03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Թույլ չենք տա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Կառավարության նիստի ընթացքում արած իր հայտարարությանը, ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար: Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաներին նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա»:   

Զրկվել ենք ֆինանսավորումից, որովհետև հանդես ենք գալիս ապազգային ու հակահայ քաղաքականության դեմ, որն իրականացնում է ներկայիս իշխանությունը. Դավիթ Սահակյանց

Դավիթ Սահակյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հարգելի համաքաղաքացիներ, ցեղակիցներ, ընկերներ: Երբ 2009 թվականին կյանքից հեռացավ լեգենդար ռեժիսոր մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, մենք՝ նրա աշակերտներն ու մեծ վարպետի գործը շարունակողները, կանգնեցինք երկընտրանքի առաջ, կամ դադարեցնել մուլտֆիլմերի արտադրությունը մեր ստուդիայում,կամ շարունակենք ու դրոշը բարձր պահած քայլենք առաջ, պատվով տանելով այն: Մենք ընտրեցինք երկրորդ տարբերակն ու ՏԱՍԸ հոգով […]

Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը

Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության աջակցությամբ Newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը: 2009-ին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի դժվարությունների մասին։ Ազնավուրը պատմում է, թե ինչպես եկան հաջողությունն ու փառքը: «Մեղմ շշուկով» գիրքը կյանքի դասերի և ճակատագրի հեգնանքի մասին է: «Հարյուր տոկոսով […]

Այո, մեծ միտում կա` հայագիտությունն սպանելու: ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Ազգ» թերթի «Ազգ-մշակույթ» ներդիրին տրամադրվող տարեկան 800 հազար դրամ աջակցությունը

Ցավով եւ զարմանքով իմացա, որ Հայաստանի Մշակույթի նախարարությունը կամ թե,- չգիտեմ ինչպես է այն այսօր կոչվում,- Հայաստանի մշակույթը տնօրինող պետական դեպարտամենտը , դադարեցրել է «Ազգ» թերթին իր նվազագույն աջակցությունը, որ հազիվհազ թղթին էր բավարարում (եւ չէր էլ բավարարում): Եվ այն պատճառաբանությամբ, որ, իբր թե, օգնություն կամ նպաստ տրվում է միայն զուտ մշակութային գործունեություն ծավալողներին: Այստեղ է, որ […]

Լոնդոնում բացվել է Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը. Ermenihaber

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը «Հայտնի են դառնում Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-խմբ.) թաքնված հուշարձանները» նախագծի շրջանակում Լոնդոնում բացել է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսը, որի բացումը տեղի է ունեցել Լոնդոնի «Noho Showrooms» ցուցասրահում, ներկա են գտնվել  Կ. Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ […]

Ջեքսոնի հիթերը հնչեցին սիմֆոնիկ նվագախմբով և նոր գործիքավորմամբ /տեսանյութ/

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի երգերը նվագախմբային նոր գործիքավորմամբ հնչեցին «Դասական Ջեքսոն» համերգային ծրագրի ժամանակ։ Համերգի կազմակերպիչներն էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Factory production ընկերությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։ Նվագախումբ‚ երգչախումբ (խմբավար՝ Ռադիկ Մելիքյան)‚ DJ‚ բեք վոկալ‚ տերմենվոքս‚ լուսային էֆեկտներ. այս հետաքրքիր ձևաչափով համերգը Ջեքսոնի արվեստի սիրահարների կողմից ամբողջ երեկոյի ընթացքում ուղեկցվում էր ծափերով։ […]

Վարչապետը, քաղաքապետն ու Մանսուրյանը՝ «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակում. պրեմիերա

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն հրապարակվել է: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները սկսվել էին հոկտեմբերի 10-ից: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը եւս նկարահանվել է այդ տեսահոլովակում:  «Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան» երգի տեսահոլովակում բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից նկարահանվել են նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի