12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Աշխարհի ամենաթանկ ծաղկեփունջը. /Տեսանյութ/

Շուտով Սուրբ Վալենտինի տոնն է, իսկ դուք դեռ չգիտեք, թե ինչ նվիրել սիրելիին. Դուբայի FloBerry բուտիկը առաջարկում է մեծահարուստներին գնել գերթանկարժեք ծաղկեփնջեր, որի հետ տալիս է նաև Hermès-ի պայուսակ: Աշխարհի ամենաթանկ ծաղկեփունջը՝ Վալենտինի օրվա համար, արժե 82.000 դոլար, իսկ ամենամատչելի տարբերակը արժե 44000 դիրհամ (12000 դոլար) եւ ներառում է Hermès Kelly Dépêches 25 ձեռքի պայուսակ, […]

Թռչնագրիպից մարդ է մահացել. /Տեսանյութ/

Չինաստանի hիվանդությունների վերահսկման պետական վարչության փոխանցմամբ՝ Արևելյան Չինաստանում թռչնագրիպից մարդու մահ է գրանցվել: Նշվում է, որ H3N2 և H10N5 շտամներով վարակվելու հետևանքով 63-ամյա մի կին մահացել է արևելյան Անհույ նահանգի Սուանչեն քաղաքից։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Նախագահները չեն դադարում իրար մեղադրելուց. /Տեսանյութ/

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահների փոխադարձ մեղադրանքները չեն դադարում: Այս անգամ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Բայդենի վարած քաղաքականությունը, ասելով, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն իր քաղաքականությամբ աշխարհը դժոխքի է վերածել և երկիրը տանում է դեպի արյունահեղություն։ Նրա խոսքերով՝ «Ջո Բայդենը թողեց ամերիկյան արժանապատվությունն Աֆղանստանում, և բոլորը գիտեն, որ Սպիտակ տան տերը […]

Կինը պնդում է, որ իրեն բռնաբարել են, այն էլ՝ վիրտուալ տիրույթում. /Տեսանյութ/

Daily Mail-ի փոխանցմամբ՝ հոգեթերապևտը պնդում է, որ իրեն «խմբակային բռնաբարության» են ենթարկել մետատիեզերքում: Kabuni կրթական կայքի համահիմնադիր Նինա Պատելը ասում է, որ ցանցում գրանցվելուց ընդամենը 60 վայրկյան հետո իր վրա հարձակվել են չորս անհայտ տղամարդիկ, միայն նրա համար, որ ինքը կնոջ ավատարով է ներկայացել: «Նրանք անխնա հետապնդում էին ինձ, իսկ հետո սեռական ոտնձգություններ կատարեցին իմ […]

Կրծքերի փոքրացումը՝ ամենապահանջված պրոցեդուրան. /Տեսանյութ/

Daily Mail-ի փոխանցմամբ՝ կրծքի փոքրացումը 2024 թվականին կդառնա ամենատարածված կոսմետիկ պրոցեդուրան: Պլաստիկ վիրաբույժ Մարկ Պասիֆիկոն, ով Էսթետիկ պլաստիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայի նախագահն է, նշում է , որ նախապատվությունը կտրվի ձեւին, ոչ թե չափսին: Երբեմնի բաղձալի D չափսը այժմ, կարծես, զիջում է իր դիրքերը երիտասարդ կանանց շրջանում, չնայած՝ վերջին տարվա ընթացքում Z սերնդի հաճախորդների կողմից մեծ […]

Ռուսական զորքերը մեծ կորուստներ ունեն. /Տեսանյութ/

Ռուսաստանն Ուկրաինայումավելի քան 7000 զրահամեքենա է կորցրել։ Bild-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ռուսական զորքերը կորցրել են մոտ 2600 տանկ և 4900 զրահամեքենա: Պատճառը պաշտպանությանն ու խրամատային պատերազմին անցնելն է։ Լոնդոնը նշում է, որ Ռուսաստանը կարող է ամսական առնվազն 100 նոր տանկ արտադրել, ուստի մոտ ապագայում կշարունակի հարձակումները։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

«Մոնա Լիզա»-յի վրա հիմա էլ ապուր են թափել. /Տեսանյութ/

Վերածննդի վարպետ Լեոնարդո դա Վինչիի 16-րդ դարի նկարի վրա մի քանի տարին մեկ ուտելիքներ են շպրտում: Այս անգամ էլ, BBC-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները Լուվրում ապուր են լցրել նրա վրա: 2019 թվականին թանգարանը հայտարարել էր, որ նկարը պաշտպանելու համար ավելի թափանցիկ զրահապատ ապակի է տեղադրել, այնպես որ գլուխգործոցը ամենայն հավանականությամբ չի տուժել: Երկու ցուցարարները, որոնք […]

Պուտինը տեսակոնֆերանսի ժամանակ հարցրել է 10.000 տարի հետո մարդկության գոյության հնարավորության մասին. /Տեսանյութ/

«Российская газета»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահների մասնակցությամբ Անտարկտիդայում ռուսաստանյան «Վոստոկ» կայանի նոր ձմեռային համալիրի գործարկման արարողության ժամանակ տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցրել է, թե արդյոք մարդկությունը առաջիկա 10 հազար տարում գոյություն ունենալու հնարավորություն ունի: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Վարչապետի կողմնակիցներին ձերբակալել են. /Տեսանյութ/

Այսօր Պակիստանի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել նախկին վարչապետ Իմրան Խանի կողմնակիցներին ցրելու համար: Բողոքի ցույցերը տեղի են ունեցել հարավային Կարաչի քաղաքում: Հիշեցնենք, որ 2 շաբաթ հետո տեղի են ունենալու ազգային խորհրդարանական ընտրությունները: Associated Press-ի փոխանցմամբ՝ Խանին արգելվել է առաջադրվել քրեական դատվածության պատճառով: Ցույցի ժամանակ 20-ից 30 մարդ է ձերբակալվել: Ոստիկանությունը հայտնել է, որ Խանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի