23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իրական կյանքում այդ ցուցանիշն անհնար է»

Առևտրի ու ծառայությունների աճը անմիջապես պետք է զգացվի, բայց բարեկեցության մակարդակի բարձրացում չկա, բոլորս ենք դրանք ականատես լինում. Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով կառավարության ներկայացրած ցուցանիշներից, մասնավորապես արձանագրված 7.5 տոկոս տնտեսական աճից: Ըստ Խաչատրյանի՝ աճ կա, սակայն դա չի կարող իրականում լինել 7.5 տոկոս: «Իրական կյանքում […]

Ինչո՞ւ պիտի ՀՀԿ-ն նոր թեկնածու ներկայացնի

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, ռազմական բժիշկ Ռուբեն Մեհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում հորդորեց նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներին հիշել, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն ինչ-ինչ ձևերով ընտրվել է՝ դառնալով մեծամասնություն: Հետևաբար, ըստ նոր Սահմանադրության՝ հենց մեծամասնությունն է առաջադրելու վարչապետի թեկնածուն:  «Մենք գործ ունենք այս իրողության հետ, մնացածը հռետորաբանության և լիրիկայի խնդիր […]

Տղամարդիկ էլ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով/տեսանյութ/

«Այս տարիների ընթացքում մեզ դիմած տղամարդկանցից 61-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղկեղ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Հակոբյանի խոսքով` ամսվա կտրվածքով մոտավորապես 1 դեպք է արձանագրվում: «Այս հիվանդությունը ավելի շատ հատուկ է կանանց, քանի որ սա գեղձային հիվանդություն է, սակայն տղամարդիկ էլ պետք է ուշադիր լինեն: Կոշտություն կամ նմանատիպ […]

Մոռանում են խնդիրները ժամանակավորապես կամ ընդհանրապես

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամներից Պետրոս Մակեյանը երեկ հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Մակեյանը: «Կոնսուլտացիաները «Հանուն Հայաստան պետության» ճակատը տանում է բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք հատկապես վերջին տարիներին ընդդիմադիր կեցվածքը պահել են, այդ թվում «Քաղաքացիական պայմանագիրը»: Որևէ խնդիր չկա՝ իրենց հետ հանդիպելու […]

Էլ ուժ չունեմ. խարդախության «զոհ» դարձած կինը ահազանգում է

Henaran.am-ի խմբագրություն էր այցելել հուզված մի կին, ով նշեց, որ անարդարության զոհ է դարձել: Նարինե Ասատրյանը մանրամասնեց.«Էլ ուժ չունեմ պայքարելու, որովհետև առողջությունս այլևս չի ներում»: Նարինե Ասատրյանը այնքան հուզված էր, որ դժվարությամբ էր խոսում իր հետ կատարվածի մասին: Հասկանալու համար իրավիճակը հարցում ուղարկեցինք նրա շահերի պաշտպան Արտավազդ Պետրոսյանին: Ներկայացնում ենք պատասխանն ամբողջությամբ: «Դատարանները դրսևորել են  […]

«Շուշի քաղաքում ավելի քան 20.000 հայ սպանվեց»

«1920 թվականի մարտի 22 Շուշիի ջարդեր: 1920 թ. Մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում սկսվեց Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան իրագործված Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից։ Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը […]

Ի՞նչը կարող է ազդել ՀՀԿ-ի ընտրության վրա

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի ներկայացմամբ՝ «Հանրապետականները» դեռևս որևէ քննարկում չեն ունեցել, չեն էլ որոշել, թե վարչապետ Կարեն Կարապետյանն ինչ պաշտոն է զբաղեցնելու ապրիլից հետո: «Որևէ քննարկում կուսակցությունում չի եղել, հետևաբար ես չեմ կարող որևէ հայտարարություն անել: Դրանք ընդամենը ենթադրություններ են: Եղել է նախագահի ելույթը, բայց քննարկում, որպես այդպիսին քաղաքական քննարկում, չի եղել, այդ […]

«Կարծեմ ողջ տարին խոսում ենք զոռբաների դեմ պայքարելու եւ նրանց դեմն առնելու մասին». լրագրողը դեռ կբացահայտի

2018 թվականի  մարտի 15-ին,  ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր  քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ 2018 թվականի մարտի 15-ին Արարատի մարզային քննչական վարչությունում դատախազությունից ստացվել է «Fnews.am» տեղեկատվական հարթակում հրապարակված հոդվածն առ այն, որ լրագրող Գայանե Զարգարյանն Արարատի մարզի Կանաչուտ գյուղում  նկարահանումներ իրականացնելիս ենթարկվել է հետապնդման։ Նույն օրը ձեռնարկվել […]

Իսագուլյանը վարչապետի պաշտոնում տեսնում է միայն Սերժ Սարգսյանին /տեսանյութ/

«Նախագահ Սարգսյանը լավագույն մեկնաբանությունը տվեց՝ կապված այն խնդրի հետ, որ ինքն իբր թե ժամանակին ասել է, որ չի դառնալու նախագահ, և, եթե անցնի այս Սահմանադրությունը, ապա չի հավակնում նաև վարչապետի պաշտոնին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։ Բանախոսը նշեց՝ նախագահը նորից այդ ձևակերպումները տվեց ու չթաքցրեց, որ հիմա էլ […]

Տարբեր ուղի չկա, ամենակարևորը երեք կուսակցություններում էլ կոնսենսուս կա. Ս. Միքայելյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ասում է, որ եթե կուսակցության ղեկավարն է, ամեն ինչից էլ տեղյակ է ու կողմ է իրենց նախաձեռնած քաղաքական շարժմանը: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը դեմ է եղել նույն կուսակցության անդամ ու խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի