06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայրենասերի, իսկական քաղաքացու և մեծաշնորհ արվեստագետի հիշատակը վառ կմնա մտերիմների և գործընկերների սրտում

92 տարեկանում իր մահկանացուն կնքեց հայ կերպարվեստի երևելի դեմքերից մեկը՝ Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Զաքար Ավագի Խաչատրյանը: Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Նկարիչը դեռ չէր հասցրել դպրոցն ավարտել, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Նա մեկնեց ռազմաճակատ: Պատերազմի ավարտից հետո վերադառնալով հայրենիք 1946-ին ընդունվում է Երևանի Փանոս […]

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նշում է ծննդյան օրը

Հունվարի 25-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ծննդյան օրն է։ 2006 թվականի այդ օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի տեղի ունեցավ նվագախմբի առաջին համերգը՝ ճապոնացի ջութակահար Յուկա Ցուբոյի մասնակցությամբ։ Նվագախմբի հիմնադիրը դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է, ով միավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների։ Երիտասարդների աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ կարճ ժամանակում կոլեկտիվն արժանացել է երաժշտասեր հասարակության ջերմ […]

«Բախտավոր բանաստեղծ է Հ. Սահյանը»

Բախտավոր բանաստեղծ  է Հ. Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել  նրա  առջև,  նրան սիրում  են  անդավաճան…  Ասմունքողների  սիրած  բանաստեղծն է …  Ինձ  համար  գաղտնիք  է  մնում,  թե  Հ.  Սահյանն ինչպես  է  կարողանում  հասարակ խոսակցության  լեզվով  բարդ ու խորունկ  մտքեր  բյուրեղացնել…  Ինչպես  է կարողանում «մաշված»  բառերին  առաջին գործածության  թարմություն հաղորդել:  Ինչպես է բառերի  վրա դնում իմաստային  մեծ  բեռ,  և  բառերը…  թեթև  ու  վստահ  տանում են  իրենց բեռը…  Խոսքի վարպետը գիտե իր  գործը … Հ.  Սահյանը նման էր  իր  պոեզիային,  ինչպես իր  պոեզիան […]

Հոդված՝ «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները»

Թեքեյան Կենտրոնում բացվել է բացառիկ ցուցադրություն՝ մոսկվաբնակ հայ նեյրովիրաբույժ, ջրասուզակ եւ լուսանկարիչ Սերգեյ Գասպարյանի հեղինակած «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որն իրականություն է դարձել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ Photo.Podium.com ինտերնետային ռեսուրսի համագործակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված վաթսունվեց աշխատանքներն իրենց պատկերներով եւ գեղարվեստական անվանումներով վկայում են հեղինակի բազմակողմ զարգացության մասին:   Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ […]

Ինչ է սպասվում «Կյանք ու կռիվ 2»-ում. Ժողովուրդ

Առաջիկայում մեծ էկրանին կհայտնվի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը: Պաշտո­նական թրիլերը դիտելուց հետո պարզ է դառնում, որ սպասվում են նոր շրջա­դարձեր, դերասանական կազմի փոփո­խություն: Օրաթերթը զրուցել է գլ­խավոր հերոսուհուն մարմնավորող դե­րասանուհի Անի Ղազարյանի հետ: Հանդիսատեսը նրան ճանաչում է նաեւ Վ. Չալդրանյանի «Վարդապետի լռու­թյունը» ֆիլմից: -Անի’, նշել եք, որ Մ. […]

«Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր»

«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»: Նկարիչ Հակոբ Հակոբյանը՝ Մինաս Ավետիսյանի մասին

«Կատարյալ փիլիսոփան նա չէ, ով մեծ գիտելիքներ ունի»

«Ես փիլիսոփա եմ անվանում ոչ այն մարդուն, որ շատ բան գիտե, և ոչ նրան, ով շատ բաների մասին կարող է խոսել, այլ նրան, ով անբիծ ու անարատ կյանք է վարում, որովհետև կատարյալ փիլիսոփան նա չէ, ով մեծ գիտելիքներ ունի, այլ նա, ով կարող է հնազանդեցնել կրքերը»: Պլատոն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված