19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Չլացես, տղամարդ կաց. հայրը՝ վիրավոր որդուն

«Արցախյան պատերազմի մի անմոռանալի դրվագի ականատես եմ եղել: 1992թ. Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում 14 տարեկան տղա էր 45 տարեկան հոր հետ զինվորական շորերով /չեմ հիշում որ գյուղից էին/: Ռումբի մի մեծ բեկոր պատանու ուսի մեջ մխրճվելով, մեծ և խորը վերք էր բացել, ոսկորը ջարդված էր, ուսը կախված: Հիվանդանոցում շատ վիրավորներ կային, և հերթ էր գոյացել: Տղան […]

Առանց աժիոտաժի. ստիպել Ադրբեջանին /տեսանյութ/

«Մենք համաձայն ենք խաղաղությանը, մեզ պետք չէ ինչ-որ բան ստիպել: Այդ հարցում ստիպել պետք  է Ադրբեջանին: ՄԽ-ն երկու կողմերին էլ կոչ է անում խաղաղ կերպով լուծել խնդիրը: Իսկ  մենք ե՞րբ ենք նախահարձակ եղել, ե՞րբ ենք ռազմատենչ եղել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ […]

«Քի՛չ լաց եղեք, համարժեք պատասխան տվե՛ք Ադրբեջանին»

Մայիսի 18-ին ԵԱՀԿ ՄԽ-ն  առաջին  անգամ հասցեական արձագանք հնչեցրեց՝  իր պաշտոնական հայտարարության մեջ բառացի նշելով՝  Ադրբեջանը հրթիռային կրակ է բացել շփման գծի երկայնքով: Այս հայտարարությունից հետո հայկական կողմը երախտիքի խոսքեր հղեց ԵԱՀԿ ՄԽ-ին, նույնիսկ հույսեր արթնացան, թե այս հարտարարությունը կարող է լինել նախադեպ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հետայսու կշարունակի իրերն իրենց անուններով կոչել, իսկ դա, ամենայն […]

Կապ չունի, որ փոքրամասնություն են. «Ելքը» կճնշի (տեսանյութ)

«Մենք պատրաստվում ենք առաջարկություններով հանդես գալ` հիմնավորելու այն առաջարկությունները, որոնք էական փոփոխություններ կպահանջեն, և այդ առաջարկությունները ձևակերպելու ենք որպես հասարակական պահանջ, որովհետև առաջնահերթ բարձրաձայնելու ենք այն խնդիրները, որոնք քաղաքացիներն են առաջնահերթ համարում»,-Henaran.am-ի հարցին, թե ինչպես են լսելի դարձնելու իրենց ձայնը Երևանի քաղաքապետարանում, ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Վերջինս արդեն ուղարկել է մի […]

«Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց լավ չեղավ»

«Վստահ եմ ասում, որ հաղթելն անհնար է այս քաղաքական իրավիճակում, և դժվար թե միանան այն քաղաքական ուժերը, ում պարոն Հովհաննիսյանը նկատի ուներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, «Բարև Երևանի» խմբակցության ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք կարող է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գաղափարը` միավորվել մի քանի ուժերով մեկ կուսակցության մեջ, կյանքի կոչվել: Ըստ […]

Ինչի շուրջ է այդ համագործակցությունը. «Ելքը»` Րաֆֆի Հովհաննիսյանին

«Չգիտեմ` իրենք ինչ են պատրաստվում անել, իրենց ասուլիսից ինչ-որ հատվածներ կարդացի, բայց հստակ չէ ինձ համար: Ամեն դեպքում իրենք ազատ են, իրենց իրավունքն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը` խոսելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունից` միավորվել մեկ կուսակցության մեջ արտախորհրդարանական ուժերի հետ: Դիտարկմանը, որ չի բացառվում, որ «Ելքին» էլ առաջարկ արվի միանալ […]

Սահմանը չի ներում . Շահե Աճեմյան

«Սիրելի ընկեր: Արցախյան պատերազմն ու ապրիլյան պատերազմը ցույց տվեցին, որ բացի կանոնավոր բանակից մեզ պետք են կազմակերպված ու կարգապահ կամավորականներ: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր թողեցին տուն, գործ, առողջական պրոբլեմ, քաղաքական հակասություններ ու եկան սահման: Բայց սահմանն ունի իր չգրված, բայց խրամատավորված օրենքները: Սահմանը չի ներում ավելորդ քուն, ավելորդ խոսք, ավելորդ վախ: Լինել արդար. […]

Սթափվեք. «Տիգրան մեծ» ջոկատի հրամանատար

«Արթնացնենք մեր հոգին: Եկել է ժամանակը, որ ամեն ոք թափանցի իր իսկ հոգու խորքը և նկատի, որ առօրյա հոգսերից զատ իր մեջ ապրում է նաև իսկական մարդը: Այդ ժամանակ ամեն քայլափոխի կնկատի մեր կենդանի լեգենդներին և կխոնարհվենք նրանց առաջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տիգրան մեծ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, «Տիգրան Մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար, գնդապետ Կորյուն […]

Մարդիկ շատ լավ հասկացած են իրար հիմա արդեն. «Ծառուկյան» դաշինքում հարթվել է

«Ես ինչքանով որ մասնակցում եմ, պրոբլեմատիկ կամ վիճահարույց որևէ բան չեմ նկատել, և դա միայն լրատվության մեջ է  եղել: Մենք  մեր դաշինքում չունենք այդ խնդիրը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք դաշինքի շուրջ եղած աղմուկը մարել է, և արդյոք «կրքերը հանդարտվել են»: «Շատ հանգիստ է ամեն ինչ: Մարդիկ […]

«Ստեղծվել է «պուտանային» իրավիճակ…»

«Մարդկության ողջ պատմության ընթացքում բոլոր տաղանդավոր, հանրահայտ, գեղեցիկ, հիասքանչ ստեղծագործությունները, գործերը, գյուտերն արարվել են, ստեղծվել են գրեթե հիմնականում անշահախնդիր, հաճախ հեղինակների զրկանքների, աղքատության, սովի պայմաններում: Մեզանում, ներկայումս ինչու՞ է հիմա այսպես դժգույն, անշնորք, շնորհազուրկ, անշուք, սովորական, անհետաքրքիր, կաղապարված՝ գրեթե ամենուր, բոլոր բնագավառներում… Որովհետև այսօր շահը, օգուտը, փողն է ամենուրեք և ամնակարևորը, գերխնդիրը՝ նույնիսկ մարդկային ամենասուրբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի