29 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Նախարարը՝ Տուլայի վթարից տուժածների վիճակի մասին

Տուլայում տեղի ունեցած ողբերգական վթարի երկու տուժածներից երկու հոգի տեղափոխվել են Հայաստան, մեկ հոգի սպասում է տեղափոխման թույլտվությանը՝ հաշվի առնելով, որ տարել է կոնքի վիրահատություն: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Հիշեցնենք, որ Տուլայի վթարից զոհվել է 8 հայ, մեկ մարդ էլ զոհվել է հիվանդանոցում: Նրա փոխանցմամբ՝ 4 հիվանդներ գտնվում […]

Նոր տվյալներ ՌԴ-ում բուժում ստացող տուժածների վերաբերյալ

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը գտնվում է վերակենդանացման, մյուսը` վնասվածքաբանության բաժանմունքներում: Բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով: Նշենք, որ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Տուժածներից երկուսի բուժումը շարունակվում է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական […]

60 անուն դեղ էժանացել է

Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրողների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն: Հետևելով նախարարի հորդորին` «ՏԱԿԵԴԱ» դեղագործական կազմակերպությունը 60 անուն դեղի գին իջեցրել է: Էժանացած դեղերի ցանկին ծանոթացեք այստեղ` ՆԻԿՈՄԵԴ ԳՆԵՐ  

Ի՞նչ է ասում նոր Սահմանադրությունը մարդու կլոնավորման մասին

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը արգելում է մարդու վերարտադրողական կլոնավորումը: Բացի այդ, նախագծի 24 հոդվածի համաձայն արգելվում են նաև եվգենիկական փորձերը, մարդու մարմինը կամ նրա մասերը՝ որպես այդպիսին, շահույթի աղբյուր դարձնելը: Նոր Սահանադրությունը հստակ ամրագրում է, որ ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը պետք է […]

Ապաքինվում է. տիկին Գոհարին ամուսնու մահվան մասին չեն ասել

Երևանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի կինը` Գոհար Մկրտումյանը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում: Այս այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը. «Վիրահատությունից հետո բարդություններ չեն առաջացել, իրեն համեմատաբար լավ է զգում, բայց բազմաթիվ […]

Վթարից տուժած ևս մեկ հիվանդ բարեհաջող վիրահատվել է

Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հետևանքով գլխի և դաստակի բաց վերքեր ունեցող տուժածներից մեկը Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում  այսօր վիրահատվել է: Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժնի վարիչ Արտավազդ Սահակյանի կողմից արված  բարդ վիրահատությունը բարեհաջող է անցել:  Հիվանդին անմիջապես […]

Մայրական մահացությունը նվազել է 44%-ով

Այսօր ՄԱԿ-ի գործակալությունները և Համաշխարհային Բանկի Խումբը հայտնեցին, որ 1990 թ-ից ի վեր մայրական մահացությունը նվազել է 44%-ով։ Հազարամյակի Զարգացման Նպատակների (ՀԶՆ-եր) ձեռքբերման ոլորտում արձանագրված առաջընթացն ուսումնասիրող հաշվետվությունների շարքի ամենավերջինի համաձայն մայրական մահերի թիվը աշխարհում այս տարի 1990 թ.-ի 532 000-ի համեմատ կազմել է մոտավորապես 303 000։ Այսպիսով, համընդհանուր մայրական մահացության մոտավոր հարաբերակցությունը (ՄՄՀ) կազմում […]

Նախարարը Մոսկվայում այցելել է Տուլայի վթարից տուժածին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող տուժածին: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Նախարարը հետաքրքրվեց հիվանդի բուժման վարման ընթացքով, զրուցեց նրա հետ: Հայաստանից ժամանած բժիշկները ռուս մասնագետների հետ քննարկեցին հիվանդի բուժման ռազմավարությունը և հետագա քայլերը: […]

Մանրամասներ Տուլայի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում այօրվա տվյալներով`   բուժումը շարունակում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից հինգ տուժած: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեք հիվանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Տուժածներից մեկը, որն ունի կոնքի ոսկրերի և անրակի կոտրվածքներ նոյեմբերի 9-ին  բարեհաջող վիրահատվել է:  Մյուս հիվանդի առողջական վիճակը կայուն է, առկա է […]

Կինն իր հղիության մասին իմացել Է ծննդաբերությունից մեկ ժամ առաջ /ֆոտո/

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի բնակչուհի Ջուդի Բրաունն իր հղիության մասին իմացել է ծննդաբերությունից մեկ ժամ առաջ այն բանից հետո, երբ հիվանդանոց է տեղափոխվել որովայնի ցավերի գանգատներով: 47-ամյա ամերիկուհին մտածել է, թե իրեն անհանգստացնում են լեղապարկի քարերը, սակայն բժիշկները պարզել են, որ նրա մոտ ծննդաբերական ցավեր են։ Մեկ ժամ անց ծնվել է առողջ աղջիկ, Ջուդին եւ նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի