08 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ով է հաջորդը

Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի մանդատը դեռևս թափուր է: «Մենք ունենք կուսակցություն, կուսակցության ղեկավար, ով էլ կորոշի, թե հաջորդը  ըստ համամասնական ցուցակի ով կվերցնի այդ մանդատը: »,- այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նշենք, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակի համաձայն` Արփինե Հովհաննսիյանի մանդատը բաժին է հասնում անկուսակցական Կարեն Բեքարյանին: Մեզ […]

Հայերը հալածանքների են ենթարկվել միայն այն պատճառով, որ քրիստոնյա էին. Հռոմի Պապ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը նախօրեին Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր պատրիարք Գրիգոր Պիեռ Գաբրոյանի հետ համատեղ պատարագ է անցկացրել, որից հետո ասել է, որ հայերը հալածանքների են ենթարկվել միայն այն պատճառով, որ քրիստոնյա են։ Ողջունելով հայ պատրիարքին, հոգեւորականներին եւ հավատացյալ հայ ժողովրդին՝ Հռոմի Պապը նշել է, որ ուզում է հիշել այդ հալածանքները, հիշել բոլոր այն մարդկանց, […]

Նաիրա Զոհրաբյանը՝ Յուվեցի Կարոյին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո ) հայտարարություններին, ասաց, որ ցանկություն չունի դրանք մեկնաբանելու: Նշենք, որ Կարո Կարապետյանը հայտարարել է, որ  Նաիրա Զոհրաբյանն իր անձնական թշնամին է, քանի որ օգնել է նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին կալանքից ազատելու հարցում. «Ով իմ թշնամուն օգնում է, ինքն […]

Ի՞նչ մեսիջներ է Ադրբեջանը հղում Հայաստանին /վիդեո/

«Վերջին 10-15 տարիների ընթացքում Ադրբեջանը  փորձում է ժամանակ առ ժամանակ պահպանի լարվածությունը շփման գոտում, որով մեսիջներ է ուզում հղել թե հայ հասարակութանը, թե միջազգային հանրությանը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ փաստելով , որ հակառակորդը փորձում է լարվածությամբ ազդել կողմերի վրա: Քաղաքագետի փոխանցմամբ Ադրբեջանը  մյուս կողմից էլ փորձում է լրջություն […]

Թող Սերժ Սարգսյանը մնա և այս Սահմաանդրությունը մի փոխեք. Սոս Գիմիշյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է, որ  սահմանադրական փոփոխությունների նախագծում անընդունելի ձևակերպումներ կան: Սոս Գիմիշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ սահամանադրական փոփոխությունները համաշխարհային բլեֆ են և խաբեություն: «Շոու է, ես չեմ տեսնում որևից է դրույթ, որն ասում է, որ մարդն ավելի պաշտպանված է լինելու»,- ասաց Սոս Գիմիշյանն ու առանձնացրեց մարդու իրավունքների, […]

Պատրաստ ենք պատերազմի. Մովսես Հակոբյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ  նախագահի համապատասխան որոշմամբ՝ որոշվել է հանրապետությունը պատրաստել մարտական գործողության և համապատասխան միջոցներ իրականացնել պետությունը լրիվ մարտական պատրաստականության հասցնելուն. «Կառավարության այսօրվա փակ նիստն ամբողջությամբ նվիրված էր զորավարժություններին: Այն վարեց Սերժ Սարգսյանը: Դեռևս ռազմական դրություն չէ երկրում»,-ասաց Հակոբյանը: Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը պատերազմի հարցին […]

«Էշի քուռակը էշից առաջա ընկնում … » /վիդեո/

«Մեր զինվորն իրոք պատրաստ է և շատ ժամանակակից պատրաստություն է: Հարցը մենակ զենքի քանակի կամ չափերի մեջ չի»,-օրերս Շուշիում պատասխանելով հայ զինվորի մարտունակությանը առնչվող հարցին ասաց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Գեներալի դիտարկմամբ մեր զինվորը կարող է «տեղը դնել» հակառակորդին.«Էն ոնց են չափերից դուրս եկած մարդկանց չափավորում»,-ասաց գեներալը: Գեներալը համոզված է, որ մեր բանակը պատրաստ […]

Լուիզա Ղամբարյանը հարգո՞ւմ է աղանդավոր գործընկերներին

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է: Ո՞ր եկեղեցի է հաճախում: Դերասանուհին նշեց, որ իր հավատը ամուր է և աղանդների հետ կապված բացասական վերաբերմունք ունի, չնայած հարգում է այն գործընկերներին, ովքեր ընտրել են այդ ճանապարհը: «Շատերը չեն, ամբողջ հարցն էլ այն է, որ նրանք մի քանիսն են և թող […]

«Խայտառակ» փաստաթղթի պատճառով կարող են պահանջել նախագահի հրաժարակա՞ նը

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը համարում է`«խայտառակ» փաստաթուղթ: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Գիմիշյանը իր հորդորը ուղղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. «Ես հորդորում եմ նրան`չընդունել որոշում այս նախագիծը հանրաքվեի դնելու համար:Եթե ինքը էտպիսի քայլ անի, ապա ես էլ մյուս քաղաքական ուժերի հետ միասին նախագահի հրաժարականի  պահանջ եմ դնելու: Սա սարսափելի փաստաթուղթ էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի