07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Լավ ձայնը դեռևս մեծ արդյունքների հասնելու երաշխիք չէ. Ռոման Ավագյան /վիդեո/

Գեղեցիկ ձայնը և ժողովրդական, ազգային երգը զգալու տաղանդը Ռոման Ավագյանին փոխանցվեց գենետիկ կոդով: Ապարանում ծնված տղան դեռ մանկությունից տարված էր ժողովրդական երգով, ամբողջ հոգով զգում և ապրում էր ազգային երգի յուրաքանչյուր ելևէջը: «Երգը ժառանգել եմ մայրիկիցս, մայրիկս էլ՝ պապիկիցս: Դպրոցական տարիներից երգում եմ: Սովորել եմ էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում՝ Ռուբեն Մաթևոսյանի դասարանում: Իմ […]

Բարբարոսաբար ենք մոտենում մեր արժեքներին

«Լավ կլիներ, որ մեր քաղաքի միջուկը, 19-րդ դարի վերջին շենքերը, թամանյանական շենքեր ասվածը մնային, քանի որ դա է քաղաքի հիմնական պատկերը, բուն նկարագիրը, ու դրանք  մենք պետք է պահեինք ոչ թե միայն տուրիզմի համար, այլև դրանք տեղացիների համար մեծ նշանակություն ունեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու է, […]

«Նա հայտնագործել է մեր ազգային երգը»

«Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուրնա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, […]

Դու լինես անկախ, իսկ մենք՝ քո կախյալը

Պաթոսը խանգարում է անկախություն երևույթի ճիշտ ընկալմանը: Ճիշտ ընկալմանը խանգարում է նաև այն համոզմունքը, թե անկախ երկիրը միայն լավը պիտի լինի, իսկ եթե այն դեռ անկատար է, ուրեմն անկախությունը նույնպես լիարժեք չէ: Բայց դա հին մոլորություն է: Անկախությունը հնարավորություն է, այլ ոչ թե երաշխիք: Անկախությունը հաց չէ, այլ արձակ մի դաշտ, որտեղ կարող ես քո […]

«Բյուրեղի պես մաքուր և պարզ էր իր սիրտն ու հոգին»

Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն և ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը ոչ միայն կդիտե և կվայելե հանդիսատեսի աչքերով, այլ գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերեն մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, բանաստեղծ Հովհաննես Թումանյան: 1904-ին առաջին անգամ ըլլալով տեսա և ճանչցա […]

«Շեֆին» ճշտելու խնդիր կա. Առավոտ

Ըստ ՊՈԱԿ-ի մասին օրենքի «շեֆը» թատրոնի տնօրենն է, իսկ գեղարվեստական ղեկա­վարը, որը թատրոնի դիմա­գիծն է կերտում, աշխատում է տնօրենի ենթակայությամբ: Ավելին, այդ օրենքը լծակ է ստեղծագործական տարաձայնություններ ունեցող գլխավոր ռեժիսորից կամ գեղարվեստա­կան ղեկավարից ազատվելու համար: Ոմանց համոզմամբ` Թատրոնի մասին օրենքի դեպքում հնարավոր կլինի կարգավորել տնօրեն-գեղարվեստական ղեկավար հարա­բերությունները: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադե­միական թատրոնի գեղարվես­տական ղեկավար […]

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերազինումից հետո պատրաստ է շահագործման. ՀՀ մշակույթի նախարարի շրջայցը

Ս. թ. նոյեմբերի 7-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայց է կատարել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` ծանոթացել վերազինման շրջանակում թատրոնում իրականացված աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայցի ավարտին պատասխանել է ԶԼՄ-ների […]

Ինչպե՞ս Րաֆֆին ընտրեց իր գրական կեղծանունը

Սկզբից ևեթ ընթերցողներին հետաքրքրել է Րաֆֆի գրական անվան բացատրությունը: Ինքը` Հակոբ Մելիք-Հակոբյանը, այս մասին որևէ տեղեկություն չի թողել: Րաֆֆի անվան բացատրությանն առաջին անգամ անդրադարձել է Լեոն, որը առիթ էր ունեցել մեծ գրողին ճանաչելու «Մշակ» լրագրում նրա հետ աշխատած տարիներին: Այդ կապակցությամբ Լեոն գրում է. «Ասում են, որ իր կեղծանունը Րաֆֆին վերցրել է արաբական լեզվից: Գուցե […]

Հերոսի մատն ու վերափառի աջը

Մի անգամ Փարիզում տեղի հայկական համայնքը հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն ու Սողոմոն Թեհլերյանը: Եվրոպայի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր էին եկել՝ տեսնելու երկու մեծ հայերին: Բոլորն անխտիր ցանկանում էին համբուրել Թեհլերյանի մատը, որով սեղմել էր Թալեաթին սպանող ատրճանակի ձգանը: Իսկ հետո ներկաները ծունկի էին գալիս ու համբուրում էին վեհափառի […]

Փոքրիկ Մոցարտի և Գյոթեի հանդիպումը

Մի անգամ, երբ յոթնամյա Մոցարտը համերգներով հանդես էր գալիս Ֆրանկֆուրտ-նա-Մայնե քաղաքում, ելույթից հետո նրան է մոտենում տասնչորսամյա մի տղա.   — Դու այնքան գեղեցիկ ես նվագում,- ասաց նա երիտասարդ երաժշտին,- ես երբեք չեմ կարողանա այդպես նվագել:   — Ի՞նչ ես ասում,- զարմացավ Մոցարտը,- դա այնքան հեշտ է: Դու երբեք չե՞ս փորձել նոտաներ գրել, այսինքն գրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի