23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Օբամայի հերթական խայտառակությունը

Աֆղանստանի հասարակությունը խիստ վրդովվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պահվածքով: ԱՄՆ նախագահը Աֆղանստանի նորընտիր նախագահ Աշրաֆ Գանի Ախմադզաեմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ մոռացել է կոլեգայի անունն ու նրան մի քանի անգամ սխալ անունով է կոչել: Օբաման նորընտիր նախագահին մի քանի անգամ կոչել է Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Կուրզայի անունով, ինչն էլ չի վրիպել լրագրողների […]

Ավտոբուսը պայթել է արկի վրա. կան զոհեր /վիդեո/

Դոնբասում ավտոբուսը պայթել է արկի վրա, ինչի արդյունքում 4 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է ТАСС գործակալությունը: Ավտոբուսը, որում ընդհանուր առմամբ 26 հոգի է եղել, մի քաղաքից մյուսն է գնալիս եղել: Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Պուտինի անհետացումը ի՞նչ էր նշանակում

Վլադիմիր Պուտինի տասնօրյա անհետացման հետ կապված շշուկները ընդգրկում էին ծիծաղելիից մինչև խոշորագույն բամբասանքներ: Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զբաղված էր շշուկներ տարածելով, որ ռուսական առաջնորդը հիվանդ էր՝ դրանով ժխտելով Կրեմլում իշխանության համար պայքարն ու այն պնդումները, որ նախագահը բացակայում էր իր նոր  զավակի ծնունդը տեսնելու համար, գրում է Interpress.am-ը` Newsweek-ին հղումով: Երբ երկուշաբթի օրը Պուտինը […]

Կառավարության նիստին ձերբակալվել է ԱԻ նախարարը /վիդեո/

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ ձերբակալվում  Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Բոչկովսկին: Հիշեցնենք, որ Բոչկովսկին ձերբակալվել է նախարարների կաբինետի նիստի ժամանակ` ֆինանսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով:

Ինչպես է հղի կնոջ ծխելը ազդում պտղի վրա /ֆոտո/

Daily Mail-ը ներկայացրել է բրիտանական Լանքասթերի և Դարհեմի համալսարանների հետազոտությունը, թե հղի կնոջ ծխելն ինչպես է ազդում դեռ չծնված փոքրիկի վրա: Լուսանկարները ցույց են տալիս, որ ծխող մայրերի արգանդում հասունացող պտուղն ավելի հաճախ է դիպչում սեփական բերանին ու դեմքին, քան չծխողների չծնված երեխաները, ինչը զարգացման խանգարման ցուցիչ է համարվում: Ծխելը նաև խոչընդոտում է երեխայի բնականոն […]

Կիպրոսի նախագահն ապրիլի 24-ին Հայաստան կգա

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ապրիլի 23-ին Հայաստան կժամանի` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին, տեղեկացնում է Asbarez-ը: Այս մասին հայտնել է Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահդեսյանի մամուլի ծառայությունը: Այստեղից հայտնել են, որ Կիպրոսի նախագահը Հայաստան կմեկնի` Կիպրոսի կառավարության աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին:

Կամչատկայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր /վիդեո/

Կամչատկայում Ми-2 ուղղաթիռ է կործանվել, որում, նախնական տվյալներով, մինչեւ 8 հոգի է գտնվել, որոնցից 3-ը` անձակազմի անդամներ, հայտնում է LifeNews-ը: ԶԼՄ-ների տվյալներով` ուղղաթիռը օդ է բարձրացրել, որպեսզի փորձարկի նոր շարժիչը, սակայն վթարի է ենթարկվել: Նախնական տեղեկություններով` մահացել են ուղղաթիռի երկու օդաչուները:

Կործանված ինքնաթիռում 16 դպրոցական է եղել /ֆոտո, վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Ֆրանսիայում կործանվել է գերմանական Germanwings Airbus А320 օդանավը, որում 150 հոգի կային: Փրկարարներին նախօրեին հաջողվել է հասնել վթարի վայր, հայտնի է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք մահացել են: Օդանավում, նախնական տեղեկություններով, հիմնականում Իսպանիայի, Գերմանիայի եւ Թուրքիայի քաղաքացիներ են եղել, այդ թվում` գերմանացի 16 դպրոցականներ եւ օպերային երգիչներ, որոնցից մեկը նորածին […]

Տղամարդը սպանել է իր թմրամոլ որդիներին

Թաթարստանում 63-ամյա տղամարդը մեղադրվում է իր երկու որդիների սպանության մեջ: Գործից պարզվել է, որ որդիները ապրել են հոր հետ, նրանք թմրամոլ են եղել եւ անընդհատ հորից գումար են պահանջել ու ծեծել նրան, տեղեկացնում է Эфир-24-ը: Օրեր առաջ որդիները, լինելով թմրանյութի ու ալկոհոլի ազդեցության տակ, սկսել են վիճել հոր հետ: Արդյունքում տղամարդը վերցրել է խոհանոցային դանակն […]

Ռուսաստանում ադրբեջանական հանցախումբ է բացահայտվել. կապված են 5 հոգու սպանության հետ /վիդեո/

Ռուսաստանի դաշնության Վլադիմիրի շրջանի ոստիկանները ադրբեջանցիներից կազմված հանցախումբ է բացահայտվել, ովքեր սպանել են բնակարանների սեփականատերերին, որպեսզի տիրանան նրանց անշարժ գույքին, հայտնում է Newsru.com-ը: Հանցախումբը կազմված է 14 հոգուց` 24-55 տարեկան: Հանցախմբի ղեկավարը 45-ամյա ադրբեջանցի Ազադ Մամեդովն է: Հանցախումբը մեղադրվում է տասնյակ ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում` 5 սպանության: Հիմնականում սպանել են միայնակ թոշակառուներին եւ սեփականացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի