05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Գերիների ծնողներն ասել են, որ գնալու են ռադիկալ քայլերի». Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գերիների և անհետ կորածների ծնողների ու հարազատների բողոքի ակցիաներին՝ նշելով, որ իրենք արդեն հայտարարել են նրանց սատար կանգնելու պատրաստակամության մասին: «Գերիների ու անհետ կորածների հարազատները խոցված են վերջին օրերին եղած հայտարարություններով, ԱԺ նախագահի հայտարարությունով, և իրենց պահանջը շարունակում է մնալ մեկը՝ պատասխանել իրենց […]

«Սա էլ սրանց ապագան…»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությանը՝ գրելով․ «Եթե Հանրապետականի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունում պարտադիր էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի հիշատակումը,ապա կապիտուլյանտների ժամանակաշրջանում ինքնորոշման իրավունքի մասին ոչ մի խոսք գրված չէ։ Սա էլ սրանց ապագան…»։

Դու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած. զոհվածի հայր

Ցանկացած իշխանության գործառույթն է պաշտպանել պետությունը և քաղաքացիների իրավունքները. եթե ոչ մեկն ես կարողանում անել ոչ էլ մյուսը՝ լուռ պիտի հեռանաս: ՛ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախում հերոսացած  Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Փաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով […]

Պետք է օրենքի առջեւ պատասխան տան ոչ թե գերիները, այլ նրանց անտերության մատնած պարտության սիմվոլ կապիտուլյանտները. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է օրենքի առջեւ պատասխան տան ոչ թե գերիները, այլ նրանց անտերության մատնած, Սյունիքի բարձունքները բանավոր պայմանավորվածության արդյունքում թշնամուն հանձնած, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ Սովետական Ադրբեջանի տարածք համարող, Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չանող, Շուշին ու Հադրութը օկուպացված չհամարող պարտության սիմվոլ կապիտուլյանտները»։

Մեր երկրի, մեր ժողովրդի համար կրկին դժվարին ժամանակներ են, բայց մենք շարունակում ենք կրկին արարել ու ստեղծել. Գագիկ Ծառուկյան

«1988 թվականի ավերիչ երկրաշարժի հազարավոր անմեղ զոհերն ու մեր երկրին բաժին հասած դառնությունները դեռ արթուն են մեր սրտերում: Ինչպես ժողովուրդն է ասում ՝ «երկիրը քանդվեց», և այո՛, մի քանի վայրկյանում փոշիացավ տասնամյակների կառուցածն ու ստեղծածը՝ Գյումրին, Սպիտակը, Վանաձորը և բազմաթիվ այլ բնակավայրեր հողին հավասարվեցին: 1988-ից ի վեր մեր աշխատասեր ժողովուրդը կառուցում և նորոգում է քանդվածը, […]

Իրանը մերժեց Թեհրանի Շուշի փողոցի անունը «Շուշայով» փոխելու Ադրբեջանի առաջարկը. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ ԵԿ անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանը մերժեց Թեհրանի Շուշի փողոցի անունը «Շուշայով» փոխելու Ադրբեջանի առաջարկը։ Հուսով եմ Հայաստանի ԱԳՆ-ն չի բողոքարկի պաշտոնական Թեհրանի այս որոշումը և հիստերիայի նոտա չի բարձրացնի»:

Կապիտուլյանտին եւ հողատուին մերժում են ու մերժում. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «ՏԻՄ-տիր-իմ-տիմ   ՏԻՄ ընտրությունների մասին ասելիքս կարճ է՝ ամենադուրեկանը Սեմյոնովկայի եւ Ծովագյուղի ժողովուրդն էր, մի մարդու պես չգնացին եւ իրենց բողոքը այդպես արտահայտեցին։ Գուցե քաղաքագիտական իմաստով սա այնքան էլ ճիշտ չէ, բայց միասնական լինելու առումով՝ քեֆս բերեցին․․․ Մյուս համայնքներում պատկերը խիստ խայտաբղետ է, […]

Այս խորհրդարանը ծնվել է Եռաբլուրից. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կառուցողական հասկացողություն չկա:   Կառուցողական օրակարգ ընդդիմությունը չի կարող ունենալ, երբ ունեցավ՝ «մեռած է, թաղած չի»: Այս խորհրդարանը ծնվել է Եռաբլուրից: Չպետք է թույլ տան, որ գործող կապիտուլյանտ իշխանությունները «ծածկադմփոց» անեն պատերազմն ու պատերազմի հետևանքները:   Չպետք է թույլ տան, որ այս դավադիր իշխանությունները հասարակության […]

Կարծիք կա, որ կապիտուլյացիայի սիմվոլը փակ դռների հետեւում ավելի մեծ զիջումների խոստում է տվել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կարծիք կա, որ կապիտուլյացիայի սիմվոլը փակ դռների հետեւում ավելի մեծ զիջումների խոստում է տվել , իսկ հիմա փորձում է հրապարակային հետ կանգնել կամ նման տպավորություն ստեղծել։ Սցենարիստների «գծած ծրագրի» համաձայն նրա «կառուցողական» գործընկերը հերթական անգամ սպառնում է ուժի կիրառմամբ հասնել հակահայկական լուծման Սյունիքում եւ […]

Եթե միջանցքի հարցը կա և օրակարգից չի հանվել, ուրեմն կապիտուլյանտ իշխանությունից կրկին պատերազմի հոտ է գալիս․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանից ժամկետներ եմ ակնկալում ստանալ, թե ե՞րբ կգործարկվի «Զանգեզուրի միջանցքը»»: Այս մասին, երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, իր երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Այս հայտարարությունը մեզ համար, իհարկե նորություն չէր։ Իլհամ-Նիկոլ տանդեմն այդ հարցը վաղուց են ի նկատի ունեցել՝ որպես 44-օրյա պատերազմում կազմակերպված պարտության հետևանքներից մեկը։ Այսպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի