27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որո՞նք էին անցած տարվա լրատվական թոփ թեմաները

Անացած տարվա լրատվական ամենաթոփ թեմաները փորձել ենք վեր հանել ԱՐ հեռուստաընկերության լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր Ալիկ Հակոբյանի հետ: Վերջինս Henaran.am-ի հետ զրույցում առանձնարցրեց հետևյալ իրադարձությունները.

«2015 թվականը, ցավոք, եւս աչքի ընկավ սահմանային լարվածությամբ եւ մարդկային կորուստներով: Ադրբեջանը դիմեց նույնիսկ ծանր հրետանու կիրառմանը, եւ շատ փորձագետներ այսօր արդեն խուսափում են հրադադար եզրույթից եւ նշում, որ իրականում մենք պատերազմի մեջ ենք: Սարգսյան-Ալիեւ հանդիպումը Բեռնում այս համատեքստում կարեւոր էր, բայց Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հետեւանքով՝ դարձյալ ապարդյուն:

Տարվա կարեւոր իրադարձությունների շարքում պետք է հիշատակել տարեսկզբյան գույժը Գյումրիից: Ռուս զինծառայող Պերմյակովը ոչնչացրեց Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը: Պերմյակովին ռուսական դատարանը դատապարտեց 10 տարվա ազատազրկամ դասլքության համար: Հայակական դատարանն առաջին նիստը գումարեց դեկտեմբերի 18-ին ու այն հետաձգեց մեկ ամսով:

Ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումները կարեւոր նշանակություն ունեցան մեր երկրի թե´ ներքին եւ թե´ արտաքին քաղաքական օրակարգում: Այս համատեքստում առանձնահտուկ հիշատակման են արժանի բուն ապրիլի 24-ի միջոցառումները Երեւանում եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագը: Կարեւոր էր նաեւ Սրբադասման արարողությունը Մայր Աթոռում:

«Էլեկտրկ Երեւան»-ը տարվա մասշտաբային բողոքի ակցիան էր եւ քաղաքացիական հասարակության ակտիվ դրսեւորման հարթակը, բայց պետք է արձանագրել, որ խոշոր հաշվով, ապարդյուն էր, քանի որ էլեկտրաէներգիայի սակագինը մնաց անփոփոխ:

Նաիրիտցիների բողոքի ակցիաները վերջապես արդյունք տվեցին: Կառավարություն ամբողջությամբ մարեց աշխատավարձի պարտքը:

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները կարելի է համար 2015 թվականի թիվ մեկ քաղաքական ինտրիգը: Բարգավաճ Հայաստանն այլընտրանքից դարձավ ընդդիմություն:

Սահամանդրական փոփոխությունների հանրաքվեն 2015-ի կարեւոր իրադարձությունների շարքում է: Ըստ պաշտոնկան տվյալների՝ ՀՀ քաղաքացիները կողմ արտահայտվեցին նոր Սահմանադրությանը եւ նախապատվությունը տվեցին կառավարման խորհրդարանական համակարգին:

Մոկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարը եւս ուշագրավ էր, նաեւ այն իմաստով, որ ստիպեց կառավարությանը փոփոխություններ կատարել ոչ կանոնավոր երթուղիների իրականացմանը վերաբերող պահանջներում:

Ռուսական ՍՈՒ 24 օդանավի  կործանումն ու ռուս-թուրքական հարաբերությունների լարումը դեռ 2016 -ին եւս կշարունակի մնալ լրատվական դաշտի ամենալուսաբանվող թեմաների շարքում:

Ռուսական մարդատար օդանավի խոցումը Սինայ թերակղզում փոխեց պատկերացումները հայերիս համար մատչելի եւ նախընտրելի եգիպտական հանգստի անվտանգության վերաբերյալ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ