06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ժողովրդի հանճարը նրա լեզուն է»

«Ազգը ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու»: «Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին»: Միքայել Նալբանդյան

Այդ գյուտը հզոր զենք դարձավ

«Մեսրոպ Մաշտոցի գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն էր, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը V դարի մեծ պայքարում և մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ՝ զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը»: Հակոբ Մանանդյան,  պատմաբան

«Նրա շնորհքի ամպլիտուդան շատ մեծ էր»

Նրա կարողությունների ներկապանակը, շնհորքի ամպլիտուդան շատ մեծ էր` ամենազավեշտականներից մինչև ամենաողբերգականը: Երբեք հենց այնպես բեմ դուրս չէր գալիս: Կյանքի առաջին շրջանում նա տարիներով ոչինչ չխաղաց: Ոչ թե այն բանի համար, որ չէր ուզում, կամ ծուլանում էր, այլ հարմար բան չէր գտնում: Եվ վերջում իր թատրոնում բեմադրեց «Հացթուխի կինը», որն էլ եղավ նրա կարապի երգը: Խորեն […]

«Ես հույսս չէի դնում երջանիկ պատահականության վրա»

Ես օգնություն չէի ակնկալում ուրիշներից և հույսս չէի դնում երջանիկ պատահականության վրա, բայց իմ ներսում հետզհետե ձևավորվում էր կամային համառությունը, և որքան դժվարին էին դառնում կյանքի պայմանները, այնքան ավելի ամուր և նույնիսկ ավելի խելացի էի զգում ինքս ինձ: Ես շատ վաղ հասկացա, որ մարդուն մարդ է դարձնում շրջապատող աշխարհի հանդեպ նրա դիմադրությունը: ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ

«Նա այն մեծությունն էր, որի առաջ պետք էր խոնհարվել»

  Նա այն մեծությունն էր, որի առաջ պետք էր խոնհարվել: Մենք` հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձնել մեզ համար չափանիշ: Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին: Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր: Սոս Սարգսյանը՝ Մհեր մկրտչյանի մասին

«Նման տիտաններ ծնվում են հարյուր տարին մեկ»

«Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ: Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, թե անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում: Գոհարը վոկալային աստղ է»:  Զարուհի Դոլուխանյան

Նորերը մեր­կանալով` դիտարժան են. Հրապարակ

Երբ մշակույթի նախարար նշա­նակվեց պարոն Արմեն Ամիրյանը, անկեղծ լինեմ, առան­ձնապես ուրախացա, որ մշակույթի նախարարությունում գոնե ինչ-որ չափով շունչը կփոխվեր: Մյուս կող­մից հասկանալով, որ նորանշանակ նախարարը հեռուստատեսությունից ավելի շատ բան է հասկանում, քան հայ գրականության խնդիրներից ու նպատակներից (հաշվի առնելով նրա երկարամյա փորձը հեռուստառադիո ասպարեզում), հույս չունեի, որ նա մեծ փոփոխություններ կիրականացներ: Սակայն ինչ է ստացվում, […]

«Շիրազ մեծ տաղանդ մըն է»

Շիրազ մեծ տաղանդ մըն է։ Անիկա մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կգնահատենք անոր գոյություն… Շիրազ թանկագին հոգի մըն է, ես շատ կցանկանամ լուրեր առնել անոր գրություններե, լսել անոնք։ Ան տաղանդ է, մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ։ Վիլյամ Սարոյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի