Սա մեծ կորուստների ճանապարհ է: Շտապ պետք է ձեւավորել «ազգային փրկության» կառավարություն
«Իրավունք TV»-ի հետ զրույցում ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ մի քանի գումարման պատգամավոր Հայկ Բաբուխանյանն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումներին եւ մի շարք այլ օրակարգային հարցերի: «ՍԱ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԴԵՊԻ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ» – Պարոն Բաբուխանյան, Ստեփանակերտում կայացած ՀՀ եւԱրցախի անվտանգության խորհրդի համատեղ նիստը, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ` արցախյան հիմնախնդրի շուրջ իր տեսլականի մասին, ոչ միանշանակ ընդունվեց քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակների կողմից: Դրան էլ նախորդել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը ոչ պակաս մտահոգիչ էր: Ի՞նչ վտանգներ եք Դուք տեսնում: -Վտանգ, իսկապես, տեսնում ենք, մասնավորապես կապվածայն գործընթացների հետ, որոնք կարելի է կոչել հետընթաց` նախկինումունեցած մեր դիրքերից: Նախ շատ վտանգավորտերմին օգտագործեց Նիկոլ Փաշինյանը` ասելով` Հայաստանի եւԱրցախի ժողովուրդ, այդպիսի ժողովուրդներ չկան, կա մեկ հայժողովուրդ, եւ կա հայ ժողովրդի արցախյան հատված: Հետեւապես չի՛ կարելի այդպիսի տարանջատումներ մտցնել: Եվ երկրորդ` չի՛կարելի այս ամբողջ գործընթացի մեջ ներգրավել, այսպես կոչված, ,Արցախի ադրբեջանական հատված» հասկացողությունը, չկա այդպիսին: Եթե մենք հիմա սկսենք խոսել ,Արցախի ադրբեջանական հատվածիմասին», այդ դեպքում պարտադիր պետք է խոսենք Շահումյանի, Գանձակի եւ այլ հայկական հատվածներիմասին: Սա շատ երկար եւ նույնիսկ անվերջ խոսակցություն է: Բացի այդ, չի բարձրացվում այն տարածքներիհարցը, որոնք բռնազավթվել են թե՛ Հայաստանի Հանրապետությունից` խոսքը Արծվաշենի հատվածի մասին է, եւ թե՛ Արցախի Հանրապետության տարածքից, որը մի շարք տարածաշրջաններ է ընդգրկում: Եթե քննարկումը փախստականների վերադարձի հետ է կապված, անպայման առաջնահերթ պետք է խոսվիԳետաշենի եւ Շահումյանի շրջանների այն քաղաքացիների մասին, ովքեր իրենց ունեցվածքը կորցրել ենԴաշտային Ղարաբաղում: Այսինքն` հարցեր կան, որոնց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել եւպահանջել այդ հարցերի լուծումը: Մեզ անհանգստանցում է այն, որ Փաշինյանն ըստ էության խոսում է այնմասին, որ պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջ քաշած վեց ենթակետերիճանապարհով գնալ: Սա ճանապարհ է դեպի անհասկանալի է, թե ուր: Ավելի ճիշտ` ճանապարհ է դեպիկործանում: Կարծում եմ` Հայաստանի իշխանությունները պետք է շատ կտրուկ պահանջ դնեն եւ այդ փուլայինտարբերակից, որից մենք հրաժարվել ենք դեռեւս 1997 թվականին, պետք է անցնել փաթեթային տարբերակի: Խնդրի լուծումն Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումն է, մեր կուսակցության տեսակետից` Արցախիվերամիավորման վերջնական եւ միջազգային ճանաչումը: Բայց, ցավոք, մենք չենք լսել Փաշինյանի կողմից այդպիսի պահանջ` միջազգային ճանաչում, վերամիավորում կամ գոնե Արցախի անկախություն, ապա ուրեմն` սա ճանապարհ է դեպի մեծ կորուստներ: «ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ՀՈԳՈՒ ԽՈՐՔՈՒՄ ՀԱՇՏՎԵԼ Է ԱՅԴԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ» – Արցախի ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավարՎարդգես Բաղրյանն «Իրավունքի» հետ զրույցում ասել էր, որ արցախյան հիմնախնդրի հետ կապված` ՀՀ […]