1991թ.սեպտեմբերի 2-ին ընդունվեց հռչակագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1991թ.սեպտեմբերի 2-ին ընդունվեց հռչակագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության […]





































