10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Դուք եք նոր Հայաստանի ճարտարապետները, մաղթում եմ ձեզ, որ այդ գործում հաջողեք՝ որպես իրավագիտակից և հպարտ քաղաքացիներ. ԿԳ նախարարի ուղերձը

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ դիմել է օրվա շահառուներին՝ շրջանավարտներին, մաղթելով ուրախ և անփորձանք օր: Նաև ԿԳՆ կայքում տեղադրվել է նախարարի շնորհավորական ուղերձը, որ ներկայացնում ենք ստորև. Սիրելի´ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական «Վերջին դասի» կապակցությամբ:  Դպրոցին հրաժեշտ տալու և կյանքի նոր փուլ մտնելու հիշարժան այս իրադարձությունը համընկել է Հայաստանի […]

Բոլորիդ մաղթում եմ մասնագիտության ճիշտ ընտրություն. ԱԺ նախագահ

«Հայաստանի եւ Արցախի սիրելի շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին եւ ուսուցիչներին Վերջին զանգի ու Վերջին դասի առթիվ: Այսօր դուք ոտք եք դնում նոր կյանք: Եվ թող այնտեղ ձեզ միշտ ուղեկցեն նպատակներին հասնելու ձգտումը, հաջողությունը, այն համամարդկային արժեքներն ու ճշմարիտ սկզբունքները, որոնցով ձեզ դաստիարակել են ձեր ուսուցիչները: Այսօր նաեւ նրանց տոնն է: Նրանք են […]

Համոզվա՛ծ եմ, որ միշտ սիրով ու հարգանքով եք հիշելու ձեր ուսուցիչներին. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ, մաղթելով, որ շրջանավարտները լինեն առողջ, նպատակասլաց և դպրոցին հաջորդող մեծ կյանքում էլ շարունակեն հարստացնել գիտելիքներն ու փորձը: Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ դպրոցական կյանքի հրաժեշտի և ամենահուզիչ պահի՝ Վերջին զանգի առթիվ: Դպրոցական տարիներին դուք ձեռք բերեցիք գիտելիքներ՝ մեր մշակույթի, […]

Հաստատվել են 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Գործադիրը հաստատել է ՀՀ  բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով, ինչպես նաև ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2018-2019 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Այսպիսով՝ 2018-2019 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով հատկացվել […]

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ շրջանավարտներին

Սիրելի´ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական «Վերջին դասի» կապակցությամբ:       Դպրոցին հրաժեշտ տալու և կյանքի նոր փուլ մտնելու հիշարժան այս իրադարձությունը համընկել է Հայաստանի և նրա հասարակության համար անչափ կարևոր իրադարձությունների հետ, որի ականատեսն ու ակտիվ մասնակիցն եք եղել դուք վերջին ամիսներին: Խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ իր կենսագրության նոր փուլն է սկսում հիմա՝ […]

ԵՊԼՀ-ում մեկնարկել է ՈՒԽ-ի ապակուսակցականացման գործընթացը

Մայիսի 24-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում  <<ԵՊԼՀ Ռեստարտ>> նախաձեռնությունը, արտահայտելով բուհի ուսանողների մեծամասնության կարծիքը, գիտակցելով իր առաքելության կարևորությունը ուսանողների իրավունքների  և շահերի պաշտպանության գործում, կազմակերպել է ուսանողական համագումար, որի նպատակը ԵՊԼՀ ՈՒԽ-ի ապակուսակցականացման  գործընթացն է:Ուսանողների հավաստմամբ ԵՊԼՀ –ում  ստեղծվել  է մի իրավիճակ, երբ ՈւԽ-ը գործում է իբրև առանձին կառույց 20-25 հոգուց բաղկացած, […]

Որևէ մեկը համակարգում չի զգալու իմ կուսակցական ազդեցությունը. Արայիկ Հարությունյան

Որևէ մեկը համակարգում չի զգալու իմ կուսակցական ազդեցությունը. Արայիկ Հարությունյան ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդիպում է ունեցել ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ոլորտային հիմնահարցերին, ներկայացրել իր սկզբունքները՝ հանրակրթության ոլորտի ապաքաղաքականացման, կոռուպցիոն ռիսկերի և բովանդակային խնդիրների […]

«Այն բողոքի ալիքը, որ գալիս է կրթության ոլորտից, ալիք չէ, այլ մի ցունամի».Անահիտ Բախշյան

Կրթության և գիտության նախարարության առաջնահերթություններից պետք է լինի բոլոր մակարդակներում կառավարման օրինականության հաստատումը: «Հիմա կամ մենք պետք է օրենքով գրված գործառույթներն ընդունենք և լիարժեք կյանքի կոչենք, և կառավարման ինստիտուտները բերենք այն տեսքի, որ մարդիկ վստահեն, կամ պետք է ինչ-որ բան վերանայվի: Ես կողմնակից եմ, որ կառավարման խորհուրդները մնան, որովհետև մեր ժողովուրդը պետք է սովորի ամեն […]

Մերուժան Տեր-Գուլանյանի ամսագրի համար 45 մլն դրամ եղել է, Փյունիկի դպրոցի համար՝ ոչ. ԿԳ նախարար

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Մերուժան Տեր-Գուլանյանի ամսագրի համար 45 միլիոն դրամ գումար ունեցել է, Փյունիկի դպրոցի համար՝ ոչ: Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ նախորդ կառավարության թայֆայական մտածելակերպի մասին»,- գրել է նախարարը։  

Նախարարը կոչ է արել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ նախատեսվում էր վերոնշյալ դպրոցը միացման ձևով վերակազմակերպել և միավորել Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցին: Հետագայում ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի