Այսպես շարունակվելու դեպքում հենց ինքը կարող է հայտնվել անասնագոմում՝ թուրքերի համար «կերած-խմած մսացուի» կարգավիճակում. Շարմազանով
ՀՀԿ-ական Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկն անասնագոմ է այցելում,իսկ մյուսը՝ նստացույց է անում։ Պատուհասների իշխանություն։ Եթե ազգակործան կապիտուլյանտին թվում է, որ «ջայլամի» գլուխը հողի մեջ մտցնելով՝ փրկվելու է, ապա չարաչար սխալվում է։ Այսպես շարունակվելու դեպքում հենց ինքը կարող է հայտնվել անասնագոմում՝ թուրքերի համար «կերած-խմած մսացուի» կարգավիճակում»։





































