06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

«Հայ ես՝ հայի դարդ ու ցավով»

«Ֆիլմերիդ հերոսները էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝ հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով: Ես չեմ հանդիպել մեկ ուրիշին, որ քեզ նման ուժ ունենար՝ հարազատ ժողովրդի ապրելակերպի ու վարքագծի մեջ այդքան թերություններ տեսնելու, և չգիտեմ այլ մեկին, որ այդպես թափանցեր հայ մարդու էության մեջ, հմուտ խուզարկուի նման գանձեր որոներ, գտներ նրա հոգում»: […]

Իմ տունը իմ հայրենիքն է. Գրիգ Սուքիասյանը կարոտում է

Հեռուստաֆիլմերից հայտնի դերասան Գրիգ Սուքիասյանը արդեն մի քանի ամիս է հեռու է իր խոսքով՝ պաշտելի հայրենիքից: Իր տեսակով անմիջական ու պարզ դերասանը չի թաքցնում հոգուց հոսող անսահման կարոտը և հայրենիքի մասին խոսելիս հուզվում է: Գրիգ Սուքիասյանը ընդգծում է՝ հայրենիքից ընդմիշտ չի հեռացել: -Հայրենիք ասելիս՝ աչքերս փայլում են: Հայաստան ասելիս՝ շունչս չի հերիքում: Հայրենիքիս մասին , […]

«Վատ հանդիսատես չկա, կա վատ արտիստ»

Ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը մանուկ հասակում երբեք չի երազել երգիչ դառնալ, քանի որ տարված է եղել սպորտով: Նրա ձայնային տվյալները, իհարկե, նկատելի են եղել, պարզապես Սամսոնը տարված է եղել կարատեով: Արդեն պատանեկության տարիներին Սամսոն Պանյանը հասկացել է, որ երգը դոմինանտ է իր մեջ, և հենց այդ ժամանակ  սկսվել է նրա  ուղին՝ դեպի երգարվեստ: Henaran.am-ի թղթակիցը […]

Պաշտոնանկություն Մշակույթի նախարարությունում

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Եղիշե Խերանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

Արցունքները գլոր-գլոր հոսում էին խոշոր, սևորակ աչքերից. հուշեր Պ. Սևակի կյանքից

«Մոկաց Միրզան»՝ էպիկական շնչի այդ ողբերգական-հերոսական երգը: Մինչև հիմա էլ ականջիս մեջ են նրա երգի ղողանջները, այսօրվա պես հիշում եմ երգող Նաիրի Զարյանին՝ գլուխը հպարտորեն հետ գցած, մի աչքը կկոցած, աշխարհից վերացած, վեհացած, գեղեցկացած… Եվ մեկ էլ աչքս դիպավ Պարույրին. արցունքները գլոր-գլոր հոսում էին խոշոր, սևորակ աչքերից… Ո՞վ էր այդ մարդը, կարծես առաջին անգամ էի […]

Վազգեն առաջինը` Պարույր Սևակի մասին

«Պարույր Սևակի ծնունդը’ մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի պայծառ «Եղիցի լույս»: … Պարույր Սևակն այնպիսիներից եղավ, որ պիտի ապրի այնքան ժամանակ, ինչքան ժամանակ պիտի ապրի հայ ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը անմահներից մեկն է աշխարհի վրա»:

Ինչպես Իսահակյանն ապտակեց Չարենցին

«Չարենցին ծանոթացա, երբ նա 1925 թվականին իր արտասահմանյան ուղևորությունների ժամանակ Վենետիկ էր եկել, իսկ հանդիպել եմ նրան առաջին անգամ 1907 կամ 1908 թվերին Ղարսում: Իջել էի հյուրանոցներից մեկում, որի առաջին հարկում մի պարսկահայ՝ Աբգար անունով, գորգի խանութ ուներ, /ի դեպ, դա Չարենցի հայրն էր/: Մի օր կանգնել էի գորգավաճառի խանութի դռան առաջ, մեկ էլ դեմս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված