11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը մասնակցել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի նիստին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին: Վարչապետը ողջունել է միավորված խորհուրդի՝ 2015 թ. առաջին նիստի անցկացումը Երևանում, ինչը վկայում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի մասին: «Մաքսային ծառայությունների միավորված խորհուրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կնպաստեն մեր երկրների […]

Նախարարը «նեղսրտած» չէ /վիդեո/

«Ես ընդհանրապես այդպիսի բաներից չեմ նեղվում, բայց խորհրդի կազմում չլինելը չի նշանակում, որ չենք կարող առաջարկներ չներկայացնել»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն՝ ի պատասխան հարցին, թե չի «նեղսրտել»՝ չհայտնվել հակակոռուպցիոն հանձնաժողովի խորհրդի կազմում:  Ինչ վերաբերում է խորհրդի դիտարկմանը, թե խորհրդի կազմը վստահություն չի ներշնչում, ապա նախարարը նշեց, որ կառավարության ամբողջ գործունեությունը […]

ԲՀԿ-ին մերժեցին

Նիստում քննարկվել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորներ: Նրանք առաջարկում են կրկնապատկել ներկայումս գործող երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերը, հատուցել նաև արտարժութային ավանդն այն դեպքում, երբ ավանդատուն բանկում ունի և ՛ դրամային, և՛ արտարժութային ավանդ, իսկ դրամային […]

Նոր վարկ

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև 2015-2018թթ. Չինական Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով ՉԺՀ կառավարությունը սկզբունքորեն համաձայնում է Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջոցով ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել արտոնյալ պայմաններով վարկեր: Նախատեսվում է ստորագրել «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների […]

25 հազար դրամի փոխարեն՝ 100 հազար դրամ

Կառավարությունը հերթական նիստի ժամանակ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կողմից ներկայացված՝ «Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին ամենամսյա դրամական օգնություն տալու և Հայստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1820-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը: Ըստ այդմ 33 աձնի […]

Հետամուտ է լինելու և շատ ուշադիր

 Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխության ենթարկել 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը: Նախ հաստատվեց գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին […]

Սամվել Կարապետյանը չի գնել /վիդեո/

«Ես տեղյակ չեմ, կարող է և տեղի չի ունեցել»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը գնել է ՀԷՑ-ը:  Նախարարը նշեց, որ եթե այն վաճառվեր, նման տեղեկատվություն էլ կլիներ: «Որևէ ընկերություն, եթե իր բաժնետոմսերը վաճառում է անկախ նրանից, թե դա հրապարակային […]

«Օրվա փաստը»

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման նոր նախաձեռնությունը: «Օրվա փաստը» խորագրի ներքո ձեզ են ներկայացվում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքների ոլորտային ինֆոգրաֆիկաներ: 2013-2014 թթ. ընթացքում Երևանում ստեղծվել է 18.8 հա մակերեսով ծաղկային տարածք, որից 5.8 հեկտարը՝ 2012 թվականին, 6.2 հեկտարը՝ 2013-ին և 6.8 հեկտարը՝ 2014-ին: Մենք հաշվետու […]

ԵՏՄ միասնական արժույթի հեռանկարները

Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ՌԴ կառավարությանն ու Կենտրոնական բանկին Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների կենտրոնական բանկերի հետ համատեղ մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը քննարկել ԵՏՄ միասնական արտարժույթի ստեղծման հարցը: Այս հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնցից կարևորագույնը՝ այս պահին նմանօրինակ նախաձեռնության նպատակահարմար լինել-չլինելն է: Եթե օրինակ բերենք ԵՄ-ում եվրոյին անցումը, ապա […]

Չինաստանը հետաքրքրված է Հարավային երկաթուղու կառուցման ծրագրով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 18-ին ընդունեց չինական «CCECC» կազմակերպության ներկայացուցիչներին՝ խորհրդի անդամ և կառավարման տնօրեն Հաո Յիժոնգի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին, Գագիկ Բեգլարյանը կարևորեց չինական կազմակերպության ներկայացուցիչների այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում չինական կողմն իր հետաքրքրությունը հայտնեց տարածաշրջանի համար կարևորագույն դեր ունեցող Հարավային երկաթուղու կառուցման ծրագրի շուրջ: Գագիկ Բեգլարյանը և Հաո Յիժոնգը քննարկեցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի