07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Ցեղասպանությանը նվիրված ստամբուլյան համերգի չեղարկումը Գերմանիայում բուռն քննադատության է արժանացել

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված  ստամբուլյան համերգի չեղարկումը Գերմանիայում բուռն դժգոհությունների ու քննադատությունների առիթ է տվել:  «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ «Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սառա Վագենքնեխթը հայտարարել է, որ այդ որոշմամբ դաշնային կառավարությունը ևս մեկ անգամ ծնկի եկավ Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջ: Գերմանիայի արտգործնախարարության (ԱԳՆ) կողմից Աղետ» խորագրով համերգի՝ չեղարկումը բնութագրելով որպես ամոթալի քայլ՝ Վագենքնեխթը հռետորական […]

Պուտինը պարգեւատրել է Հասմիկ Պողոսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեդալներով և շքանշաններով է պարգևատրել մշակույթի արտասահմանյան մի շարք գործիչների, որոնց թվում է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Վերջինը պարգեւատրվել է Պուշկինի շքանշանով: Բարեկամության շքանշանով է պարգեւատրվել Սերբ հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան։

Մահացել է Ռուբեն Հովսեփյանը

77 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, գրող Ռուբեն Հովսեփյանը: 1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1982-1987 թվականերին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականերին ՀԳՄ քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։ Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ /«Որոնումներ», 1965, «Երկու […]

«Նա օժտված է մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով»

«Սարոյանն օժտված է այնպիսի մի ձիրքով, որ շատ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց: Ահա թե ինչու նա բացասական կերպարներ չունի: Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է: Բայց այդ բարությունը ոչ թե սառը հայեցողական է, այլ զարմանալի գործոն, իսկ սերը՝ այնքան արտահայտիչ, որ ցույց է տալիս […]

Մասիս Հունանյանը՝ բեմից դուրս

Շատերը ժողովրդական երգիչ Մասիս Հունանյանին ճանաչում են բեմից: Իսկ ինչպիսի՞ն է նա առօրյայում, ի՞նչ երազանքներ ունի: Այս և նմանատիպ հետաքրքիր հարցերով  Henaran.am-ը փորձել է երգչին բացահայտել նորովի:  -Մասի՛ս, եթե երգիչ չդառնայիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։ -Կցանկանայի օդաչու դառնալ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝  ինչ մասնագիտություն էլ  ընտրեի,  դրա հետ մեկտեղ՝ անպայման կերգեի: Առանց երգարվեստի այլևս կյանքս չեմ […]

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Սամվել Պետրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է «Դալան» ցուցասրահում: Նկարչի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետներ եւ բազմաթիվ արվեստասերներ: Խոսելով գեղանկարչի եւ նրա աշխատանքների մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել […]

Բնությունը խոսել է ինձ հետ. Վան Գոգ

«Ես ինքս չգիտեմ, թե ինչպես եմ նկարում: Նստում եմ մաքուր կտավի առաջ հենց այն վայրում, որն ինձ գրավել է: Նայում եմ դիմացս և ինքս ինձ ասում եմ. «Այս ճերմակ կտավը պիտի ինչ-որ բանով լցվի»: Հետո անբավարարվածության զգացումով վերադառնում եմ տուն, կտավը մի կողմ եմ դնում: Քիչ հանգստանալուց հետո նորից եմ այն վախով զննում և նորից […]

Հոլիվուդի «Փառքի ծառուղի»-ում Ազնավուրի պատվո աստղը կտեղադրվի

Հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը Հոլիվուդի «Փառքի ծառուղի»-ում կունենա իր պատվո աստղը: Այդ մասին տեղեկացրել է «Ասպարեզ» պարբերականը: Հոլիվուդի «Փենթեյջս» թատերասրահի առջև հոկտեմբերի 27-ին կայանալիք արարողության ժամանակ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քևին դե Լեոն Փառքի պողոտայի պատվավոր աստղ կշնորհի աշխարհահռչակ ֆրանսահայ երգչին: Հոկտեմբերի 28-ին Ազնավուրը համերգ կունենա նույն թատերասրահում:

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային երեկոները

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 21-ին, 22-ին, 23-ին Բուենոս Այրեսի Coliseo թատրոնում ղեկավարել է, իսկ հոկտեմբերի 26-ին Արգենտինայի Մենդոզա քաղաքի Անկախության թատրոնում կղեկավարի «Երեկո՝ Ջոն Մալկովիչի հետ» համերգային ծրագրերը։ Աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը ներկայացրել է Էրնեստո Սաբատոյի և Պաբլո Ներուդայի ստեղծագործությունները՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված […]

Բառերով չես ասի

Գիշերային երկնքում վայրէջքի է գնում օդանավը: Ներքևում Երևանն է՝ լույսերի մեջ: Ու հանկարծ ուղևորները սկսում են ծափահարել: Արտառոց ոչինչ չի կատարվել, ընդամենը Երևանն է ներքևում և նրանք ծափահարում են իրենց քաղաքին: Աշխարհի տարբեր ծայրերից, շքեղ երկրներից, հիասքանչ վայրերից վերադարձողները ծափահարում են Երևանին, որովհետև նա է տունը՝ ճակատագրով միակը, անփոխարինելին, հարազատը… Ես կցանկանայի պատմել վերադարձի մասին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի