15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ մասնագետների խորհուրդները բուսակեր դառնալ ցանկացողներին

Այսօր` հոկտեմբերի 1-ին, նշվում է Բուսակերության միջազգային օրը: Henaran.am-ն այս մասին զրուցել է մասնագետների հետ:

«Ես հակված եմ հավատալ, որ Հին Հայաստանում բուսակերներ եղել են. միս սկսել են շատ օգտագործել հատկապես վերջին 100 տարիների ընթացքում, իսկ նախկինում միս կերել են առիթից առիթ»,- խոսելով բուսակերության  մասին՝ ասաց Հիմալայան յոգայի մասնագետ Վահագն Վարդումյանը: Նա շուրջ 1 ու կես տասնամյակ է, ինչ բուսակեր է և  վստահեցրնում է, որ ինչ դարձել է բուսակեր,  ավելի առողջ է:

Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանի խոսքով էլ՝ բուսակերների թիվն աշխարհում գնալով աճում է ու հասարակության լայն շրջաններում իրարամերժ կարծիքների տեղիք տալիս։ Էականն այն է, որ օրգանիզմի սպիտակուցային պահանջը հնարավոր չէ միայն բուսակերությամբ ապահովել, քանի որ կենդանական ծագման սննդամթերքը` կաթը, միսը, ձուն, պարունակում են օրգանիզմի կենսագործունեությունն ապահովող ամինաթթուներ: Կան հիվանդություններ, որոնց դեպքում բուսակերությունը կիրառվում է որպես բուժման միջոց: Այդ հիվանդություններից են շաքարախտը, երիկամները, հիպերտոնիան: «Մարդն ինքը պետք է ընտրի՝ բուսակեր, թե` մսակեր դառնա: Սակայն մեր սննդի գերակշիռ մասը պետք է բույսերից բաղկացած լինի: Բուսական սնունդ պետք է օգտագործեն հատկապես ճարպակալած, դիաբետիկ, երիկամային հիվանդություններով մարդիկ»,-եզրափակեց Բաղրամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ