30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախիջևանի և Տավուշի ուղղությունները ևս թիրախում են

Ադրբեջանագետ Մարիամ Մելքոնյանը գրում է. «Ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են լուրեր տարածել Տավուշի կողմում հայկական զինված ուժերի կուտակումների և «սպասվող սադրանքի» մասին։ Հիշեցնեմ, որ նույնաբովանդակ տեքստեր էին գրում սեպտեմբերի 13-ի հարձակումից օրեր և ժամեր առաջ՝ փորձելով լեգիտիմացնել պատերազմական նոր գործողությունները։ Ո՛չ, խուճապ չեմ տարածում։ Պատերազմը չի ավարտվել»: Նախիջևանի և Տավուշի ուղղությունները ևս թիրախում են: Ամեն բան […]

Արա ոնց կարող է Պուտինը

Լրագրող Բորիս Մուրազին պատասխանել է քննադատությանը, թե ինչու է ՌԴ նախագահ Պուտինը ժպտում Թուրքիայի նախագահին՝ հրապարակելով Արարատ Միրզոյանի եւ Մեւլութ Չավուշօղլուի լուսանկարը:    Արա ոնց կարող է Պուտինը վերջին օրերի պատերազմի մեր զոհերի ֆոնին հանդիպել Էրդողանի հետ ու ժպտալ։ Թուրքերի հետ մեր հազարավոր զոհերից հետո միայն ՔՊ-ականները պետք է հանդիպեն։ Հ․Գ․ Ես վաղուց եմ ասել, […]

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտնել է, որ վերջին ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության  քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտնել է, որ վերջին ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ:   ԳՇ պետի փոխանցմամբ, ներկայումս Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կիլոմետր հեռավորության վրա։ […]

Իշխանափոխության նպատակը հասարակությունը կոնսոլիդացնելն ու երկիրն այս վիճակից դուրս բերելն է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Պետության և անձի դեմ գործած, ինչպես նաև հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունները պատասխանատվության այն տեսակներն են, որոնք սպառնում են ՀՀ ԱԺ “քաղաքացիական պայմանագիր” խմբակցության, ինչպես նաև 2020-22թթ. ՀՀ-ում քաղաքական և հայեցողական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած որոշ խմբի անձանց: Հետևաբար, իշխանությունը պահելու համար կռիվ են տալու մինչև […]

«Արա՛, պատերազմ է, հասկանո՞ւմ եք, թե՞ ոչ․ հո դուք հիվանդ չեք, ինչե՞ր եք զառանցում անճարությունից…»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօրվա կառավարության նիստից չես հասկանում, սա թշնամու կողմից վերապատրաստված իլյուզիոնիստների զրուցատաղավա՞ր է, թե՞ մտավոր հետամնաց խեղկատակների խաղահրապարակ:   Արա՛, պատերազմ է, հասկանո՞ւմ եք, թե՞ ոչ: Խառնված աշխարհի պայմաններում քեզ ոչնչացնել ցանկացող դարավոր թշնամու հետ պա՜-տե´-րա´զմ: Ի՞նչ հայկական ժողովրդավարություն, ի՞նչ խաղաղության ռոմանտիկ օրակարգ, ի՞նչ մարդու իրավունքներ ու նմանատիպ բաներ: […]

ՆԱՏՕ-ն Կովկասում «նայող» վաղուց նշանակել է Թուրքիային. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՆԱՏՕ -ով ու հավաքական Արեւմուտքով հիացածներ ու հույսեր կապողներ, ՆԱՏՕ-ն հարց լուծող է ՝թող ԵՄ անդամ Կիպրոսի 40 տոկոս օկուպացրած տարածքներից թուրքերին վռնդի։ Պետք չէ ոգեւորվել։   ՆԱՏՕ-ն Կովկասում «նայող» վաղուց նշանակել է Թուրքիային։ Կասկածողները կարող են գնալ Բաթումի՝ կհամոզվեն»։

Ներկայացրեք ԼԻԴԵՐ, հանեք մարդկանց փողոց, կազմակերպեք ներքին թուրքից ազատագրական շարժում

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Այո, զոհերի թիվը վերջնական չէ ու 2-3 օրը մեկ սա նոր թիվ է ասելու, որպեսզի բարոյապես ճնշի մարդկանց: ՄԻ ԹԵԼՎԵՔ ՍՐԱ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐՈՎ!!!!! ԿԱ մի ՕՐԱԿԱՐԳ!!! Ներկայացրեք ԼԻԴԵՐ, հանեք մարդկանց փողոց, կազմակերպեք ներքին թուրքից ազատագրական շարժում: ՎԵՐՋ!!!!»  

Նա այլեւս ավարտված գործիչ է անգամ պողոսների համար

«Խաղաղության դարաշրջանի» խոստացված հայեցակարգն ամբողջությամբ փլուզվել է։ Նիկոլ Փաշինյանը ապալեգիտիմացվել է մինչև վերջ։ Նա այլևս ավարտված գործիչ է անգամ պողոսների համար։ Այս մասին գրել է ԱԺ պատագամավոր Անդրանիկ Թևանյանը։ Նիկոլը մնում է իշխանության իներցիայով։ Այն պատճառով, որ այլընտրանքային հայտ ներկայացնող դեռ չկա։ Բայց պետք է լինի։ Չի կարող չլինել։ Բնությունը վակուում չի սիրում։ Ֆիզիկայի օրենքները […]

Հայաստան երբևէ այցելող ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան.Փելոսիի այցի մանրամասները

Փելոսիի այցի մանրամասները. Հայաստան երբևէ այցելող ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան Օգոստոսի 23-ին և 25-ին գրել էի Փելոսիի այցի մասին իմ ֆեյսբուքյան էջում: Հիմա կարող եմ արդեն փակագծեր բացել և մանրամասներ ներկայացնել: 1. Փելոսին Ամերիկայի ամենից ազդեցիկ քաղաքական գործիչներից է, նախագահ Բայդենի թիմակիցը: 2. Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է: 3. Այցը տարածաշրջանային չէ, Գերմանիայից գալիս է ուղիղ […]

Երեք ու կես օրվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հրապակում հաստատված զոհերի անունները

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Թշնամական վերջին ագրեսիայի մեկնարկից անցել է արդեն գրեթե 3 օր եւ 11 ժամ։ Արդեն երեք օր տարբեր հարթակներում, լրահոսում հրապարկվում են լուսավոր դեմքերի լուսանկարներ, նահատկության մասին կարճ հաղորդագրություններ։ Բազմաթիվ սահմռկեցուցիչ նյութեր են վխտում համացանցում։ Կորուստների իրական ծավալի մասին պաշտպանության նախարարությունը պաշտոնապես դեռ չի խոսում։ Հրապարկված երկու ցավալի թվերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի