Սատկում է մի փոքրիկ մանրէ
Նույնիսկ մի փոքրիկ ժպիտից հետո օրգանիզմում սատկում է մի փոքրիկ մանրէ։ Յուրի Նիկուլին
Նույնիսկ մի փոքրիկ ժպիտից հետո օրգանիզմում սատկում է մի փոքրիկ մանրէ։ Յուրի Նիկուլին
Արդեն հայտնել էինք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հանրային Ռադոսյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: Այս կապակցությամբ Facebook-ի իր անձնական էջում գրել է. «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Վստահեցնում եմ, որ իմ մասնագիտական կարողություններն ու հմտությունները, երեք տասնամյակից ավել մասնագիտական փորձառությունս այսուհետ էլ շարունակելու եմ ծառայեցնել ռադիոյին […]
Այս տարվա ոկտեմբերի 18-ին Սադախլուի վրացական անցակետում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի Վրաստան կատարած այցը խափանվել է։ Նա հայտնվել է Վրաստանի համար անցանկալի անձանց ցուցակում։ Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը Սամվել Կարապետյանն ասել է, որ սովորաբար այն մարդիկ, ովքեր հայտնվում են որևէ երկրի անցանկալի մարդկանց ցուցակում, քաղաքական գործիչներ են լինում։ «Չնայած ես քաղաքական գործիչ չեմ, բայց […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015թ. նոյեմբերի 26-ի ՆԿ-183-Ա կարգադրությամբ […]
Եթե չես պատրաստվում մինչեւ վերջ գնալ, ինչո՞ւ ես ընդհանրապես գնում։ Դավիթ Վիլյա
Բարսելոնի դատարանը հռչակավոր օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին վեց ամսվա ազատազրկման է դատապարտել հարկերի հետ կեղծարարության համար: Երգչուհին, սակայն, ամենայն հավանականությամբ, պատիժը կկրի պայմանականորեն, գրում է gazeta.ru-ն: Կաբալյեն լիովին ընդունել է իր մեղքը: Վատառողջ լինելու պատճառով նա նիստերի դահլիճում անձամբ ներկա չի եղել, իսկ ցուցմունքները տվել է տեսակապով։ Բացի այդ, երգուհին դատապարտվել է 254 հազար 231 եվրոյի չափով […]
Ռուս հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինը հարցազրույց է գտվել The New York Times-ին, որի ընթացքում ասել է, որ ինքը չի ցանկանում Թուրքիայում համերգներով հանդես գալ այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական կառավարությունը չի ճանաչել 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն: «Երբ մարդիկ նման պետություններում իմանան, որ որոշ երաժիշտներ հրաժարվում են համերգ ունենալ այդտեղ՝ չհավանելով նրանց ղեկավարների […]
«Երաժշտությունը, որ մենք այս երեկո լսելու ենք, միավորելու է մարդկանց, ժողովուրդներին, այն վերացնում է արգելքները, բացում սահմանները»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ով եկել էր մասնակցելու «Ներդաշնակության մեղեդի» նախաձեռնությանը: Նախաձեռնությունը նպատակ ունի համերգի միջոցով կապել հայ և թուրք ժողովրդին և ինչպես իր խոսքում ասաց ԱՄՆ դեսպանը՝ նմանատիպ […]
Միայն մարդու գործերը կարող են նրա էության եւ ձեր հանդեպ նրա վերաբերմունքի մասին խոսել։ Մի հավատացեք խոսքերին, պարզապես հետեւեք։ Եւ դուք կտեսնեք իրականությունը։ Բերնարդ Շոու
Այսօր ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Գոհար Գասպարյանի ծննդյան օրն է: Նա XX դարի խոշորագույն երգչուհիներից է (քնարակոլորատուրային սոպրանո): Գասպարյանի երգեցողությունը հեղաշրջում էր վոկալ արվեստում: Նրա երգարվեստին հատուկ են ստեղծագործության գեղարվեստական բովանդակության խոր դրսևորումն ու համոզիչ իմաստավորումը: Ավետիք Իսահակյանը Գոհար Գասպարյանին անվանել է «Հայաստանի սոխակ»: Ծնվել է Կահիրեում: Գոհար Գասպարյանը (օրիորդական ազգանունը՝ […]
























