29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմությունը կարող է ստանալ հանրության «Ոչ»-ը

«Ոչ»-ի ճակատը փորձում է հանրությանը համոզել, թե Սահմանադրական բարեփոխումների հանաքվեն միտված է գործող նախագահի և նրա ղեկավարած ՀՀԿ-ի վերարտադրմանը: Հետևաբար, պետք է «ոչ» ասել: Տպավորություն է՝ «Ոչ»-ի կողմնակիցները ցանկանում են չեղարկել նոր սահմանադրության ընդունումը` Սերժ Սարգսյանի` իշխանությանը չմնալու փաստը շահարկելով: Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ. «Ընդդիմության տեսակետն այն է, թե սահմանադրության փոփոխությունը կատարվում […]

Քրիստոնեությունը և սեռականությունը

Այսօր մարդիկ հաճախ ասում են. «Սեռական հարաբերությունների մեջ ամոթալի ոչինչ չկա»։ Սրանից կարելի է եզրակացնել 2 բան։ Ասողները կարող են նկատի ունենալ, որ ամոթալի չէ թե՛ այն, որ մարկությունը բազմանում է սեռական ճանապարհով և թե այն, որ բազմանալու այդ միջոցը ուղեկցվում է հաճույքով։ Այսպես կարծողները ճիշտ ուղու վրա են։ Քրիստոնեությունը ըստ ամենայնի համաձայն է այդ […]

Առաջարկվող նախագիծը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի չէ

Henaran.am-ը փորձել է պարզել, թե սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորինս մատչելի ու հասկանալի դարձնելու առաջրկվելիք փոփոխությունները: Հիմնականում՝ տեսողության և լսողության խնդիրներ ունեցեղ անձանց մասով: Մեզ հետ զրույցում «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության զգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը նշեց. «Տեղեկացնեմ, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակում էր ՀՀ Ազգային […]

Վահրամ Պետրոսյանն ընդդեմ blognews.am-ի

20.09.2015թ «BlogNews.am» առցանց լրատվական կայքում հրապարակվել է «Փաստեր ունեն մարդիկ, որ Սայաթ Նովան ադրբեջանցի է. Վահրամ Պետրոսյան (տեսանյութ)» վերնագրով տեսանյութ: Դատարան դիմելու օրվա դրությամբ տեսանյութը դիտվել է  11,988 անգամ։ Տեսանյութը հարուցել է շատ ընթերցողների քննադատությունը, որոնցից ոմանք տեսանյութի տակ թողել են քննադատական, ծաղրական և առերևույթ վիրավորական մեկնաբանություններ (քոմենթներ) հայցվորի մասին: http://blognews.am/arm/news/303247/paster-unen-mardik-or-sayat-novan-adrbejanci-e-vahram-petrosyan-tesanyut.html Դիմելով դատարան հայցվորը խնդրել […]

Ինչ կտա Սահմանադրությունը հաշմանդամություն ունեցող անձանց

«Հուլիսի 15-ին, երբ հրապարակվեցին Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7-րդ գլուխները, 83-րդ հոդվածում, այն է` Սոցիալական ապահովություն, նշվում էր, որ օրենքը սահմանում է յուրաքանչյուրի սոցիալական ապահովության իրավունքը՝ մանրամասնելով հատուկ դեպքեր։ Որևէ կերպ ամրագրված չէր հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ապահովության իրավունքը։ Սահամանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ներկայացրեցինք առաջարկ, ամրագրելու այդ իրավունքը և արդեն վերջնական տարբերակում սահմանված է հաշմանդամություն ունեցող […]

Առաջին թիրախը Սերժ Սարգսյանն է

«Ովքեր «այո» են ասում այս սահմանադրությանը,  ընդունում են, որ  սահմանադրական բարեփոխումներն ուղղված են ոչ թե ժողովրդավարության հաստատմանը կամ մարդկանց ապրելակերպի լավացմանը, այլ նրան, որ 2018 թ-ին ավարտվում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը, այդ պատճառով սահմանադրությունը փոխվում է, որից հետո նախագահը կարող է ԱԺ նախագահ դառնալ: Բնականաբար, այդպիսով նա ամրապնդում է իր իշխանությունը և հասկանալի է, […]

Մերձավոր արևելքում սկսված պատերազմը շարուկավում է Եվրոպայում

«Սա ընդամենը պատերազմ է` պատերազմի աշխարհագրության ընդլայնում: Մերձավոր Արևելքում սկսված պատերազմը շարունակվում է Եվրոպայում և չեմ բացառում, որ հետագայում այս պատերազմի աշխարհագրությունն ավելի կմեծանա: Անտարբերության խնդիր չկա, կա քաղաքականության և քաղաքական շահի խնդիր, որի զոհերը սովորական մարդիկ են»,-Henaran.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք փարիզյան ահաբեկչությունները քաղաքակիրթ Եվրոպայի սիրիական պատերազմի նկատմամբ անտարբերության արդյունք չեն:

Քաղաքակիրթ-անբարոյական

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցածը զարհուրելի հանցագործություն էր… Հարյուրից ավել մարդ սպանվեց, կան մեծ քանակությամբ վիրավորներ …Փաստ է՝ հանցագործները պետք է խիստ պատժվեն… Բոլորս սգում ենք,բոլորս զայրացած ենք… Բայց Փարիզում տեղի ունեցածը լիովին բացահայտեց այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի ոչ միայն փտած լինելն,այլև՝ անբարոյականությունը …Պարզվում է, որ եթե ահաբեկչությունների պատճառով զոհվում են ֆրանսիացիներ կամ Ֆրանսիայի քաղաքացիներ, […]

Նոր սահմանադրությունը` պաշտոնյաների «հագո՞վ»

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան արտահայտվելու ազատության իրավունքի մեջ (Խոսքի ազատության իրավունքի մեջ) ներառում է նաև տեղեկատվության ազատության իրավունքը: Մեկն առանց մյուսի չի լինում: Տեղեկատվության ազատությունը այլ իրավունքների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության երաշխիք է: Այսպես` եթե վտանգվում է տեղեկություն ստանալու իրավունքը, ապա վտանգվում է նաև արտահայտվելու ազատության իրավունքը»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված