18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Կանադայի վարչապետի կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Վարակի հայտնաբերման հետազոտության պատասխանները դրական են եկել: Քիչ առաջ BBC news-ը հայտնեց, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մեկուսացել է տանը. Մեծ Բրիտանիայից վերադարձած նրա կնոջ՝ Սոֆիի մոտ վարակի նշաններ են:  Աղբյուրը հայտնում է, որ Կանադայի վարչապետի մոտ ախտանշաններ չկան: Սոֆիի հիվանդությունն անցնում է թեթև բարդությամբ:    

Կորոնավիրուսի համաճարակը դեռ նոր է սկսվում. Մակրոն

Կորոնավիրուսի համաճարակը դեռ նոր է սկսվում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր տեսաուղերձում։ «Մենք համաճարակի ընդամենը սկզբում ենք։ Ամբողջ Եվրոպայում այն թափ է հավաքում և ավելի ինտենսիվ դառնում», – նշել է նա։ Մակրոնը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից փակվում են բոլոր ուսումնական հաստատությունները։ Վերջին տվյալով, Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված է 2876 մարդ, մահացել է 61-ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Այդ մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը մարտի 11-ին տարածվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից COVID-19-ի համավարակի (պանդեմիայի) կարգավիճակի հայտարարման առնչությամբ: «Ես բոլոր կառավարություններին կոչ եմ անում մոբիլիզացվել եւ ակտիվացնել իրենց ջանքերը, հենց հիմա,-ընդգծել է նա,-Քանի որ այդ ճգնաժամը վերաբերում […]

ԱՀԿ-ն կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ

Րոպեներ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ, տեղեկացնում է «Ազատությունը»:  Կազմակերպության գլխավոր տնօրենը կոչ է արել կառավարություններին առավել համակարգված և արդյունավետ քայլեր ձեռնարկել սեփական քաղաքացիների առողջությունը պահպանելու համար: «Յուրաքանչյուր պետություն կարող է իր ներդրումն ունենալ համաճարակի դեմ պայքարում»,- Ժնևում մամուլի ասուլիսում պնդել է Թեդրոս Գեբրեսիուսը:  

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն աճում է. Վրաստանում առաջին անգամ երեխա է վարակվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23-ի: Այս մասին տեղեկությունը հրապարկվել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ստեղծված stopcov.ge կայքում: Հրապարակված տեղեկության մեջ նշվում է, որ կարանտինի ռեժիմում է գտնում 126 մարդ, իսկ ստացիոնար բուժում ստանում է՝ 46 հիվանդ, հաղորդում է aliq.ge-ն:Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակվել է երեխա: Մինչ այս պահը պաշտոնական տվյալներով գրանցված էր 15 դեպք: […]

Կորոնավիրուսի տարածման գլոբալ իրավիճակը Չինաստանից դուրս վատթարանում է. հարեւան Վրաստանում անհանգստացած են

Կորոնավիրուսի տարածման գլոբալ իրավիճակը Չինաստանից դուրս վատթարանում է: Այս պահին ամենաբարձր ցուցանիշն ունեն Հվ. Կորեան, Իտալիան և Իրանը, որտեղ արդեն հաստատված դեպքերն անցել են 7000-ը, ինչպես նաև 1000 դեպք է գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում:  Հարեւան Վրաստանում պատկան մարմինները անհանգստացած են եւ զգոնության կոչ են անում, նշելով, թե վիրուսի  տարածման վիճակագրությունն ու աշխարհագրությունը հնարավոր չէ կանխատեսել: Հնարավոր է՝  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված