Քրեական հետապնդումները, ձերբակալումներն ու կալանավորումները չունեն հիմքեր. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավարի, Գորիս համայնքի և Որոտան, Քարահունջ բնակավայրերի վարչական ղեկավարների, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ու նրանց ազատությունից զրկելու հետ կապված հարցերն ի սկզբանե գտնվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր ներկայացնելուց հետո աշխատանքային խումբ է […]





































