12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն. հնչեցին Էդգար Հովհաննիսյանի դաշնամուրային գործերը

 Հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնի՝ Էդգար Հովհաննիսյան ֆեստի հերթական համերգը։ Փառատոնը կյանքի են կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Այն այս տարի նվիրված է հայ անվանի կոմպոզիտոր Էդգար […]

Թուրք ռեժիսորը Երեւանում ներկայացրել է իր “Սպի”-ն

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր “Մոսկվա” կինոթատրոնում պետական հանձնաժողովի անդամների և այլ հյուրերի հետ ներկա է գտնվել գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված “Սպի” ֆիլմի պրեմիերային: Ֆիլմը հանդիսատեսին փոխադրում է 1915 թիվ … Մարդին բնակավայրում թուրքական ոստիկանությունը մի գիշերում […]

“1915” հոգեբանական թրիլլերը` շուտով

Հունվար 28, Լոս Անջելես – Այսօր “Bloodvine Media” և “Strongman” ընկերությունները հայտարարեցին իրենց համատեղ համագործակցության՝ սպասվող “1915” ֆիլմի մասին:  Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է ժամանակակից պատմության ամենասարսափելի դեպքերից մեկի մասին: “1915”-ը համահեղինակներ-ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի դեբյուտային գեղարվեստական ֆիլմն է: Պրոդյուսեր Թերրի Լեոնարդի (“Քանի դեռ ես չեմ վերացել”, “Ցուրտը գալիս է գիշերը”, “Ամիրա և […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը, որի կառուցման որոշումը կայացվել է 2013թ. մայիսի 30-ին, “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահի առաջարկի հիման վրա: Մինչ թանգարանի բացումը, Սերժ Սարգսյանը պետական հանձնաժողովի անդամների և հյուրերի հետ […]

Ռուս հայագետի հակահարվածը ադրբեջանցիներին.

Հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեց իր երկու նոր աշխատությունները`՛՛Անատոլի Յակոբսոն. նամակներ՛՛ եւ “16-րդ դարի նորահայտ չորս ձեռագիր Ավետարաններ եւ 17-18-դդ. Յոթ արծաթյան կազմեր” գրքերը: ՛՛Անատոլի Յակոբսոն. նամակներ՛՛ գրքում առաջին անգամ հրապարակվել է ռուս հայագետ Յակոբսոնի եւ նրան ուղղված նամակները` տարբեր լեզուներով, թվով 260 հատ: “Անատոլի Յակոբսոնը ռուս նշանավոր գիտնական էր, […]

Երբ մենք սիրում ենք…

Երբ մենք սիրում ենք, չենք դադարում մեզ հարցնել` ազնիվ է սա, թե ոչ, խելացի է, թե տգետ, ինչի կբերի սերը եւ այլն: Լավ է սերը, թե վատ, չգիտեմ, բայց որ այն խանգարում է, չի բավարարում, նյարդայնացնում է, ես դա գիտեմ…. Ա. Չեխով Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ այսուհետ մեկ ամիս շարունակ Henaran.am-ը կներկայացնի հայտնի […]

Անհավասար պայքարի մեջ էր մրցակիցների, հիվանդությունների և աղքատության հետ. Այսօր Մոցարտի ծննդյան օրն է /վիդեո/

Այսօր` հունվարի 27-ին, աշխարհահռչակ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան օրն է: Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը ծնվել է 1756 թվականի հունվարի 27-ին ավստրիականԶալցբուրգ քաղաքում: Վոլֆգանգը ընտանիքի յոթերորդ երեխան էր: Ծնողներն անհանգիստ էին որդու կյանքի համար, քանի որ մանկական տարբեր հիվանդություններից մահացել էին նրա հինգ քույրն ու եղբայրը: Մոցարտը ծնվել է այնպիսի ընտանիքում, ուր իշխում էր սերն ու երաժշտությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի