Նախարարը չհերքեց, որ միլոնատեր է /վիդեո/

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանն այսօր կառավարության նիստից հետո զրուցեց լրագրողների հետ: Անդրադառնալով իր միլիոնատեր լինելու վերաբերյալ հարցին նախարարը արձագանքեց. «Բժշկությամբ զբաղվել եմ 20 տարի: Կարող եք բժիշկներին հարցնել՝ հնարավո՞ր է 20 տարում բժշկական գործունեությամբ միլիոնատեր դառնալ: Պարզ է՝ «Ինգո Արմենիա»-ով է պայմանավորված»: Ոլորտի խնդիրների մասին խոսելու համար նախարաը ժամանակ խնդրեց լրագրողներից: Մանրամասները՝ տեսանյութում: