14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ուղղորդված ֆեյքերի անգամ ամենամեծ բանակները չեն օգնի այդ հարցում

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանի երեկվա գրառումը լայն արձագանք է գտել։ «Չի կարելի գնալ ամեն տեղ, ամեն գյուղում, դպրոցում, մանկապարտեզում, ամեն ամեն տեղ հանցագործություն ու կոռուպցիա տեսնելու ճանապարհով։ Սրա վերջը պատկերացնո՞ւմ եք։ Կքանդվի երկիրը…»: Սա էր հիմնական ուղերձը։ Էլինար Վարդանյանին արձագանքեց ՀՀ ոստիկանությունը՝ «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցչի տեսակետը համարելով մեղադրանք ոստիկանությանը: […]

Շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ

Ժպտացեք պարոնայք, ժպտացեք, քանզի ամեն բացվող օրվա հետ նոր կառավարիչները նոր «surprise» են մատուցում հպարտ քաղաքացիներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար Դսեղ է մեկնել ոչ ավել, ոչ պակաս  ուղղաթիռով: Վարչապետի մամուլի խոսնակը Նիկոլ Փաշինյանի Լոռու մարզ  ուղղաթիռով մեկնելը մեկնաբանել է այսպես. «Տնտեսելու համար ժամանակը, ավելի արագ հասնելու»: Ակնհայտ է, որ Փաշինյանին՝ […]

Ակտուալ է դառնում «Հայաստան՝ Նիկոլից հետո» տեսլականի մշակումը

Այլևս ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր, որն համարժեք կլիներ մեր առջև ծառացած ներքին և արտաքիքն բազում մարտահրավերներին: Համաշխարհային պոպուլիզմի տեղային ֆենոմենը Հայաստանում իշխանության է բերել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի թիմի, որի քաղաքական գոյության մատրիցան շատ պարզունակ է՝ դու տալիս մարդկանց չհիմնավորված հույսեր, իսկ ժողովուրդը, խաբվելով, քեզ […]

Ցայտնոտի մեջ են՝ ով է դառնալու քավության նոխազ. Ժողովուրդ

Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` հայրենի իրավապահ համակարգում արդեն իսկ մտավախություններ կան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի մասով ընդդեմ Հայաստանի որոշում է կայացնելու: Եւ հիմա խոսվում է այն մասին, որ իրավախախտ որոշումներ կայացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ինչպես հայտնի է, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի […]

Փաշինյան-Ծառուկյան ստվերային պայմանավորվածությունը խորը շերտեր ունի. 168 Ժամ

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումն ու ընդունումը, ի թիվս այլ շերտերի, մեկ կարեւոր արձանագրման պատճառ դարձան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պասիվությունը։ Մեղմ ասած, պասիվությունը։ Ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ-ականները մի քանի ելույթներ ունեցան, որոնք ընդամենն արտաքուստ էին ապահովում ընդդիմադիր ժանրի կանոնները։ ԲՀԿ-ականների ելույթներում ակնհայտորեն պակասում էր իրենց բնորոշ պաթոսն ու պոպուլիզմը, որով նրանք անարգանքի սյունին էին գամում […]

Բազմակողմ խաղ է գնում՝ այո, Նիկոլը մեր հոգեզավակն է. Փաստ

Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ծրագրային ընդարձակ առաջարկությունների փաթեթ՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխություններից սկսած, վերջացրած տնտեսության տարբեր ոլորտների մասին մոտեցումներով: Ծրագրի բովանդակային մասը չէ, սակայն, մեր քննարկման առարկան: Այս ծրագրային փաթեթն, ըստ էության, կարելի է անվանել ՀԱԿ-ի՝ վերջին շրջանի քաղաքական ակտիվության ֆորմալիզացիա: ՀԱԿ-ը հայտ է ներկայացնում քաղաքական կյանքում դերակատարություն ստանձնելու: Այդ դերակատարությունն, ըստ էության, ավարտվեց […]

Լրջագույն վտանգներ, դա ցնցելու է համակարգը. Փաշինյանի առաջարկած մեխանիզմը պահանջում է շրջանցել Սահմանադրությունն ու Եվրոպական կոնվենցիան

«Սա հղի է լրջագույն վտանգներով, ցանկալի է, որ դա չարվի, ամեն ինչ ընթանա ավանդական իրավական ընթացակարգերով: Մենք ավանդույթներ ունենք,  հարցրեք պետհամալսարանի իրավաբան-գիտնականներին, սա  մեր բոլոր ավանդույթներին դեմ է, ցնցելու է համակարգը: Այս փոքրիկ երկիրը ինչքա՞ն կարելի է  ցնցել, չի դիմանա»-Henaran.am-ին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով առանց մեղադրական դատավճռի գույքի […]

Ի՞նչ է կատարվում Հայաստանում-3

 Հայկական էլիտաները ճշնող մեծամասնությամբ արևելյան արժեհամակարգի կրողներն են՝ իշխանության կողքին միշտ տեղավորվելու չթաքցվող ձգտումով։ Նրանք չեն օգնում իշխանություններին՝ երկրի առաջընթացի հարցում, նրանք ուղղակի տեղավորվում են իշխանության կողքին։ Այդպես եղել է միշտ։ Եվ հիմա էլ սահուն կերպով ընթանում է համամարդկային արժեքներով սկսված հեղափոխության հայաֆիկացումը։ Անձնական շահ, խոնարհում, «սկզբունքների» ճկունություն, փափուկ հանգրվանի փնտրտուք։ Այս պրոցեսի մեջ են, […]

Ամենաբարձր պաշտոնյան՝ սթրեսի մեջ. Հրապարակ

Երբ դու խոսում ես, պետք է հաշվի առնես, որ յուրաքանչյուրը «լսում» է այն, ինչը հաճելի է կամ հակառակը՝ տհաճ իր ականջին։ Մեկը Նիկոլ Փաշինյանի երկօրյա ելույթներից առանձնացնում է աղքատության հաղթահարման իշխանական «բանաձեւը», մյուսը՝ հաթաթաներն ու հեգնանքը, երրորդը՝ հատուկենտ, վախվորած քննադատությունների հանդեպ մերժողական վերաբերմունքը, չորրորդը՝ ՀԴՄ-ներ խփելու հորդորը, հինգերորդը՝ կրուտիտներն ու ժարգոնը, վեցերորդը հիանում է նրա՝ […]

Կյանքից կտրվելու «շինիչ» նշաններ. Առավոտ

Հեղափոխությունից օրեր հետո՝ մայիսին, երբ հեղափոխականներից մեկն արդեն պաշտոն էր ստացել, լրագրողը զանգել էր նրան եւ հարց տալուց առաջ ճշտել՝ «կարելի՞ է ձեզ անունով դիմել»: Նախկին հեղափոխականն անգամ զարմացավ՝ «իհարկե, ես բացարձակապես չեմ փոխվել»: Վերջերս, երբ մեկ այլ գործընկեր նույն պաշտոնյային դիմեց անունով, նա բավականին սառը կերպով ճշգրտում մտցրեց՝ «գուցե պարո՞ն…»: Թերեւս մանրուք է, բայց՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի