17 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական աճը կդանդաղի. այլ հարց է, թե այն մինչև ուր կարող է հասնել․168.am

168.am–ը գրում է․ «Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ սպասումներն այլևս չունեն նախկին լավատեսությունը։ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ առաջիկայում տնտեսական աճը բավականին կդանդաղի։ Բայց թե այն մինչև ո՞ւր կարող է հասնել, առայժմ ԿԲ-ն գնահատականներ չի տալիս։ Իր կանխատեսումներում, իհարկե, Կենտրոնական բանկն օրիգինալ չէ։ Ակնհայտ է, որ տնտեսական զարգացումները գնում են դեպի պասիվացում։ Ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ […]

Տնտեսությունը հայտնվել է կոլապսի եզրին. 168.am

«Վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությունն անցած տարի չկայացավ։ Այլևս պարզ է, որ չի կայանա նաև այս տարի։ Տնտեսությունը հայտնվել է կոլապսի եզրին. ի հայտ են եկել բազմաթիվ ռիսկեր, որոնք սպառնում են Հայաստանի տնտեսությանը։ Ու դեռ հարց է, թե մինչև տարեվերջ ինչ կմնա տնտեսական աճից։ Տնտեսական հեղափոխության մասին նույնիսկ անիմաստ է խոսել։ Նման նախադրյալներ տնտեսության մեջ չեն […]

Թանկացումներ․ տնտեսվարողները կրկին չդիմացան գայթակղությանը․ 168 Ժամ

Այս օրերին, երբ կորոնավիրուսի տարածման վտանգներով պայմանավորված՝ քաղաքացիները խուճապահար դատարկում են դեղատներն և խանութների ցուցափեղկերը, տնտեսվարողները կրկին չդիմացան գայթակղությանը և, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, բարձրացրեցին ապրանքների գները։ Եթե դա լիներ իշխանափոխությունից առաջ, ապա բոլորը կմեղադրեին իշխանություններին՝ մենաշնորհներ ստեղծելու և ժողովրդին թալանելու համար։ Իշխանափոխությունից հետո Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան, կամ գոնե այդպես ասվում է, […]

Պարենային շուկայում տեղի է ունենում գնային փոփոխություն

Պարենային շուկայում տեղի է ունենում գնային փոփոխություն՝ հնդկաձավար, ոսպ և այլն, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով արտակարգ դրության մասին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա կապված է այն փաստի հետ, որ մարդիկ, այսպես ասած, ճգնաժամային, խուճապային գնումներ են իրականացնում։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ընդհանրապես, ճգնաժամային գնումներ և խուճապային գնումներ չիրականացնել։ Խանութները, ցանցերը պահեստներում որևէ ապրանքի պակասություն […]

Իշխանությունները նեղն են ընկել ու ապավինել նախկինների աջակցությանը․ Հրապարակ

Իշխանությունները նեղն են ընկել ու որոշել են ապավինել նախկինների աջակցությանը: Երեկ ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպվել, որին հրավիրված են եղել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հանրային ֆինանսների մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ քննարկելու երկրում կորոնավիրուսով պայմանավորված առաջիկայում հնարավոր տնտեսական անկման հարցերը: Մտադիր են ձեւավորել մասնագիտական հանձնաժողով, որտեղ իրավիճակը մեղմացնելու ելքեր կառաջարկվեն […]

Իշխանությունն այդպես էլ չգիտակցեց խնդրի լրջությունը․ 168 Ժամ

Իշխանություններն այդպես էլ չգիտակցեցին կորոնավիրուսի հետ կապված խնդրի լրջությունը։ Մինչ վարչապետը հայտարարում էր, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմ առաջացնի», վիրուսն անարգել տարածվեց Հայաստանում։ Ու հիմա՝ իշխանությունների անպատասխանատու և անլուրջ վերաբերմունքի հետևանքով, սպառնալիքի տակ է հայտնվել ամբողջ երկիրն ու տնտեսությունը։ Ըստ էության, գործ ունենք ճգնաժամային իրավիճակի հետ։ Ամբողջ աշխարհում […]

Նիկոլը պարզեց, որ սերմացու չեն ներկրել

Մինչ Նիկոլը փրփուրը բերանին «այո» էր քարոզում, սպառնում էր «ոչ» ասողներին, եւ ապացուցում էր, թե ինչքան վատն էին նախկինները եւ ինչքան լավն է ինքը, պարզվեց , որ Հայաստան չի ներկրվել սերմացու եւ վարուցանքի սեզոնի սկզբին գյուղացին չգիտի ինչ է ցանելու, այս մասին գրում է Իրավունքը։ Ընդ որում, դա պարզվեց այսօր, երբ որ Նիկոլին հարց տվեցին, թե ինչպես […]

ՀՀ ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը. ԿԲ

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտնում են ԿԲ-ից: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Բացի այդ, […]

Շատ գործարարներ խնդիրներ կունենան կանխիկ դրամական հոսքերի հետ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ Կորոնավիրուսի շարունակական տարածումն արտերկրում և Հայաստանի Հանրապետությունում իր աննախադեպ ազդեցությունն է թողնում ինչպես հասարակական կյանքի տարբեր ոլորտների, այնպես էլ տնտեսական գործունեության բազմաթիվ ուղղությունների վրա։ Ելնելով գործարարների շրջանում արդեն իսկ արձանագրված խնդիրներից, ինչպես նաև հիմնվելով փորձագիտական գնահատականների վրա, արձանագրում ենք ստորև նշված խնդիրներն ու […]

Հակառակ դեպքում` կփակվեն բիզնեսները, կկրճատվեն աշխատատեղերը

Տնտեսական ակտիվությունը խթանելու և ավելի մատչելի վարկեր ստանալու նպատակով առաջարկում եմ ՀՀ կենտրոնական բանկին քննարկել և իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Հիշեցնեմ, որ ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5,5 տոկոս է: Սրա արդյունքում մի փոքր էլ կարժեզրկվի ՀՀ դրամը, հակառակ դեպքում` կփակվեն բիզնեսները, կկրճատվեն աշխատատեղերը: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեագետ Սուրեն Պարսյան  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված