25 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Սյունեցիները թեժացրել էին Ֆեյսբուքը. կրքեր “Ժողովրդական երգիչ”-ում /վիդեո/

Երեկ “Շանթ” հեռուստաընկերության “Ժողովրդական երգիչ” նախագծի եթեր ժամանակ սյունեցիները թեժ պայքար էին սկսել: Նրանց կրքերին միացան նաեւ ոչ սյունեցիները: Հիշեցնենք, որ 16 հոգուց պայքարը շարունակում են 5 հոգի, որոնց մեջ է նաեւ ծննդով սյունեցի Վաչե Մանվելյանը: Ի դեպ, նա ամենակրտսեր մասնակիցն է՝ ընդամենը 16 տարեկան: Ֆեյսբուքի օգտատերերի ոմանց սրտով չէին ժյուրիի մեկնաբանությունները:  Գորիսի պետհամալսարանի դասախոս […]

՛՛Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, անձեր, կոտորածների փաստեր՛՛ ցուցահանդեսը բացված է /ֆոտո, վիդեո/

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այսօր կազմակերպել է միջազգային գիտաժողով՝ ՛՛Առաջին համաշխարհային պատերազմի Կոսվկասյան ճակատը, ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն՛՛ թեմայով: Ի դեպ, գիտաժողովը կայանում է ինստիտուտի նորակառույց գիտաժողովների դահլիճում:   Նախքան գիտաժողովի մեկնարկը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը փոքր էսկուրս կազմակերպեց նորաբաց ցուցասրահում, որը հնարավորություն կընձեռի նորովի ներկայացնել թանգարանը: Ցուցասրահի աշխատանքները վերջնականապես կավարտվեն ուղիղ […]

Սոնա Ռուբենյանը Յուրմալայում

Յուրմալայում կայանալիք “Նոր ալիք”  երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը: Այդ մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին. “Չեմ հավատում, անցա: Յուրմալա, գալիս եմ”: Եզրափակիչ փուլի մասնակիցները ընտրվել են ապրիլի 18-ին Մոսկվայում կայացած կիսաեզրափակիչ փուլում:  “Նոր ալիք 2014”-ը տեղի կունենա հուլիսի 22-27-ը:

Ունկնդրել է փոխքաղաքապետը

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ունկնդրել է ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված ավարտական համերգը։ Ֆրանսախոսության ամիս հայտարարված օրերին դպրոցը մասնակցել է “Ֆրանսիական երաժշտությունը եւ հայկական ազգային նվագարանները”, “Ռամոյից Ռավել” խորագրերով եւ այլ համերգներով։ Ամփոփիչ միջոցառմանը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի ուսուցիչները եւ սաները ներկայացրել են “Մուլեն Ռուժ” խորագրով ջազային ներկայացմամբ, […]

Նա էլ կգնա՞ /վիդեո/

Արտագաղթի ահգնացող տենդենցը երկրից հեռացնում է նաև մտավորականներին: Այս ցավոտ հարցի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց ռեժիսյոր Սուրեն Շահվերդյանի հետ: “Ես բարեբախտաբար կարելի է ասե՝լ տարվա ընթացքում 30-40 տոկոս արտերկրում եմ, և ինձ համար ուրախություն է նաև ինչ որ բան այնտեղ անելը: Իհարկե ոչ մեկին չեմ կարողանում մեղադրել, ովքեր թողնում են Հայաստանը:Հատկապես թատրոնի մարդիկ, արվեստի մարդիկ […]

Մուգ վարագույրների հետեւում

Իմ քաղաքի արևները, որ ծագել են անամոթաբար ու քուն մտել` անսովորաբար, ինձ սիրել են հենց սկզբից: Եվ կողքիս են եղել իմ ծննդյան առաջին պահից` շոգ ու լուռ հուլիսյան մի տաք օրվանից: Բայց արի ու տես, որ արևալի աղջնակը, որ ապրում էր իմ մեջ, պիտի մարեր քեզ հանդիպելուց հետո: Դու մեր քաղաքի ամենագեղեցիկ երիտասարդներից էիր, իսկ […]

Զատիկին ընդառաջ. դեկորացիաներ, որոնք կարող եք պատրաստել ինքներդ /ֆոտոշարք/

Աշխարհի բոլոր քրիստոնյա պետություններում շուտով տոնելու են Սբ. Զատիկը` Քրիստոսի հարությունը: Սբ. Զատիկը եկեղեցու շարժական տոներից է: Տարբեր երկներում այն տոնվում է տարբեր կերպ: Եվրոպայում Հարության տոնի խորհրդանիշը ճագարն է, Ռուսաստանում կուլիչը` Զատիկի հացը, մեզ մոտ` փոքրիկ միջատ զատիկը:  Բայց իհարկե, Զատիկի գլխավոր խորհրդանիշը ձուն է, որն այս տոնին ներկվում է, զարդարվում տարբեր ատրիբուտներով: Ըստ […]

Սերն անմահ է, ատելությունը մահանում է ամեն վայրկյան. մահացել է հանրահայտ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը

Մեքսիկայում նախօրեին 87 տարեկանում մահացել է հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը: Օրեր առաջ Մարկեսը տեղափոխվել էր հիվանդանոց` թոքի ինֆեկցիայով, որտեղ մի քանի օր բուժում ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից: Կոլումբացի հանրահայտ գրողի մահվան կապակցությամբ Կոլումբիայում սուգ է հայտարարվել:

Իմ խեղճ գլուխն այնպե՜ս է պտտվում, եւ ես ինձ այնքա՜ն լավ եմ զգում…

Հարեւանները Ա՜խ, ինչպես էին դատապարտում նկարչին հարևանները։ Բոլորը խոսում էին այն մասին, թե նա ի՜նչ, տաղանդավոր է, և ի՜նչ ափսոս է, որ խմում է՝ թաքուն ուրախանալով, որ գոնե այս հարցում նման է իրենց։ Եվ ոչ-ոք չգիտեր, որ նկարչր տանը գինու սափորում արդեն վաղուց սովորական աղբյուրի ջուր է, որն առավոտները թեթև քայլվածքով բերում է նա, որին […]

Ընտանիք թե՞ կարիերա. Լուիզա Ղամբարյանը բախվել է իրականությանը/վիդեո/

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը իրեն երջանիկ կին է համարում, որովհետև ունի ընտանիք, ունի սիրելի տղամարդ և դուստր, որոնց պարգևած հրաշալի զգացմունքներին գումարվում է սիրած աշխատանքը: Լուիզա Ղամբարյանը բազմաթիվ անգամներ է բախվել իրականությանը: Նույնիսկ  իդեալական ընտանիք ունեցող կնոջ կյանքում եղել են որոշիչ պահեր: Բանականությունը միշտ օգնել է դերասանուհուն: Ընտանիք թե՞ կարիերա՝ հարցի պատասխանը Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված