24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ ակնկալել

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինի առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերից մեկը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն է լինելու:

”Տվյալ հանդիպումը կարող է հանդես գալ որպես հիմք, որի շրջանակներում, եթե ռուսաստանյան կողմը այս փաստաթղթի կամ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հարցեր ունենա, ապա նրան կարող է ներկայացվել տեղեկություն փաստաթղթի վերաբերյալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Քաղաքագետի ենթադրությամբ` այդ հանդիպումից պետք չէ ակնկալել, որ ռուսաստանյան կողմը կարող է թույլ չտալ Հայաստանի մասնակցությունը նախաստորագրմանը, այլ ”եթե ռուսաստանյան կողմը հարցեր ունի, ուրեմն հայկական կողմը կներկայացնի մեր դիրքորոշումները”,-նկատեց նա:

Միաժամանակ վերջինս շեշտեց. ”Հաշվի առնելով այն դիսկուրսը, որ կա փորձագիտական հանրության մեջ, այն ելույթները, որոնք ավելի շատ վերաբերում էին ոչ թե անմիջապես մեզ, այլ Ուկրաինային` կարող է ցույց տրվել ռուսաստանյան քաղաքական որոշ իմաստով անհանգստությունը, նաև իրենց ապագա քաղաքականության ուղղությունները այն երկրների նկատմամբ, որոնք ավելի են խորացնում եվրոպականացման իրենց քաղաքականությունը”:

Մարգարովը նշեց, որ հանդիպման շրջանակներում Հայաստանը ցույց կտա, որ պատրաստ է համագործակցել ՌԴ-ի հետ ու ամրապնդել ներկայությունը ՀԱՊԿ-ի անդամ երկրների շարքում: 

Ըստ քաղաքագետի` նախագահների հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև երկկողմանի տնտեսական համագործակցությանը, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը, ԼՂՀ-ին, Սիրիային վերաբերող հարցեր: 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ