25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ոչ մի բանից խուճապի մի մատնվեք, եւ ոչ մի բանից չափից դուրս շատ մի ոգեւորվեք։ Որքան սառնասիրտ ու սթափ լինենք, այնքան կմոտեցնենք հաղթանակը

Սիրելի բարեկամներ, որպեսզի առանձին-առանձին գրառումներ չանեմ, որոշեցի ասելիքս այսպես ամփոփ՝ կետերով ներկայացնել։ Այս մասին գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սրանք խորհուրդներ կամ կոչեր չեն։ Սրանք ԽՆԴՐԱՆՔՆԵՐ են։ Տարբեր հարցերով, բայց մեկ նպատակով՝ հաղթանակը մոտեցնելու։ Խնդրում եմ կարդաք, ես էլ այս տիրույթում այլեւս նույնքան ակտիվ չեմ լինի։ Դիմակ […]

Չենք կարող թույլ տալ, որ տնտեսությունը տապալվի․ Փաստ

Հիմա, երբ հայ ժողովուրդը մեծ պատերազմ է մղում ադրբեջանաթուրքական հրոսակների դեմ, ռազմաճակատից զատ չափազանց կարեւոր է նաեւ թիկունքն ամուր պահելը: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը թերթի հետ զրույցում նշում է. «Թեպետ որոշ դժվարությունների առկայությանը, մեր քաղաքացիները նախ՝ տնտեսության ակտիվությունը պահելու համար իրենց գնումների ծավալները պետք է պահպանեն: Երկրորդ բաղադրիչը լավատես լինելն է, ու ըստ […]

«Համաձայնեցված» գերշահույթ։ Շաքարավազն ու ձեթը կտրուկ թանկացել են․ Իրատես

Արդեն 10 օր է` խանութներում կտրուկ բարձրացել են ձեթի եւ շաքարավազի գները։ Եթե 10 օր առաջ 1 լ ձեթը 600 դրամ էր, այսօր այն վաճառվում է 750-800 դրամով։ Շաքարավազի 1 կգ-ը մեկ շաբաթ առաջ 250-280 դրամ էր, այսօր՝ 410 դրամ։ Ինչո՞վ է պայմանավորված գների այս կտրուկ բարձրացումը։ Համաշխարհային շուկայում ձեթի գինը սեպտեմբերի համեմատ աճել է […]

Պատերազմական գործողությունների արդյունքում բոլոր զոհված կամ հաշմանդամ դարձած անձանց վարկերի ներում ավտոմատ տեղի չի ունենալու, բանկերն իրենք են ընտրելու ում ներեն, ում` ոչ

Բանկերն իրենք են ընտրելու ում վարկերը ներեն, ում` ոչ Այս պատերազմական օրերին առավել կարևոր է հանրությանը ճիշտ և ամբողջական տեղեկատվություն փոխանցելը: Այսօրվա ԱԺ-ում առաջին ընթերցումով ընդունված վարկերի ներման նախագծի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմել են ինձ բազմաթիվ քաղաքացիներ: Կարծում եմ շատերը կարիք ունեն այս պարզաբանման: Սիրելի հայրենակիցներ, այս նախագծով պատերազմական գործողությունների արդյունքում բոլոր զոհված կամ […]

Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել․ Ժողովուրդ

Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել: «Այն, որ համաձայնագիրն ուժի մեջ է, եւ հնարավորություն կա ներկրել նաեւ Ղազախստանից, դա փաստ է: Արդեն այդ հնարավորությունը գործում է»,-այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները այս տարվա ապրիլի 1-ից զրոյացրել են նավթամթերքի արտահանման տուրքերը բոլորի համար՝ կապված նավթի գների անկման […]

Թուրքական ապրանքների արգելքը ժամանակավոր կլինի․ Ժողովուրդ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առաջարկով թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ժամանակավոր է արգելվելու Հայաստանի Հանրապետությունում՝ նախնական վեց ամիս ժամկետով: Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020-ի դեկտեմբերի 31-ին: Օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ այս արգելքը տարածվելու է վերջնական սպառման ապրանքների, այսինքն՝ պատրաստի արտադրանքի վրա, որն էլ գնում է վերջնական սպառման: ՀՀ փոխվարչապետը […]

Հարկային արտոնություն կսահմանվի․ Հրապարակ

Կառավարությունը նախօրեին որոշում է ընդունել, իսկ երեկ արդեն ԱԺ է ներկայացրել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսում է ռազմական դրության ժամանակ հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքների ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են պաշտպանության, արտակարգ […]

Հայաստան մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ժամանակավորապես կարգելվի

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: «Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքիայի իշխանություններն իրենց հրահրող կոչերով, Ադրբեջանին […]

Թանկացել է միսը, ալկոհոլային խմիչքը, ծխախոտը, հացաբուլկեղենն ու ձավարեղենը․ Ժողովուրդ

Հայաստանում այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.8 տոկոս գնանկում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այն հիմնականում պայմանավորվել է մրգի՝ 9.9, եւ բանջարեղենի՝ 4.8 տոկոս գնանկումով: Օրաթերթը տեղեկեցավ, որ մրգի շուկայում սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, արձանագրված գնանկումը կազմել է 9.9 տոկոս: Օրինակ՝ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, էժանացել է ձուկը եւ ծովամթերքը, սուրճը, թեյը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի