13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Երկուսն էլ խաղում են նույն այլանդակ խաղը

«Մենք նայում ենք, որ տնտեսական բլոկը հին իշխանության կադրերն են: Նրանք չեն հավատում, որ 5 տոկոսից ավել տնտեսական աճ հնարավոր է, դրա համար վարչապետին ասել  են, որ պետք  չէ գրել 7, 8 գրենք՝ 5: Նրանք չունեն հեղափոխականների երազանքը, որովհետև հեղափոխականներ չեն: Այդ մարդիկ ուզում են ապացուցել, որ Սերժ Սարգսյանի օրոք եկած ծրագրերը նորմալ են եղել: […]

Առաջին քաղբանտարկյալը`հետխորհրդային տարածքում. Комсомольская правда

«Հետհեղափոխական» Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասավ նրան, ինչ չկարողացավ անել ոչ մի իշխանություն հետխորհրդային տարածքի և ոչ մի երկրում։ Երևանում առաջին քաղբանտարկյալը հայտնվեց, չնայած որ նա դեռ քննության տակ է։ Այսպես են շատ փորձագետներ գնահատում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում պահելը։ Այս մասին գրում է Yerevan. today-ը` հղում անելով  Комсомольская правда-ին։  Նախորդ տարի՝ իշխանափոխությունից հետո, […]

Ղարաբաղցիներին «քցել» Ալիևի գիրկը

«Սպուտնիկին» տված հարցազրույցում Փաշինյանի նորանշանակ խոսնակ, ՀԱԿ-ական Վլադիմիր Կարապետյանը սենսացիոն մտքեր է հնչեցրել ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի առնչությամբ: Կարապետյանն ասել է, թե զարմանում է՝ ինչու՞ Ալիևը չի ուզում նստել բանակցությունների ղարաբաղցիների հետ, եթե անկեղծորեն համարում է, որ վերջիններս իր քաղաքացիներն են: Փաստորեն, նոր Հայաստանի կառավարիչների «նոր մոտեցումը» բացահայտվում է վարչապետի խոսնակի շուրթերով: Հիշեցնենք, Փաշինյանը հայտարարել է, թե իրենք ԼՂ կարգավորման հարցում բոլորովին […]

Գարունը թեժ է լինելու

ԱՄՆ դեսպանությունն արձագանքեց Հայաստանի իշխանությունների՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու որոշմանն և փաստին։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի Հայաստան կատարած այցի ընթացքում Փաշինյանը ներկայացրել է իրենց այդ որոշումը, ինչն ընդունվել է ի գիտություն և լուրջ առարկությունների չի արժանացել։ Ներքին համոզմունք ունեմ, որ այս քննադատությունն ուղղված էր ոչ այնքան Սիրիա զորախումբ ուղարկելու, որքան ՀՀ նոր […]

Շոկային բացահայտում. Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր՝ ովքեր են թավշյա հեղափոխության իրական տերերը /տեսանյութ/

Դուք էլ եք կարծում, որ հեղափոխությունը Նիկոլն է արել. հարցադրումը վերջին 10 ամիսներին ամենաթոփայինն է: Շատերը հարցնում են, մյուսները` վերլուծություններ անում: Հեղափոխության գլխավոր դերակատար հռչակված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս  ընդգծել է, որ նախորդ գարնանը տեղի ունեցած դեպքերը`  «թավշյա հեղափոխությունը»  բացարձակապես  ներհայաստանյան  իրադարձություններ  են եղել:  «Որևէ արտաքին ուժ հնարավորություն չի ունեցել ներգրավված լինելու մեր ներքին […]

Ցավոք սրտի, պարզվեց, սխալվել ենք, մենք կամաց-կամաց երկիր ենք կորցնելու. Հրապարակ

Մի փոքրիկ հույս կար, որ ընտրություններում տարած փայլուն հաղթանակից հետո նոր իշխանությունները կգնան համաժողովրդական համերաշխության եւ բացառապես տնտեսությունը զարգացնելու ճանապարհով։ Եվ այդ քաղաքական որոշումը կստիպի, որ հրաժարվեն շոուներից, բեմականացումներից, պոպուլիզմից ու վենդետաներից։ Նաեւ կգիտակցեն, որ մենք շատ մեծ ներուժ չունենք, որպեսզի «նախկինների» կադրերին ուղարկենք թոշակի եւ պատասխանատու պոստերում նշանակենք դեղնակտուց անփորձներին՝ վտանգելով երկրի ընթացքը։ Ցավոք […]

Ստեղծվում է մի աջաբսանդալ, որը ոչ մի կերպ չի կարող աշխատել. Ժամանակ

Կառավարությունը վերջապես ներկայացրել է Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը: Ըստ այդ փոփոխությունների՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և 12 նախարարներից: Ինչպես և ենթադրվում էր, սպորտի և մշակույթի նախարարությունները միավորում են գիտության և կրթության նախարարության հետ, և նախարարությունը կոչվելու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: […]

Հեղափոխությունը արբեցնում, ապա խժռում է իր զավակներին. փախել են երկրից

1789-ին մեկնարկած ֆրանսիական հեղափոխության 10 տարվա ցիկլի մեկնարկի ժամանակ սիրո և հանդուրժողականության կոչեր էին հնչում: Սակայն դա շատ կարճ տևեց: Այդ կոչերի կրողները շեղվեցին իրենց գծից և արդյունքում գլխատվեցին: Հատկապես ծանր գին վճարեցին ժիրոնդիստները, որոնք իշխանությունից զրկվեցին հեղափոխության մեկնարկից 4 տարի անց: 1917-ի փետրվարյան հեղափոխությունից ամիսներ անց՝ հուլիսին, Կերենսկին դարձավ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ղեկավարը: Հեղափոխական […]

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել ինքն իրեն. 168 Ժամ

«Այսօր խորհրդարանը սկսելու է կառավարության ծրագրի քննարկումը։ Որքան այն կտևի, դժվար է ասել։ Մյուս կողմից՝ դատելով կառավարության ծրագրի վերաբերյալ արդեն իսկ հնչած քննադատություններից, հիմնավոր ու փաստարկված քննադատություններից, քննարկումները կարող են տևել երկար, շատ երկար։ Բայց դրանից կառավարության ծրագիրը հազիվ թե փոփոխության ենթարկվի։ Ինչպես որ որևէ փոփոխության չենթարկվեց Կառավարության կառուցվածքի մասին օրենքը, որի վերաբերյալ վարչապետ Նիկոլ […]

Ինչ տնտեսական հեղափոխության մասին է խոսքը. Փաշինյանն այլևս չի հիշում, թե ինչ էր ասում գազի, էլեկտրաէներգիայի կամ ջրի ուռճացված սակագների վերաբերյալ. 168 Ժամ

Ազգային ժողովում կմեկնարկի կառավարության գործունեության ծրագրի քննարկումը։ Անկախ նրանից,թե ծրագիրը որքանո՞վ է արտահայտում հասարակության շրջանում եղած սպասումները և որքանո՞վ է տեղավորվում քաղաքական իշխանության կողմից նախկինում տրված խոստումների շրջանակներում, այն անխոս կընդունվի։ Իսկ թե ինչ կստանա դրանից հանրությունը, այլևս կարևոր չէ։ Մի բան միանշանակ է, որ կառավարությունը շարունակում է ճռճռան հայտարարություններով խաղալ հասարակության զգացմունքների վրա։ Քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի