26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գրավատների պետտուրքը 100 000 դրամից կբարձրանա 6 մլն դրամ՚ Կառավարության շենքի տարածքը նորից կվերածվի ցույցի հրապարակի

168 ժամը գրում է. Կառավարության շենքի տարածքը նորից կվերածվի ցույցի հրապարակի: Այս անգամ Կառավարության գործունեությունից բողոքում են գրավատների սեփականատերերը: Նրանց վրդովեցրել է կառավարության նախաձեռնած փոփոխությունը՝ գրավատների պետական տուրքերը 100 հազար դրամից միանգամից 6 մլն դրամ դարձնելու վերաբերյալ: Կառավարությունն առաջարկում է վերանայել «Պետական տուրքի մասին» օրենքը, ըստ որի՝ ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծով կտրուկ կբարձրանան բանկերի, […]

Շարժումն ամեն ինչ է, նպատակը` ոչինչ․ 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է․ «Տնտեսական թեմաներով գրող լրագրողների համար տխուր ժամանակներ են: Կարդացեք մեր լրատվամիջոցների տնտեսական լուրերը և կհամոզվեք: Լուրերի առնվազն կեսը խիստ միջնորդավորված կապ ունեն մեր տնտեսության ու կենցաղի հետ: Նավթի համաշխարհային գների տատանումը, հնարավոր է, որ աղերս ունի: Բայց նման պնդում դժվար է անել եվրոպական ու ամերիկյան տնտեսական գիգանտների ու պարզապես հայտնի ընկերությունների […]

Կրկնակի ստանդարտներ են, որոնք կրկին անգամ հարվածելու են քաղաքացիների գրպաններին, փոքր և միջին բիզնեսին

Ծխելը վնաս է առողջությանը: Հաշվի առնելով վերը նշված անհերքելի փաստը, պետք է ասեմ, որ համակարծիք եմ առողջապահության նախարարի այն պնդման հետ, որ պետք է ծխախոտի հարկային դրույքաչափը կազմի ոչ թե 2000 , այլ 8000 ՀՀ դրամ: Ծխախոտի հարկային դրույքաչափի, իսկ հետևաբար նաև գնի բարձրացումը ունի ապացուցված էֆեկտիվություն ծխելու դեմ պայքարի գործում, ուստի ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչների […]

Ինչքա՞ն կարելի է այսպես շարունակել։ Կառավարությունը տեղում դոփում է. 168 Ժամ

Տնտեսության զարգացումների և բարեփոխումների հետ կապված հասարակության սպասումներն իշխանափոխությունից հետո շարունակում են մնալ չարդարացված։ Չկա այն ակտիվությունը, որը պիտի պտտեր տնտեսության անիվը։ Հռչակած տնտեսական հեղափոխությունը առայժմ ընդամենը հայտարարություն է և ուրիշ ոչինչ։ Այդ ճանապարհին կառավարության քայլերը մնում են նույնքան աննկատ, ինչպես մինչ այդ։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին ոչ մի կերպ չի […]

Հանուն ինչի՞ է Արսեն Թորոսյանը դուրս գալիս Նիկոլ Փաշինյանի դեմ. Ժողովուրդ

Կառավարության երեկվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնվել էր, մեղմ ասած, աննախանձելի վիճակում. կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, ստիպված էին Թորոսյանի համար տնտեսագիտության տարրական հիմունքների կարճատեւ դասընթաց կազմակերպել` ձեռքի հետ էլ նախատելով ու «երեսով տալով» այդ ոլորտում նախարարի գիտելիքների մակարդակը: Արսեն Թորոսյանը առողջ ապրելակերպ ապահովելու շրջանակներում փորձում է մի կողմից ծխելու դեմ […]

Այսօր հիմքեր չկան տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար. փորձագետներ

Իշխանափոխությունից հետո կարելի է, իհարկե, այնպիսի հայտարարություններ անել, թե Հայաստանում կլինի նաև տնտեսական հեղափոխություն, բայց տնտեսական համակարգն անմիջապես չի կարող ենթարկվել խիստ փոփոխությունների: Իսկ սա նշանակում է, որ այսօր ունենք այն, ինչ ժառանգել ենք նախորդ իշխանություններից ու տնտեսական հեղափոխություն այսօր ակնկալել պետք չէ: Այս մասին ասուլիսում հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով, նման հայտարարությունները բերել են […]

Եթե վարորդներին դուր չեն գալիս փոփոխությունները, կարող են դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից /տեսանյութ/

«Մենք չենք հերքում, որ Երևան քաղաքում երթուղային ցանցը լավ չի աշխատում։ Ջայլամի քաղաքականություն չենք իրականացնում, մենք ասում ենք, տրանսպորտը լավ չի աշխատում ու այդ ուղղությամբ կատարում ենք որոշ աշխատանքներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:  Երևան ավտոբուս ՓԲԸ-ում փոփոխություններ են սկսել, որոնց նպատակը շահութաբերություն ապահովելն է։  Այս պահին քննարկվում են […]

«Կամերա, քարտ, վրեքներս չիպ ա դնում». վարորդներն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի որոշման /տեսանյութ/

Մանուշակագույն ավտոբուսներն այսօր երթուղի դուրս չեն եկել, շուրջ 250 վարորդ հավաքվել են Չարբախի և Ջրվեժի ավտոպարկերում։ Առավոտից կանգառներում մարդկանց հոծ զանգված էր հավաքվել, երևանցիները չէին կարողանում տեղ հասնել։ Վարորդների դժգոհության պատճառը քաղաքապետարանի որոշումն էր, որը WYG խորհրդատվական ընկերության առաջարկով, մտադիր է ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրել` ֆինանսական հոսքերի վերահսկման և այդ հոսքերի ծավալի ուսումնասիրման նպատակով։  Ժամեր անց […]

Կառավարությունը հարկային արտոնություն տվեց

Հայաստանում տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող երեք ընկերություն այսօր կառավարության նիստի ժամանակ ստացան հարկային արտոնություն՝ ներդրումներ անելու և հումք ներկրելու համար։ Այդ ընկերություններն են գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությունը, «Սաթենկար»-ը և «Տավուշ տեքստիլը»-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված