՛՛Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, անձեր, կոտորածների փաստեր՛՛ ցուցահանդեսը բացված է /ֆոտո, վիդեո/
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այսօր կազմակերպել է միջազգային գիտաժողով՝ ՛՛Առաջին համաշխարհային պատերազմի Կոսվկասյան ճակատը, ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն՛՛ թեմայով: Ի դեպ, գիտաժողովը կայանում է ինստիտուտի նորակառույց գիտաժողովների դահլիճում:
Նախքան գիտաժողովի մեկնարկը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը փոքր էսկուրս կազմակերպեց նորաբաց ցուցասրահում, որը հնարավորություն կընձեռի նորովի ներկայացնել թանգարանը: Ցուցասրահի աշխատանքները վերջնականապես կավարտվեն ուղիղ մեկ տարի հետո՝ Ցեղասպանության 100-ամյակին: Նորաբաց սրահում այսօր ներկայացված է ՛՛Առաջին համաշխարհային պատերազմ. Դաշնակիցներ, անձեր, կոտորածների փաստեր՛՛ խորագրով:
Այստեղ ներկայացված են բնօրինակ շուրջ 300 միավորներ, որոնք թանգարանի վերջին մի քանի տարիներ ընթացքում ուսումնասիրությունների արդյունքում են ձեռք բերվել: Դրանք իրենցից ներկայացնում են ծաղրանկարներ, փոստային նամականիշեր, որոնք փաստում են աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած կոտորածների մասին:
Հայկ Դեմոյանը ցուցահանդեսին մասնակցության համար շնորհակալություն հայտնեց ԱՄՆ և ՌԴ դեսպաններին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, գրող, հրապարակապոս Զորի Բալայանին:
Նշենք, որ այստեղ են նաև պատմաբաններ աշխարհի տարբեր երկրներից՝ Իտալիայից, Թուրքիայից, Կանադայից, Ֆրանսիայից և այլն:
Դիտեք նաեւ տեսանյութը: