05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Դիմորդների թիվը պակասում է. արվեստագիտության պրոֆեսորն ահազանգում է

«Նախորդ տարի 40-ից ավելի շատ դիմորդներ ունեինք, և ինձ շնորհավորում էին նման հետաքրքրության համար: Արդյունքում այդքան ընդունվածներից մնաց 10 ուսանող, ինչն, իհարկե, շատ վատ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը` ներկայացնելով իր մտահոգություններն առ այն, որ արվեստաբանության բաժնի դիմորդների թիվն ամեն տարի նվազում է: […]

«Երազանքը մի բան է, երազանքն իրականացնելը` բարդ»

Ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է, որ շատ դժվարությամբ, բայց կյանքի կարող է կոչվել վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը, որ վերաբերում է միևնույն ձևի և գույնի տանիքներին` Երևանի միասնական ոճին: Henaran.am-ի հետ զրույցում ճարտարապետն ասաց. «Հեշտ չի, մի հատ քաղաքը նայեք ու կզգաք` հնարավոր է, թե ոչ: Վարչապետը խելոք մարդ է, նա ուզում է, որ անպայման լինի այնպես, […]

«Իմ մանկությունը «ինչուներով» անցավ».Թուրքիայում հայտնի երգչուհին անկեղծացավ/տեսանյութ/

«Սփյուռքահայ լինելը քիչ է իմ զգացումները հասկանալու համար, դրա համար հարկավոր է պոլսահայ լինել: Իմ մանկությունը «ինչուներով»  անցավ: Ինչո՞ւ հեռատեսիլի մեջ հայկական երգ չի հնչում, ինչո՞ւ ռադիոների մեջ հայկական երգ չկա, ինչու փողոցում չեմ կարող հարազատներիս հետ հայերեն խոսել և այլն»,-այսօր՝ հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլը: Տարիներ շարունակ եկեղեցու […]

Սիրահարվեցի. «The beautified project» ռոք խմբի հիմնադիր Անդրեն անկեղծացավ/տեսանյութ/

«The beautified project»  ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանը Հայաստան եկավ արյան կանչով: Այսօր՝ հունիսի 2-ին «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակի շնորհանդես–ասուլիսի ժամանակ երգիչը բացեց սիրտը և պատմեց իր Հայաստանում հաստատվելու պատմությունը: «Առաջին անգամ Հայաստան եկա պապիկիս տեսենելու: Դա 1996 թվականին էր: Սեպտեմբերի 20-ին գիշերով եկա Հանրապետության հրապարակ ու այստեղ մի խումբ երիտասարդներ երգում […]

Պոլսահայ Սիբիլն ու Անդրեն «միացան» երգով/տեսանյութ/

Այսօր՝ հունիսի 2-ին  «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ պոլսահայ երգչուհի Սիբիլի և “The beautified project” ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակի շնորհանդես–ասուլիսը։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակ Հասմիկ Հախվերդյանը նշեց, որ իր երգով ուզում է տունդարձի ալիք սկսել.«Երգը հայրենադարձության կոչ է, տունդարձի կոչ է»,-ասաց նա: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ […]

Ամերիկաբնակ երգիչը անակնկալներ է խոստանում (տեսանյութ)

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական երգիչ Գևորգ Չաքմանյանն, ով ԱՄՆ-ում է բնակվում, հունիս 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում համերգով ամփոփելու է բեմական գործունեության 25-ամյակը: «Ով որ գիտի ինձ, ճանաչում է, գիտի իմ կատարած աշխատանքը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա: Երգիչը 2010-ին մեկնել է ԱՄՆ, և տեղի «Լոռի» ՀԿ-ը համերգի մեկնարկն է տվել, ու ինչպես ինքն […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, մաղթել առողջություն, արևշատություն և նոր ձեռքբերումներ: «Դուք գեղանկարչության մեծ վարպետներից եք, տաղանդավոր արվեստագետ, որի բարձրարժեք ստեղծագործությունը հարստացնում է հայ կերպարվեստը՝ աշխարհն ու հայրենիքը, մարդն ու բնությունը պատկերող կտավներով: Ձեր գեղանկարների հոգեբանական խորությունն ու ներքին դրամատիզմը հուզում են արվեստասերներին, […]

Հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր Ազնավուրին /ֆոտո, տեսանյութ/

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացավ «Քե՛զ համար, Ազնավո՛ւր» խորագիրը կրող  համերգը, որը նվիրված է մեծ շանսոնյեյի ծննդյան 93-ամյակին: Համերգին ներկա  էին Ազնավուրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը,    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  առաջին տիկին  Ռիտա Սարգսյանը, Աժ նախագահ Արա Բաբլոյանը,  ինչպես նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։  Համերգի ընթացքում ելույթ […]

«Մեր շուրջը քաղցած երեխաներ կան և դա աններելի խարան է բոլոր մեղավորների ճակատին»

«Մենք ուժ չունեցանք՝ անանձնական սիրո ու գուրգուրանքի մեջ պահելու մեր երկրի բոլոր երեխաներին։ Նրանց հեքիաթի մեջ պարտված չարերը վերաշնչավորվել ու գալիս են հոշոտելով՝ լույսը, երազը, կյանքը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեխաների պաշտպանության օրվա խորհրդին, ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:  Բանաստեղծը ցավ է զգում սոցիալական վատ պայմաններում խեղվող հոգեբանությամբ մանուկների համար.«Առնետային կենսակերպը շատերի համար տիրական է դարձել՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված