Հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր Ազնավուրին /ֆոտո, տեսանյութ/
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացավ «Քե՛զ համար, Ազնավո՛ւր» խորագիրը կրող համերգը, որը նվիրված է մեծ շանսոնյեյի ծննդյան 93-ամյակին: Համերգին ներկա էին Ազնավուրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Աժ նախագահ Արա Բաբլոյանը, ինչպես նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Համերգի ընթացքում ելույթ ունեցան Հայկ Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Մհերը, Ավո Խալաթյանը, Սիրանուշ Գասպարյանը, Ալյա Սեդրակյանը, Էմմա Պետրոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Արամոն, Ֆորշը, Անդրեն, Արամեն, Սյուզի Մելքոնյանը կատարեցին շանսոնյեի հայտնի ստեղծագործությունները:
Համերգի վերջում դահլիճում գտնվող վ հանդիսատեսները թեքվել էին դեպի Ազնավուրը, հիացած նայում էին նրան ու անդադար ծափահարում, իսկ Ազնավուրը, ինչպես նշեց համերգավարը, 93 տարին բոլորած, բայց և մանուկ աչքերով նայում էր իր հայրենակիցներին ու ողջունում նրանց։