26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամերիկաբնակ երգիչը անակնկալներ է խոստանում (տեսանյութ)

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական երգիչ Գևորգ Չաքմանյանն, ով ԱՄՆ-ում է բնակվում, հունիս 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում համերգով ամփոփելու է բեմական գործունեության 25-ամյակը:

«Ով որ գիտի ինձ, ճանաչում է, գիտի իմ կատարած աշխատանքը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա: Երգիչը 2010-ին մեկնել է ԱՄՆ, և տեղի «Լոռի» ՀԿ-ը համերգի մեկնարկն է տվել, ու ինչպես ինքն է ասում, զգացել է, թե որքան է ժողովուրդը սիրում գուսանական երաժշտությունը: «Այս 6-7 տարիների ընթացքում Լոս Անջելեսում հիմնեցի տեղում ծնված մանուկների երգչախումբ, ովքեր դժվար էին հայերեն խոսում: Իսկ այսօր մեր հայերեն, գուսանական երգերն են երգում, ինչը շատ կարևոր է օտար ափերում»,-նշեց նա:

Դրան հաջորդել է տատիկ-պապիկների երգչախմբի հիմնումը: «Ստեղծվեց «կանթեղ» մեծահասակների գուսանական երգչախումբ»,-ասաց Գևորգ Չաքմանյանը:

Հունիսի 7-ին այս ամենի ամփոփումը կլինի, նաև անակնկալներ կլինեն, որովհետև հյուրեր են լինելու նաև ԱՄՆ-ից: «Մեր արվեստի երախտավորներ՝ դերասաններ, երգիչներ գալու են և իրենց ողջույնի խոսքն են հղելու»,-նկատեց նա:

Հարցին, թե ինչու որոշվեց գործունեության 25-ամյակը նշել Հայաստանում, երգիչը պատասխանեց. «Չէ, առաջինը պետք է հայրենիքում արվի, հետո արդեն այնտեղ էլ կնշվի»:

Երգիչը նաև ասաց, որ իր առաջնահերթ խնդիրն է այցելել սահմանամերձ շրջաններ, և բարեգործական համերգներ են լինելու Տավուշի գյուղերում: «Ինձ համար պատիվ է 1-2 ժամ սահմանապահ ժողովրդի համար համերգ ունենալ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ