12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Եւս մեկ հնարավորություն

Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանը միշտ էլ եղել է աշխարհաքաղաքական բևեռների ուշադրության կիզակետում: Աշխարհաքաղաքական գործընթացների առումով այն բավական լավ աշխարհագրական դիրք ունի և հանդիսանում է յուրօրինակ  միջանցք  հարավի և հյուսիսի, արևմուտքի ու արևելքի միջև:  Այս միջանցքն էներգառեսուրսներով հարուստ տարածաշրջանների հասանելիության առումով էլ բավական գայթակղիչ է, և դա է պատճառը, որ գլոբալ խաղացողները շախմատի գլոբալ խաղատախտակի այս հատվածում կատաղի պայքար են մղում: Այսպես, ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանին  տված հարցազրույցում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը լավագույնս ցույց տվեց վերոնշյալի անբեկանելիությունը: Նա արեց մի շարք ուշագրավ հայտարարություններ, որոնց արժե անդրադառնալ: “Հայաստանի ղեկավարները թե՛ հրապարակավ, թե՛ մասնավոր զրույցներում մեզ և ԵՄ-ին վստահեցրել են, որ մտադիր են շարունակել  բարեփոխումների  գործընթացը, և մենք շարունակելու ենք հնարավորինս խթանել, առաջ մղել, […]

Երեք գործոն … ով կմտնի կոալիցիա

”Սեպտեմբերի 3-ին նախագահը միայն Մաքսային միությանը միանալու հայտարարություն չարեց, այլ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում քաղաքականությանբ ակտիվ զբաղվողների ու հասարակության գիտակցության մեջ մտավ այն գաղափարը, որ Հայաստանի հարցերը լուծվում են դրսում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով` իշխանությունները չէին ցանկանում, որ այդ գաղափարը տարածվեր, սակայն սեպտեմբերի 3-ից հետո նրանք անակնկալի […]

Բաքուն ուտում է ՛՛սեւ թուղթը՛՛ ՝ ՛՛կուտ տալով՛՛ եվրոպացիներին

Ադրբեջանական հայտնի “պերսոնա նոն գրատայի” քաղաքականության էնցիկլոպեդիան՝ “սև ցուցակը”, կարծես, որոշակի դիվանագիտական ճարպկության իմանենտություն է սկսում ձեռք բերել: Մասնավորապես, արդեն փորձ է արվում ցուցակում ներառված անձանց խրախուսանքի ձևով հանել ցուցակից, այսպիսով այն դառնում է խրախուսանքի և պատժի դիվանագիտական վարքականոն սահմանող միջնադարյան դատաստանացուցակ: Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ “սև ցուցակում” […]

Չի կարելի հարվածել առանց լուրջ ու ճշտված ապացույցների. ՛՛սթայլիշ բոյի՛՛ եւ ՛՛վոժդի՛՛ հանդիպումից

Ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում ԱՄՆ Սիրիային հարվածելու վաղեմի, բայց դժվար իրագործելի պլանների շուրջը: Օբաման G-20-ի շրջանակներում, այնուամենայնիվ, հանդիպեց սիրիական տենդով ոչ պակաս տառապող Պուտինի հետ, ով փորձում է ամեն կերպ ԱՄՆ-ին հետ պահել իր պլաններից, բայց ջանք չի խնայում դա անել որպես ռուսական, իսկ ավելի ճիշտ պուտինյան տաբուի տեսքով: Պուտինը միշտ էլ առանձնացել է […]

Լիդերին չեն ներում անսկզբունքայնության մեջ. ժամանակը սպառվում է

Սիրիան այս օրերին իր վրա է սևեռել միջազգային հանրության ուշադրությունը: Աշխարհի ամենապացիֆիստ նախագահներից մեկի համարում ունեցող Օբաման ցանկանում է ռազմական հարվածով կործանել Ասադի՝ անպարտելի թվացող դիրքերը: Բայց ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որքան կցանկանար տեսնել Սպիտակ տան ղեկավարը: “Պառլամենտական գեոպոլիտիկան” բավական մեծ անակնկալ մատուցեց և ԱՄՆ-ին, և մյուս երկրներին, և Վաշինգտոնի ամենամերձավոր դաշնակից Մեծ […]

Օլիգարխիան շանտա՞ժի է դիմում

՛՛Մենք քաջ գիտակցում ենք, որ նման կարգի փոփոխությունները մեզանում իրականացվում են ոչ թե հաշվի առնելով համակարգի առողջացման նպատակը, այլ հաշվի առնելով այն իրավիճակը, որը գոյություն ունի մեր քաղաքական կյանքում և որից քաղաքական վերնախավը անհրաժեշտ է համարում բխեցնել իր նախաձեռնությունները՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների արդյունքում խորհրդարանական համակարգին անցնելու հնարավորության […]

Ի՞նչ ակնկալել

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինի առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերից մեկը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն է լինելու: ”Տվյալ հանդիպումը կարող է հանդես գալ որպես հիմք, որի շրջանակներում, եթե ռուսաստանյան կողմը այս փաստաթղթի կամ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հարցեր ունենա, ապա նրան կարող է ներկայացվել տեղեկություն […]

ԱՄՆ-ի ”շահը” և ԼՂՀ-ի խնդիրը. լարված տարածաշրջան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հնարավոր համարում է, որ եթե ԱՄՆ-ը Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնի, սա դառնա համաշխարհային երրորդ պատերազմի սկիզբը: Այս մասին Սաֆրաստյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: ”Դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի վրա, որովհետև Սիրիան է բազմիցս հայտարարել, և Իրանը, և Ռուսաստանը նախազգուշացրել և շատ վերլուծաբաններ են գտնում, […]

Էրդողանին հաջողվեց թշնամանալ թե՛ արաբների, թե՛ հրեաների հետ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ներսում իր բռնապետական իշխանության դեմ բողոքի զանգվածային ալիքը դաժանորեն ճնշելուց հետո այժմ կանգնած է մեկ այլ լուրջ խնդրի առաջ` “հաջողեցնելով” իր դեմ միավորել արաբներին եւ հրեաներին:   Թուրքիայի վարչապետն արդեն հակադրվել էր Իսրայելին եւ Սիրիային իր թշնամական գործողություններով ու հայտարարություններով: Վերջին օրերին նա հասցրել էր նաեւ վիրավորել միլիոնավոր եգիպտացիների՝ […]

Եգիպտոս.

Դեռեւս անցած տարի` 2012թ-ին, այսպես կոչված “արաբական գարունը” անցավ նաեւ Եգիպտոսի վրայով: Եգիպտոսում բողոքի մեծ ալիք սկսվեց, որը տապալեց Մուբարաքի իշխանությունը, իսկ արդեն հունիսի 17-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները իշխանության բերեցին “Մուսուլման եղբայրներին”` Մուհամմեդ Մուրսիի գլխավորությամբ: Մուսուլման եղբայրներ շարժումը իսլամիստական շարժում էր, այդ իսկ պատճառով “ժողովրդավարական” երկիր կառուցելու ակնկալիքները նոր ուժի կողմից այնքան էլ մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի