06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Սիլվա Կապուտիկյանի սրամիտ պատասխանը լրագրողին

Մի անգամ Սիլվա Կապուտիկյանի հետ հարցազրույցի ժամանակ թղթակիցը կատակով հարցնում է. – Տիկի՛ն Սիլվա, ինչքա՞ն կցանկանայիք վաստակել, որ բավարարված լինեիք: – Այնքան, որքան վաստակում եմ հարևաններիս կարծիքով,- պատասխանում է Կապուտիկյանը:

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Փետրվարի 8-ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կկանգնի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Համերգը կայանալու է Մոսկվայի երաժշտության միջազգային տան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում։ Համերգային ծրագրում կհնչեն Ռախմանինովի «Մեռյալների կղզի» սիմֆոնիկ պոեմը, Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, ինչպես նաև՝ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ սյուիտը։ Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ միջազգային […]

Սրբազանը զարմացրել է գյումրեցիներին. Հրապարակ

Երեկ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Գյումրիում ենթարկվել է վիրահատության։ Նրա սիրտն են ստենտավորել։ Գյումրեցիները զարմացած են, որ թեմի առաջնորդը ոչ միայն արտասահմաններ չի մեկնել ՝ վիրահատության, ինչպես անում են չինովնիկներն ու քիչ թե շատ ֆինանսական հնարավորություններ ունեցողները, այլեւ անգամ Երեւանում չի վիրահատվել։ Նա նախընտրել է վիրահատվել Գյումրիում։ Սրբազանը լրագրողի […]

Կադրային փոփոխություն Մշակույթի նախարարությունում

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ  Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  է նշանակվել  Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Մշակույթի նախարարի հետ են քննարկել

Հանրային խորհրդում ս.թ. փետրվարի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն ու խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, հանդես եկել առաջարկներով ու խորհուրդներով: Մշակույթի ոլորտի պատասխանատուն նախ ներկայացրել է իր գործունեության երեքուկես ամիսների արդյունքները, առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Արմեն Ամիրյանը շեշտել է […]

Իմ Ալվարդը….գրողը ներկա չէր սեփական գրքի շնորհանդեսին, բայց հուզմունքը խեղդում էր…/տեսանյութ/

Հոգու մեջ ցավ կա, բայց շուրթին դեռ հավատն է երդվում: Գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանի կյանքը պատմություն է: Պատմության մի հատվածում կորցրեց միակ որդուն, կորստի ցավը ամփոփեց հոգում ու ծնվեցին տողեր: Ալվարդ Պետրոսյանի երկունքը դեռ անուն ունի՝ Հիշիր: Նա հիշում է ու «Հիշիր» անունով գրքի շնորհանդեսը աննախադեպ էր: Ներկաները հեղինակի հետ շփվեցին Skype-ի միջոցով: […]

Արման Խաչատրյանն իր երկրպագուների համար անակնկալ ունի

Ժողովրդական երգիչ Արման Խաչատրյանը    երգել սկսել է վաղ մանությունից, բայց պրոֆեսիոնալ երգարվեստով սկսել է զբաղվել 2010 թվականից: «Որպես այդպիսին՝ առաջին մեծ բեմն ինձ համար եղել է «Ժողովրդական երգիչ» նախագծի բեմը: Հենց այդ ժամանակ ես առաջին անգամ  պրոֆեսիոնալ երաժիշտների հետ բեմ դուրս եկա: Ես Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից եմ, բայց 2010-ից տեղափոխվել եմ Երևան: Սովորել […]

Առաջին տիկնոջ «պոռթկումը» /տեսանյութ/

Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը երգ է գրել հայ զինվորի մասին` նվիրված Հայոց բանակի կազմավորման 25–ամյակին։ Ռիտա Սարգսյանը երգի երաժշտության հեղինակն է, խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը։ Այն կոչվում է «Նամակ մայրիկին»: Երգը կատարում է հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանը: Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 28-ին։ Ամիսներ առաջ  Ռիտա Սարգսյանը եւ հաղորդավար Ավետ Բարսեղյանը  համատեղ երգ  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված