պինգոլթյանից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի եկեղեցու մոտակայքում՝ ձորում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջրվեժ գյուղից դեպի Սովետաշենի ավտոճանապարհի մոտակայքում (գազալցակայանի մոտակայք)՝ ձորում, այրվում է Opel Astra մակնիշի 34 VN 557 պետհամարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:59-ին, […]

Ստամբուլում ռուս ուղեւորներով ուղղաթիռի կործանման տեսանյութը հայտնվել է համացանցում /տեսանյութ/

Համացանցում է հայտնել Ստամբուլում ուղղաթիռի կործանման տեսանյութը։ Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ քաղաքացի-ուղեւորներով ուղղաթիռ էր կործանվել Ստամբուլում, ինչի հետեւանքով 7 հոգի մահացել էին՝ երկու օդաչուներն ու 5 ուղեւորները։  Ուղղաթիռը կործանվել է հեռուստաաշտարակի հետ բախման հետեւանքով։ 

Ստամբուլում ուղղաթիռ է կործանվել․ կա 5 զոհ

Ստամբուլի Բյույուկչեքմեջե արվարձանում այսօր հրշեջ ուղղաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով 5 հոգի է մահացել։ Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռում եղել է յոթ մարդ, որոնցից 4-ը՝ օտարերկրա քաղաքացիներ։ Ուղղաթիռի կործանման պատճառը դեռեւս հայտնի չէ։

Փլուզում Երեւանում, մարդիկ տարհանվել են

Մարտի 10-ին, ժամը 02:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռի 2-րդ փողոցի տներից մեկի (մեկ հարկանի) հատակը փլուզվել է և լցվել նկուղ, տուժածներ չկան. անրհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (կառուցված 1960-ական թվակններին, 60 քմ) […]

Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքի տարածքում

shamshyan.com–ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վաչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզում մարտի 7-ին տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 17:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Սերգեյ Օդինցովը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին […]

Մեքենան հայտնվել է սննդի սպասարկման կետում

Երևան քաղաքի Ռադիոկայմ թաղամասում մարտի 9-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում եմ, որ Թբիլիսյան խճուղու և Զ. Սարկավագի փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes E320» մակնիշի 97 NO 700 (վարորդ՝ Ա. Հ.) և «Opel Astra G» մակնիշի 21 QQ 022 պետհամարանիշերով (վարորդ՝ 1968 թ. ծնված […]

Գնացքը բախվել է բեռնատարին

Մարտի 9-ին, ժամը 13:17-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Արարատ» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է բեռնատարին: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրաքարշը Երասխ-Արարատ Պիկետ 1-ի մոտակայքում (557-րդ կմ) բախվել է «MAN» մակնիշի 947 NMS 123 պետհամարանիշով կցորդիչով բեռնատարին. տուժածներ չկան:

«Ելք» դաշինքի շրջայցի ընթացքում վթար է տեղի ունեցել

Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա ընտրական տարածքում «Ելք» դաշինքի շրջայցի ընթացքում վթար է տեղի ունեցել: «Ելք» դաշինքի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան բախվել է մի քաղաքացու «Լեքսուս»-ին: Վերջինիս վարորդը դժգոհել է, որ մի քանի տասնյակ հազարի վնաս է հասցվել իր մեքենային:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի