14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Արայիկ, վայրկյան առաջ հեռացիր. կառավարության մոտ պահանջում են նախարարի հրաժարականը /տեսանյութ/

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են։ Այստեղ են ՀՅԴ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Ակցիա իրականացնողները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պատճառը մեծ ազմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ: https://www.youtube.com/watch?v=MnSig3wJ8Ac

Օտար խաղեր: Ինչպե՞ս են ԵՊՀ-ում դեկաններին «գնում». Հրապարակ

Նախորդ օրը ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն կանչել է համալսարանի դեկաններին, ասել` մենք այդ ժամերը ձեզ կտանք, թողեք` հայոց լեզվի ու պատմության առարկաները հանվեն, ձայն մի հանեք։ Բոլորը լուռ համաձայնել են, իսկ 2 դեկաններին` պատմության ու բանասիրականի, հիշեցրել է, որ թոշակի տարիքի են, լավ կլինի դա հաշվի առնեն»,- պատմեցին մեզ:   Իսկ ռեկտորի ԺՊ-ն կարո՞ղ է նման […]

Որ ամբող օրը էլի ատելության մեջ չլինենք. Դավիթ Պետրոսյանը զգուշացնում է իշխանությանը

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դասադուլ անող ուսանողներին չհամարձակվեք ծաղրել, նամանավանդ իշխանական թևի ներկայացուցիչները։ Ուղղակի չհամաձարկվեք։ Այն ինչ այժմ տեղի է ունենում, մեկ ու կես տարվա ընթացքում ցուցաբերված անգործության արդյունքն է։ Ծաղրելը հեշտ գործ է, բայց ուսանողներին պետք է օգնել՝ որակյալ կրթություն տալով, ոնց որ ասում եք՝ մարդկային կապիտալն […]

Նախարարը թող իջնի մետրո, հարցնի՝ ուզո՞ւմ են իրեն տեսնեն այդ պաշտոնում: Պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը /տեսանյութ/

ՀՅԴ երիտթևը այս պահին բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանք պնդում են՝ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, որովհետև վերջինս չի կարողանում կատարել որ պարտականությունների և առաջացրել է հանրության դժգոհությունը: Ակցիայի մասնակիցները իրենց հետ տարբեր արկղեր էին բերել, որպեսզի նախարաը հեռանալիս այնտեղ տեղավորի իր իրերը:   https://www.youtube.com/watch?v=Xhe94zMcuUU         […]

Վերահաստատում է

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների և առկա դժգոհությունների, հայտնում ենք․ Թեպետ […]

Սա ուղղակի գիտության վրա գերեզմանաքար է: Դասադուլ ԵՊՀ-ում`Արայիկ Հարությունյանի «գլխավորությամբ հայագիտության դեմ արշավի» դեմ /Ուղիղ/

Այս պահին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում բողոքի ակցիա է՝ ընդդեմ հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը բուհերի պարտադիր ուսուցման ծրագրից հանելու: Ակցիային միացել են դասախոսներ:  «Անցնում են ավերելու բուհական կրթությունը»,-նշում են մտավորականները: Դասախոսներից մեկի խոսքերով, այս դեպքում ԿԳՄՍ նախարարի հրաժարականը կարևոր չէ, էական է այն, թե ինչ քաղաքականություն է որդեգրում կառավարությունը. «Եթե այս նախարարը պետք է հրաժարական […]

Այսօր հենց ԿԳՄՍ նախարարի հովանավորչությամբ շատ ավելի մեծ կուլիսային խոսակցություններ կան. ԵՊՀ ուսանողներն՝ ընդդեմ նախարարի

Ես շատ դժգոհ եմ այն վերաբերմունքից, որը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ունի կրթության նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը: Ափոյանի խոսքով, այսօր կրթությունն ամենաթողության է մատնված. «Մայր բուհն այսօր կառավարության, նախարարության ուշադրության կենտրոնում չէ: ԿԳՄՍՆ-ն առհասարակ ուշադրություն չի դարձնում կարգուկանոնին: Այսօր հենց ԿԳՄՍ նախարարի հովանավորչությամբ շատ ավելի մեծ […]

Տհաճ անակնկալ Փաշինյանի սիրելի նախարարին. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է կոնկրետ գործողություններ սկ­սել ԿԳԱՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ: Նախօրեին էլ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վար­չությունը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր Ա. Հարությունյանի հրաժարականը: Օրաթերթի ՀՅԴ-ական աղբյուրները փոխանցում են, որ նախարարին տհաճ անակնկալ են պատրաս­տել. նոյեմբերի 7-ին՝ կառավարության նիստի ժամանակ, այդ հրաժարականի պահանջով շենքի առջև բո­ղոքի ակցիա են իրականացնելու: ՀՅԴ-ն, ըստ […]

Արայիկ Հարությունյանի ձեռնափայտը՝ սերունդներին ցուցանմուշ: Թե ինչպես չի կարելի վարվել պետականության հետ

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը գրում է.  «Հաշվի առնելով սուպերնախարար Արայիկ Հարությունյանի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունները և կանխազգալով «թավշյա հեղափոխության» արժեքների վտանգվածությունը՝ միջոցներ եմ ձեռնարկել փրկելու իրավիճակը»։ Նա հրապարակել է Գեղամ Գևորգյանին հասցեագրված դիմումը, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ պարոն Գևորգյան, Հաշվի առնելով, որոշ համալսարանականների մեծ դերակատարումը «թավշյա հեղափոխության» իրականացման […]

Ո՞ւր է Պետական վերահսկողական ծառայությունը, ինչո՞ւ չի արձագանքում պետական բյուջեի նման անխնա վատնումներին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը գրում է․ «2,7 մլն դրամով կարելի էր նույնքան ուսանողի տարեկան ուսման վարձ վճարել, որքան Հրապարակի մետրոյի մեջ տռճիկ տվողներն էին: Էլ չասած՝ 20 միլիոն դրամով ինչեր կարող էր անել նախարարությունը… Հետո ինչ, որ նախարարի պաշտոն զբաղեցնողը 4 տող մտապահել չի կարողանում: Ո՞ւր է Պետական վերահսկողական ծառայությունը, ինչո՞ւ չի արձագանքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի