08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Ժողովուրդը կորցրել է վստահությունը. քանդակագործ /վիդեո/

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է, որ անցնող տարին ծանր էր: Լրագրողների հետ զրույցում նա արձանագրեց, որ ժողովուրդը կորցրել է վստահությունը, ինչը համարվում է ամենածանր բանը, որ կարող էր լինել: Մանրամասները՝ տեսանյութում:

Պետք չէ խաչվես, որ մեկին փրկես կամ «Սուրբ գերեզմանի մոտ»՝ մահից հեռու

Երբ անպետք այս աշխարհից Օրփեոսի՝ տավղի լարերից արձակած նետը խոթվում-ներս է մտնում բաքոսյան դժոխք ու Հադեսի քարակազմ սիրտ, և երբ թրակյան մարգարեներից այս ամենամարդու սիրեցյալ Էվրիդիչեն քար կտրած սիրուն մարմնով կես ճամփից վեր այդպես էլ չի խոյանում, հիշում ես, որ խոսքիդ տերը լինել է պետք, որ հետ նայել չէ պետք, որ ներկայից բացի բան չունես, […]

Ի՞նչ գրաֆիկական սխալներ ունի մեր զինանշանը/վիդեո/

«Մենք» hիմանդրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե փորձագետների խումբը պարզել է, որ մեր զինանշանը ունի ավելի քան երեսուն գրաֆիկական սխալ: Սարգսյանը խոսեց մի քանի ակնհայտ սխալների մասին, համեմատականներ անցկացրեց Առաջին Հանրապետության և ներկայիս զինանշանների միջև: Մանրամասները՝ տեսանյութում:

Մի շարք թանգարաններ կաշխատեն տոն օրերին

Կարևորելով ձմեռային զբոսաշրջության զարգացումը և զբոսաշրջիկների ակնկալվող հոսքը Հայաստան, տոն օրերին հայկական մշակույթը հասանելի դարձնելու միտումով` ՀՀ մշակույթի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի N 794-Ա հրամանի համաձայն` նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն. 2016 թվականի հունվարի 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին և 10-ին, ժամը 12:00-17:00-ն իրենց դռները կբացեն այցելուների առջև: Այս մասին հայտնում է մշակույթի […]

Երբ ենք գիտակցում մեր անմահությունը

Մենք միշտ թերագնահատում ենք ինքներս մեզ: Բայց գալիս են աղքատությունը, հիվանդությունը, մենակությունը, և այդժամ գիտակցում ենք մեր անմահությունը: «Հնարավոր է, որ մեզ մղեն դեպի մեր վերջին պատնեշը»: Այդպես է, որ կա, ոչ ավել, ոչ պակաս: Ժան Գրենիեն

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Գյոդակյանը

Ս. թ. դեկտեմբերի 20-ին, 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ և երաժշտական քննադատ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Շմավոնի Գյոդակյանը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Գեորգի Գյոդակյանը ծնվել է 1928 թվականին, Գյումրիում: 1952 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1955 թվականին` Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան: 1957 թվականից աշխատել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի